Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում

«Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում

Նոյեմբերի 2-ին ԵՊԲՀ կապույտ դահլիճում կայացավ Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված 10-րդ միջազգային գիտաժողովը։ Այն կրում էր «Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում» խորագիրը։


Գիտաժողովի ընթացքում ամբիոնի գրեթե բոլոր աշխատակիցները ներկայացան հետաքրքիր և բովանդակալից զեկույցներով։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Արամ Հակոբյանը:


«Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում«Մեզ համար շատ կարևոր է նման գիտաժողովի անցկացումը։ Այս անգամ մենք ամփոփեցինք վերջին տասը տարվա ընթացքում կատարած աշխատանքները և ո՛չ միայն։ Ներկայացվեցին նաև փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ»:


Խոսելով միջոցառման մասին՝ Ա. Հակոբյանն ընդգծեց, որ գիտաժողովին մասնակցել են նաև հարակից մասնագիտություն ունեցող բժիշկներ՝ հոգեբույժներ, էնդոկրինոլոգներ, սրտաբաններ:

 

«Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում «Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում

 

«Գիտաժողովի առանցքում փսիխո-ֆունկցիոնալ խանգարումներն էին, մասնագետի մոտեցումն այդ հարցին և հանրության արձագանքը։ Մեծ հետաքրքրություն առաջացրեց Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մաթևոսյանի ելույթը։ Նա խոսեց հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ առաջադրված (MKB – 11) նոր նախագծի մասին»։


«Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում» խորագրով միջազգային գիտաժողով ԵրևանումՄասնագիտությամբ հոգեբույժ-սեքսոլոգ, Մայմոնիդի անվան պետական դասական ակադեմիայի պրոֆեսոր, հոգեբուժության ամբիոնի վարիչ, Մոսկվայի քաղաքային փսիխոէնդոկրինոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն, բ․գ․դ․, պրոֆեսոր Ստեփան Մաթևոսյանը մեզ հետ զրույցում կարևորեց.


«Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս գիտաժողովին։ Սա լավ հնարավորություն է՝ լսել գործընկերներին ու ծանոթանալ ոլորտի ձեռքբերումներին ու  խնդիրներին։ Այստեղ հնարավորություն կա նաև մասնագիտական քննարկումներ անցկացնել, և դա շատ կարևոր է։

 

«Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում «Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում


Մասնագիտությամբ հոգեբույժ-սեքսոպաթոլոգ եմ։ Եվ այն թեման, որը ներկայացրի գործընկերներիս ուշադրությանը, կարծում եմ՝ հետաքրքրեց և´ հոգեբույժներին, և´ սեքսոպաթոլոգներին, ինչը պատահական չէ․սեքսոլոգիան միջդիսցիպլինար գիտություն է, որը սերտորեն կապված է հարակից մասնագիտությունների հետ՝ հոգեբուժություն, էնդոկրինոլոգիա, գինեկոլոգիա, ուրոլոգիա և այլն։ Խոսքը  հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ առաջադրված (MKB – 11) նոր նախագծի մասին է»։

 

«Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում «Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում


Ս․ Մաթևոսյանի խոսքով՝ նախագիծն առայժմ թերի է․


«Պետք  է ասեմ, որ, ցավոք, առաջադրված նոր նախագիծն իր մեջ պարունակում է մի շարք վիճահարույց հարցեր, որի հետ, կարծում եմ, համաձայն էին նաև գործընկերներս։ Ու եթե այն չվերանայվի, ապա գտնում եմ, որ չի կարող նպաստել բարձրացնելու կյանքի որակը, իսկ դա շատ կարևոր է»։


Նոյեմբերի 3- ին գիտաժողովն իր աշխատանքը շարունակեց Աղվերանում։

 

«Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ