Իրադարձություններ Հայաստանում
Օստեոպորոզը` համաշխարհային գերխնդիր. Երևանում կայացավ 12-րդ ամենամյա սիմպոզիումը

Հոկտեմբերի 24-ին Երևանում կայացավ 12-րդ ամենամյա օստեոպորոզի միջազգային սիմպոզիումը։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի ղեկավար Վարտա Բաբալյանը։ Նրա փոխանցմամբ՝ այս սիմպոզիումի կազմակերպման հարցում մեծ դեր ունի ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը։
«Ամենամյա կազմակերպվող օստեոպորոզի սիմպոզիումները շատ կարևոր են մեր հայրենակից բժիշկների համար, քանի որ ամեն տարի օստեոպորոզի բուժման և կանխարգելման մասին տեղեկատվությունը նորացվում է։ Բոլորը չէ, որ հնարավորություն ունեն արտերկորւմ մասնակցելու նման միջոցառումների։ Այդ պատճառով մենք ամեն տարի կազմակերպում ենք օստեպորոզին վերաբերող սիմպոզիումներ, որպեսզի մեր բժիշկները լինեն տեղեկացված նորագույն մոտեցումներին»։
Վ. Բաբալյանի խոսքերով՝ այս օրերին Երևանում էին Օստեոպորոզի միջազգային ֆոնդի ղեկավարության անդամները։
«Սիմպոզիումի ընթացքում շատ հետաքրքիր զեկույցներ կային, որոնք հատկապես առնչվում են վահանաձև գեղձի հիվանդությունների և վիտամին D-ի խնդրահարույց թեմաներին»։
Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիայի ղեկավարն ընդգծեց, որ սիմպոզիումին մասնակցում էին տարբեր մասնագիտությամբ բժիշկներ։
«Քանի որ օստեոպորոզը դա մուլտիդիսցիպլինար հիվանդություն է, ապա այդ հիվանդությունը կարող է բուժել և՛ թերապևտը, և՛ ընտանեկան բժիշկը, և՛ գինեկոլոգը, և՛ վնասվածքաբանը, և՛ նյարդաբանը, և՛օրթոպեդը, և՛ ռևմատոլոգը։ Այդ պատճառով մենք բոլոր մասնագետներին հրավիրում ենք մասնակցելու մեր միջոցառումներին, որպեսզի նրանք իրենց ուշադրությունը սեվեռեն դրա կարիքն ունեցող պացիենտներին, ճիշտ հետազոտեն, հնարավորինս վաղ սկսեն բուժումը, որպեսզի պացիենտը չկանգնի փաստի առաջ և անսպասելի պահերին ստանա կոտրվածքներ»։
ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը մեզ հետ զրույցում խոսեց նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորության մասին։
«Վերջին 15 տարիների ընթացքում միջազգային համագործակցության շնորհիվ բավականաչափ մեծ առաջընթաց ենք ունեցել օստեոպորոզի` խնդրահարույց այս հիվանդության դեմ պայքարում, և ներկայում միջազգային վարկանշով Հայաստանն առաջատար երկրներից է։ Սա նշանակում է, որ մենք կուտակել ենք փորձ, ունենք մասնագետներ, որոնք կարող են կիսվել և տալ գիտելիքներ գործընկերներին։ Որպես կանոն, սա երկարատև աշխատանքի արդյունք է։ Իսկապես, մի քանի մասնագետների շնորհիվ մենք կարողացել ենք հասնել մի մակարդակի, որ աշխարհը մեզանից ստանալիք ունի՝ գիտելիքի, ունակությունների, փորձի։ Արդեն 12-րդ տարին է, որ այսպիսի մեծ միջազգային համաժողով է տեղի ունենում»։
Ս. Խաչատրյանը հավելեց, որ պլանավորվում է հաջորդ տարի Հայաստանում ավելի մեծաթիվ մասնագետների մասնակցությամբ սիմպոզիում կազմակերպել։
Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ռենե Ռիզոլին մեզ հետ զրույցում մանրամասնեց.
«Օստեոպորոզը սոցիալական և առողջապահական լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում, և դրանով է կարևորվում այսօրվա միջոցառումը։ Պետք է ասել, որ հիսուն տարեկանն անց երկու կանանցից մեկն ունի օստեոպորոզի հետևանքով կոտրվածք ստանալու մեծ հավանականություն։ Կոտրվածքներն իրենց հերթին բերում են շատ լուրջ խնդիրներ, կտրուկ ընկնում է կյանքի որակը»։
Խոսելով հիվանդության դեմ պայքարելու միջոցների մասին՝ Ռ. Ռիզոլին նշում է.
«Բոլոր երկրներում, որքան հնարավոր է շուտ, պետք է կազմակերպվեն համապատասխան կանխարգելման միջոցառումներ, որպեսզի հնարավորություն ընձեռվի կանխարգելել հիվանդությունը, ինչը ենթադրում է կենսակերպի, սննդակարգի փոփոխություն»։
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ռ. Ռիզոլին բացատրում է, որ կոտրվածքները զարգանում են, որպես կանոն, ընկնելու հետևանքով։
«Ընկնելուց կոտրվածք ստանալու կանխարգելման գործում մեծ է վիտամին D-ի դերը։ Ազգաբնակչության մոտավորապես կեսն ունի վիտամին D-ի անբավարարություն, ինչը բարձրացնում է կոտրվածքների հավանականությունը։ Դրա համար պետք է հասնել նրան, որ ազգաբնակչությունը ստանա վիտամին D -ի համապատասխան քանակ»։
![]() |
![]() |
Կարևորելով սիմպոզիումը` Ռ. Ռիզոլին հավելեց.
«Բնականաբար, այսպիսի սիմպոզիումներ կազմակերպելը հնարավորություն է տալիս ոչ շատ մեծ ծախսեր անելով, կիսվել մեր գիտելիքներով, մեր հմտություններով, այն ամենով, ինչն անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ աշխարհում կարողանանք պայքարել օստեոպորոզի դեմ:
Ավարտելով խոսքս, ուզում եմ ասել, որ անգնահատելի աշխատանք է կատարվում Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիայի կողմից, մասնավորապես, նրա ղեկավար Վարտա Բաբալյանի կողմից, և այս աշխատանքը, իսկապես, մեծ ծավալով է արված, հատկապես նախորդ մի քանի տարիների ընթացքում այդ աշխատանքը երեք նպատակ է հետապնդում։ Նախ. իրազեկել մարկանց, երկրորդ. բժիշկներին սովորեցնել` ինչպես զբաղվել պացիենտներով և բուժել, և երրորդ. առողջապահության կազմակերպմամբ մասնագետները մշտապես տեղեկացված լինեն օստեոպորոզի գերխնդրին` ամբողջ աշխարհում, նաև` Հայաստանում»։

Կարդացեք նաև

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն