Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխըմբռնման հուշագիր՝ վաղ հայտնաբերելու արգանդի վզիկի քաղցկեղը. կոնկրետ ախտորոշման դեպքում անվճար վիրահատություններ կարվեն

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում առողջապահության նախարարության և հայաստանյան շուրջ 4 տասնյակ բժշկական հաստատությունների միջև հոկտեմբերի 20-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով լուրջ նպատակ է դրվում բարելավել ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգային հետազոտությունների որակը, մասնավորապես արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ախտորոշման ու բուժման մասով: Հուշագրի կողմ են հանդիսանում այն բժշկական հաստատությունները, որոնք իրականացնում են բջջաբանական հետազոտություններ:
Ողջունելով ու կարևորելով նախաձեռնությունը` առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շեշտել է, որ հիվանդությունների վաղ կանխարգելումն ու սքրինինգային նոր ծրագրերի ներդրումն առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է ու այժմ հատուկ ուշադրության է առնվում:
Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված եռամյա սքրինինգային ծրագիրը մեկնարկել է 2015թ.` Համաշխարհային բանկի «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում: Դրա շրջանակներում 35-ից 68 տարեկան ռիսկային խմբերի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն բոլոր տեղամասային պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում անվճար հետազոտվել զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` ՊԱՊ թեստի միջոցով արգանդի վզիկի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով:
2015-2017 թվականներին սքրինինգային ծրագրով ՊԱՊ թեստի հետազոտություն անցել է շուրջ 170 հազար կին։ Իսկ այս տարի՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ, 32 հազար։ Հետազոտված կանանց ավելի քան 6%-ի մոտ արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ, այդ թվում՝ ինվազիվ կարցինոմա՝ 0.5%-ի կամ 50-60 կնոջ մոտ։ Շուրջ 4 տասնյակ բուժհաստատությունների հետ այժմ կնքվող հուշագիրը հիմք կլինի, որ տարեկան միջինում 50-60 կնոջ ստույգ հետազոտություն ու անվճար վիրահատություն արվի՝ խուսափելով անդառնալի բարդություններից։
2018-ի հունվարից մեկնարկել է սքրինինգային ծրագրի երկրորդ եռամյա փուլը, որն ուղեկցվելու է այս նոր հնարավորությամբ: Կնքվող հուշագիրն այս սքրինինգային ծրագրին նոր որակ ու արդյունավետություն կհաղորդի, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ սքրինինգային հետազոտություններն ախտաբանական արդյունք կտան, դրանց մասով կիրականացվեն ՊԱՊ քսուկների կրկնակի անվճար հետազոտություններ՝ ուղղված որակի ապահովմանը: Ախտաբանական արդյունքների կրկնակի հաստատման դեպքում արդեն պացիենտներին խորհրդատվության տրամադրումը, վարումը, ինչպես նաև ճշգտրված քաղցկեղ In situ ախտորոշման հաստատման դեպքում բոլոր հիվանդների բուժական միջամտությունները կիրականացվեն անվճար հիմունքներով:
«Հուսով եմ, որ այս համագործակցության շրջանակներում կբարելավվի ինչպես սքրինինգային հետազոտությունների արդյունավետությունը և որակը, այնպես էլ կբարձրանա բնակչության իրազեկվածությունը արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառների, ռիսկի գործոնների և կանխարգելման վերաբերյալ:
Մեծ ակնկալիք ունենք, որ բնակչության ընդգրկվածությունը սքրինինգային ծրագրում կաճի, ինչը հիվանդությունների բարդությունները կանխելու ամենակարճ և ճիշտ ուղին է: Իսկ դրանց արդյունքների ճշգրտումն ամենաուղիղ կերպով նշանակում է առավել արդյունավետ և ժամանակին նշանակված բուժում: Իմ նշած անչափ կարևոր ծառայությունների շրջանակի անվճար մատուցումը մեծաթիվ կանանց համար նաև նախապայման է` դիմելու բժշկի ու ֆինանսական խնդիրների պատճառով չհետաձգի անհետաձգելի բուժումը, որը, ցավոք, երբեմն կարող է կյանքեր արժենալ»,-շեշտել է Արսեն Թորոսյանը` շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին և կարևոր այս նպատակի իրականացմանը մաղթելով արդյունավետ ընթացք:

Կարդացեք նաև

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն