Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայ և օտարազգի վնասվածքաբաններն ու օրթոպեդները 3 օր ինտենսիվ քննարկեցին ոլորտի նորարարությունները

Հայ և օտարազգի վնասվածքաբաններն ու օրթոպեդները 3 օր ինտենսիվ քննարկեցին ոլորտի նորարարությունները

Հայաստանում միջազգային մեծ մասնակցությամբ տեղի ունեցավ Վնասվածքաբանների ու օրթոպեդների 7-րդ համագումարը:
Հոկտեմբերի 25-ից-27-ը հայ ու օտարազգի մասնագետները կիսվեցին փորձով ու գիտելիքներով, ոլորտի նորարարություններով, բարդ դեպքերում գտած հետաքրքիր լուծումներով, քննարկեցին վիրահատական տեխնիկաների նրբություններն ու դիագնոստիկ արդյունավետ մոտեցումները, որոնք օգնելու էլ ավելի արդյունավետ կազմակերպել պացիենտի բուժումը: Զեկույցներ, լեկցիաներ, պրակտիկ հնարքների ցուցադրություն.ինտենսիվ էին շփումները միաժամանակ մի քանի սրահներում ընթացող սեկցիաներում:

 

 Հայ և օտարազգի վնասվածքաբաններն ու օրթոպեդները 3 օր ինտենսիվ քննարկեցին ոլորտի նորարարությունները  Հայ և օտարազգի վնասվածքաբաններն ու օրթոպեդները 3 օր ինտենսիվ քննարկեցին ոլորտի նորարարությունները


Նման խոշոր համագումարներ ՀՀ-ում կազմակերպվում են 4 տարին մեկ: Ինչպես նշում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ասոցիացիայի ու Վնասվքածաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ղեկավար Վաչագան Այվազյանը, իրենց կազմակերպած  ամեն հաջորդ համագումարին օտարազգի հեղինակավոր մասնագետների ավելի մեծ ներկայացվածություն է լինում: Այս տարի շուրջ 60 կոլեգաներ էին հրավիրված ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից:

 

 Հայ և օտարազգի վնասվածքաբաններն ու օրթոպեդները 3 օր ինտենսիվ քննարկեցին ոլորտի նորարարությունները  Հայ և օտարազգի վնասվածքաբաններն ու օրթոպեդները 3 օր ինտենսիվ քննարկեցին ոլորտի նորարարությունները


Դրսից ժամանած հյուրերը միաբերան նշում էին, որ իրենց շատ տպավորել է հայ կոլեգաների կողմից համագումարի նկատմամբ մեծ հետաքրքրությունը ու մասնակցությունը, “Բոլոր ելույթների ժամանակ դահլիճը լեցուն էր մասնագետներով, ովքեր նաև մեծ ակտիվություն էին ցուցաբերում, առողջ քննարկումներ էին տեղի ունենում տարբեր մասնագիտական հարցերի շուրջ, ինչը շատ հաճելի էր”, - նշում է Հունաստանից ժամանած պրոֆեսոր Մայքլ Հանտեսը, ով համագումարին ամենաակտիվ ելույթ ունեցող մասնագետներից էր:


Նաև նաև նկատել է, որ հայ օրթոպեդ-վնասվածքաբանները շատ ակտիվ են եվրոպական մասնագիտական ասոցացիաների ու համայնքների կազմակերպած միջոցառումներին, ինչը ևս ցուցանիշ է, որ Հայաստանում վնասվածքաբանությունը և օրթոպեդիան  դինամիկ են զարգանում:

 

 Հայ և օտարազգի վնասվածքաբաններն ու օրթոպեդները 3 օր ինտենսիվ քննարկեցին ոլորտի նորարարությունները  Հայ և օտարազգի վնասվածքաբաններն ու օրթոպեդները 3 օր ինտենսիվ քննարկեցին ոլորտի նորարարությունները


ԱՄՆ-ից Խոսե Մորկուենդեն, ով ևս համագումարին մի քանի զեկույցով հանդես եկավ, նույնպես կարևորում է նման մասնագիտական միջոցառումները, հատկապես, որ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտը արագ առաջընթաց ապրող ոլորտներից է, ու կարիք կա քննարկելու այն նոր մոտեցումները, որոնք ներդրվում են բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար:


«Նման միջոցառումները ոչ միայն լուրջ ուսուցողական նշանակություն ունեն, այլև նոր կապեր հաստատելու, համագործակցություն սկսելու տեսանկյունից են շատ կարևոր»,- նկատում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության ու օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Արա Այվազյանը:

 

 Հայ և օտարազգի վնասվածքաբաններն ու օրթոպեդները 3 օր ինտենսիվ քննարկեցին ոլորտի նորարարությունները  Հայ և օտարազգի վնասվածքաբաններն ու օրթոպեդները 3 օր ինտենսիվ քննարկեցին ոլորտի նորարարությունները


Առողջապահության նախարարությունից էլ խոստանում են ակտիվ աջակցել նման միջոցառումներ կազմակերպող ասոցացիաներին ու մասնագիտական խմբերին, քանի որ դրանք նպաստում են բնակչությանը ցուցաբերվող բուժօգնության որակը բարձրացնելուն:


Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, իրենք ամեն ինչ անելու են, որ մասնագիտական քննարկումների նման հարթակները շատ լինեն:

 

 Հայ և օտարազգի վնասվածքաբաններն ու օրթոպեդները 3 օր ինտենսիվ քննարկեցին ոլորտի նորարարությունները  Հայ և օտարազգի վնասվածքաբաններն ու օրթոպեդները 3 օր ինտենսիվ քննարկեցին ոլորտի նորարարությունները

 Հայ և օտարազգի վնասվածքաբաններն ու օրթոպեդները 3 օր ինտենսիվ քննարկեցին ոլորտի նորարարությունները

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ