Իրադարձություններ Հայաստանում
Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը
Հոկտեմբերի 23-ին Երևանում կայացավ Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի միջազգային 2-րդ սամմիթը։ Այն համախմբել էր աշխարհի տարբեր մասերից օստեոպորոզի ընկերակցությունների անդամներին։ Հյուրերի շարքում էին Ռումինիայի, Մոլդովայի, Չեխիայի և այլ երկրների առաջատար բժիշկները։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի ղեկավար Վարտա Բաբալյանը:
«Շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար։ Սա թվով երկրորդ միջազգային սամմիթն է, որի նախաձեռնությունը պատկանում է Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին և Օստեոպորոզի հայկական ասոցիացիային։ Սամմիթին մասնակցում են չորս տասնյակից ավելի առաջատար մասնագետներ։ Երևանում են գտնվում աշխարհի տարբեր ծայրամասերից եկած առաջատար մասնագետներ` ընկերակցությունների ներկայացուցիչներ։ Ե՛վ նրանց, և՛ մեզ միավորում է մեկ հիմնական գաղափար՝ համախմբել ընկերակցությունների աշխատանքը, և դա, կարծես, հաջողվում է։ Միջազգային փորձագետները սիրով են ընդունել հրավերը՝ մասնակցելու սամմիթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր։
Ուրախալի փաստ է, որ սամմիթին մասնակից հյուրերը սիրով են ընդունել Հայաստան գալու հրավերը։ Մեր գործունեությունը շատ բարձր է գնահատվում Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի կողմից, հաճախ մեզ օրինակ են բերում, ինչը, անշուշտ, հաճելի փաստ է։ Հյուրերից շատերի համար սա լավ հնարավորություն է ո՛չ միայն մասնագիտական զինանոցը հարստացնել, այլ նաև, ինչու ո՛չ, տեսնել Հայաստանը: Կան մասնակիցներ, որոնք երկրորդ անգամ են Հայաստան գալիս»:
Վ․ Բաբալյանն ընդգծեց, որ սամմիթն իրականություն դարձավ Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի շնորհիվ։ Նա ամեն տարի կազմակերպում է միջազգային կոնֆերանսներ, որին մասնակցում են Ամերիկայից և Եվրոպայից ժամանած մասնագետներ, ովքեր սամմիթի շրջանակում ներկայացնում են օստեոպորոզի բուժման նորագույն մեթոդները։
Պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օստեոպորոզի ոլորտում տեղեկատվության փոխանակումը շատ կարևոր է։
«Թվով երկրորդ սամմիթն է։ Ի տարբերություն առաջին սամմիթի, այսօր ավելի շատ մասնագետներ են ժամանել Հայաստան, որպեսզի պատմեն, թե ինչ գործունեություն են ծավալում իրենց ընկերակցությունները, ինչ խնդիրներ ունեն, ինչ ձեռքբերումներ, և դա շատ կարևոր է»։
Ջ. Բիլեզիկյանի փոխանցմամբ՝ սամմիթը հնարավորություն է տալիս մասնագետին` լինել իրազեկ։
«Ինչ խոսք, եթե մասնագետը է զինված համապատասխան գիտելիքներով, նա ճիշտ կախտորոշի և հավուր պատշաճի կկազմակերպի բուժումը։ Վստահ եմ, որ այս հանդիպումն օգտակար կլինի»։
Կոլումբիա համալսարանի ներկայացուցիչ Քիմ Սնայդերը մեզ հետ զրույցում ընդգծեց.
«Ինձ ուրախացնում է այն փաստը, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը զգալի աշխատանք է տանում շարունակական կրթության հարցում, ինչը շատ կարևոր է գիտելիքի արագ փոփոխվող աշխարհում։ Իմ հիմնական գործառույթը Կոլումբիա համալսարանում՝ կրեդիտավորումն է»։
![]() |
![]() |
Ք. Սնայդերը համոզված է, որ առաջիկայում համագործակցության եզրեր կհաստատվեն Կոլումբիա համալսարանի և Հայաստանի միջև։
Օստեոպորոզի ռուսական ընկերակցության նախագահ Օլգա Լեսնյակն ընդգծեց.
«Այս կարգի միջոցառումներին մասնակցելը մեզ համար շատ կարևոր է, քանի որ հնարավորություն կա լսելու, համեմատելու։ Եվ հետո, մենք հարևաններ ենք, ուստի, ունենք նույն խնդիրները, ինչը պատահական չէ. նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրներն ունեն միմյանց շատ նման առողջապահական համակարգ»։
Օ.Լեսնյակը բարձր է գնահատում Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի կողմից տարվող աշխատանքները։
![]() |
![]() |
«Պետք է ասեմ, որ շատ երկրների համար Հայաստանը կարող է օրինակ ծառայել։ Օստեոպորոզի հայկական ասոցիացիան զգալի աշխատանքներ է տանում, և դա ակնհայտ է։ Համոզված եմ, որ մասնակիցները դասեր կվերցնեն»։
Սամմիթի պատվավոր հյուրերից Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆիլիփ Հաուբոթը վստահ է.
«Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել այս սամմիթի հետ.ներկա են քսանից ավելի երկիր ներկայացնող առաջատար մասնագետներ, որոնք օստեոպորոզի ոլորտի ընկերակցությունների անդամ են։ Այսօր նրանք այստեղ են, որ բարձրաձայնեն իրենց ունեցած խնդիրները, և, հնարավորության դեպքում, մենք կարող ենք օգնության հասնել։ Նրանց դերն ու կատարած աշխատանքը, անշուշտ, անգնահատելի է. նրանք օգնում են օստեոպորոզով տառապող մարդկանց, կանխարգելման միջոցներ ձեռնարկում»։
Ֆ. Հաուբոթը վստահ է, որ նմանատիպ միջոցառումները Հայաստանում շարունակական բնույթ են կրելու, և մասնագետների կրկին հանդիպելու են։
25.10.2018 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYcEVNLS' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ












