Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Այսօր աշխարհում ալցհեյմերի հիվանդություն ունեցող ավելի քան 50 միլիոն մարդ կա. ԵՊԲՀ-ում միջազգային համաժողով անցկացվեց
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԵՊԲՀ-ում անցկացվեց «Օգնենք Հայաստանին պայքարել ալցհեյմերի հիվանդության խնդիրների դեմ» խորագրով միջազգային համաժողովը, որի նպատակն էր իրազեկման և կրթության միջոցով օգնել Հայաստանին բարձրացնել ալցհեյմերի հիվանդության խնամքի մակարդակը: Այսօր աշխարհում ալցհեյմերի հիվանդություն ունեցող ավելի քան 50 միլիոն մարդ կա: Հիվանդությունն ի հայտ է գալիս 60 տարեկանից հետո՝ հիմնականում 75-ից 84 տարեկան հասակում: Ալցհեյմերին բուժում չունի, որպես լուծում աշխարհը գնում է հիվանդների կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ: Անցկացված համաժողովին ներկա էին թե՛ հայ, թե՛ օտարերկրացի մասնագետներ: Ողջյունի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը՝ նշելով, որ շատ կարևոր խնդիր է բարձրացվում, և նման կոնֆերանսերն էլ ավելի մեծ արժեք են տալիս մասնագետների բռնած ճանապարհին:
ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը՝ նշեց, որ երկար տարիներ շարունակվում է համագործակցությունը Ալցհեյմերի հիվանդության հայկական ասոցիացիայի հետ. «Մենք ուսումնասիրում ենք հիվանդության զարգացման մեխանիզմները, փորձում ենք գտնել բուժման և կանխարգելման մեթոդները, իրենք զբաղվում են հիվանդության զարգացման և տարածման մասին գիտելիքներով, ինչպես օգնել այդպիսի հիվանդներին, ինչպես բարձրացնել նրանց կյանքի որակը»: Միխայիլ Աղաջանովը նաև շեշտեց, որ մարդիկ շատ հաճախ ամաչում են այս հիվանդության մասին բարձրաձայնել, և մասնագետները տարբեր ձևերով են պլանավորում հիվանդության հայտնաբերումը: Նա հորդորեց անպայման դիմել մասնագետներին, քանի որ դրանում ոչ մի ամոթալի բան չկա: Պրոֆեսորն իր խոսքում հավելեց, որ հիվանդության առաջացման հիմնական պատճառներից են ալկոհոլի չարաշահումը, աղեստամոքսային տրակտի միկրոբիոտան, ավելորդ քաշը, գլխի ուժեղ հարվածը, ինչպես նաև միայնությունը:
«Եթե 25 տոկոսով բացառվեն այս խնդիրները, ապա 3 մլն բնակիչ չի հիվանդանա ալցհեյմերով»,-հավելեց նա: Հաջորդիվ նա իր զեկույցում անդրադարձավ ալցհեյմերի ընկալումների թեմային։ ԵՊԲՀ նյարդաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը զեկույց ներկայացրեց «Թուլամտության խնդիրը Հայաստանում» թեմայով, իսկ «Հայաստանում ալցհեյմեր հիվանդության խնամքը» կազմակերպության նախագահ Ջեյն Լ. Մահակյանը անդրադարձավ «Հիշողության կորուստ. ինչն է նորմալ և ինչը՝ ոչ» թեմային։ Թուլամտության խնամքի փորձագետ Վիկտոր Մազմանյանի զեկույցն էլ ուներ «Խնամք և հույս» խորագիրը: ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանն էլ իր հերթին նկատեց, որ ընտանեկան բժիշկների դերը մեծ է այս հիվանդության բացահայտնման մեջ: «Ռեալ քայլեր են պետք, որպեսզի ընտանեկան բժիշկները զինվեն գիտելիքներով և կարողանան ենթադրել, կասկածել հիվանդությունը»,- ասաց նա:
Պրոֆեսորներից զատ ելույթով հանդես եկավ նաև ԵՊԲՀ 3-րդ կուրսի ուսանող Արտյոմ Աղաբեկյանը ՝ խոսելով այցհեյմեր հիվանդության կենսաբանական հիմունքերի մասին: «Հիվանդությունը տարբեր փուլերով է ընթանում. հիշողության, ժամանակի զգացողության կորուստ, վերադարձ մանկություն, ճանաչողության կորուստ, տարրական հիգիենային հետևելու ունակության կորուստ: Մեծ դեպքերում, ցավոք, հիվանդության հոգեբանական բեռն ընկնում է հարազատների ուսերին», -ասաց նա:
Համաժողովի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր:
27.10.2018 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ