Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Վիրաբուժության եվրոպական միության գլխավոր ասամբլեան 22-րդ տարեկան համաժողովի փակման արարողության ընթացքում

Վիրաբուժության եվրոպական միության գլխավոր ասամբլեան 22-րդ տարեկան համաժողովի փակման արարողության  ընթացքում

Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովի, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա կոնգրեսի և Ռեզիդենտների, ասպիրանտների եվրոպական 3-րդ համաժողովի փակման արարողության  ընթացքում տեղի ունեցավ Վիրաբուժության եվրոպական միության գլխավոր ասամբլեան:


Գլխավոր ասամբլեան 2018-2019թթ. համար կազմակերպության նախագահ ընտրեց բուլղարացի վիրաբույժ Ռոսսեն Մաջովին` հեռակա կարգով: Նրան փոխանցվեց նաև 2019թ. Բուլղարիայի Վառնա քաղաքում Վիրաբուժության եվրոպական միության 23-րդ համաժողովը Բուլղարացի վիրաբույժների հետ համատեղ անցկացնելու պարտականությունը: 

 

Վիրաբուժության Եվրոպական Միության գլխավոր ասամբլեա Վիրաբուժության Եվրոպական Միության գլխավոր ասամբլեա


Գլխավոր ասամբլեայի ժամանակ Վիրաբուժության եվրոպական միության նախագահ Սուրեն Ստեփանյանը մեկ տարի կազմակերպության ղեկավարը հանդիսանալուց և համատեղ կոնգրեսը Երևանում կազմակերպելուց հետո Կրակովի կենտրոնական գրասենյակին փոխանցեց կազմակերպության էմբլեման:

 

Վիրաբուժության Եվրոպական Միության գլխավոր ասամբլեա Վիրաբուժության Եվրոպական Միության գլխավոր ասամբլեա


Վիրաբուժության եվրոպական միության վարչության անդամների, արտասահմանյան հյուրերի և հայ վիրաբույժների միահամուռ կարծիքով համատեղ վիրաբուժական միջոցառումն անցավ բարձր մակարդակով, հետաքրքիր էր և նյութի բազմազանությամբ, և արտասահմանյան վիրաբույժների, գիտնականների ակտիվ մասնակցությամբ, և Հայաստանի, Արցախի վիրաբույժների լայն ընդգրկվածությամբ: Այն կարևոր  իրադարձություն էր Վիրաբույժների հայկական ասոցիացիայի պատմության մեջ:

Սկզբնաղբյուր. aas.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ