Իրադարձություններ Հայաստանում
Ժամանակակից գիտելիքների և փորձի փոխանակմամբ եզակի գիտաժողով Հայաստանում` նյարդաբանների և նյարդավիրաբույժների համար
Հայ նյարդաբանների ասոցացիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-30-ը Երևանում կազմակերպվեց «BRAIN 2018» միջազգային գիտաժողովը՝ նվիրված նյարդաբանության և նյարդավիրաբուժության արդի խնդիրներին:
Նման ծավալի և ընդգրկուն գիտաժողովին հրավիրված էին աշխարհի լավագույն կլինիկաներում աշխատող շուրջ 15 առաջատար նյարդաբաններ և նյարդավիրաբույժներ: «BRAIN 2018» միջազգային գիտաժողովը Երևանում անցկացվում էր առաջին անգամ: Մասնակիցության համար մեր երկիր էին այցելել ոլորտի առաջատար բժիշկներ ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից և այլ երկրներից: Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով իր խոսքում կարևորեց ոլորտի զարգացման ժամանակակից մոտեցումներն ու նման գիտաժողովների կազմակերպման հնարավորությունները:
«BRAIN 2018» միջազգային գիտաժողովի կարևորության և ոլորտին առչնվող հրատապ հարցերի շուրջ զրուցեցինք «Արաբկիր» ԲԿ-ի Նյարդաբանական բաժանմունքի ղեկավար, մանկական նյարդաբան Բիայնա Սուխուդյանի հետ:
«Այս տարի հիմք դրվեց «BRAIN 2018» միջազգային գիտաժողովի մեկնարկին և մեր առաջին գիտաժողովով նոր շունչ բերեցինք ոլորտի զարգացմանը: Մեր նյարդավիրաբույժների և սփյուռքահայ գործընկերների համատեղ ուժերով ստեղծվեց այս գիտաժողովը, որի համանախագահներն են Հայ նյարդաբանների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Հովհաննիսյանը և Վիգեն Պապիկյանն` ԱՄՆ-ից: «BRAIN 2018» միջազգային գիտոժողովին հրավիրված էին հայ և արտերկրի մեր գործընկերները: Մասնակիցների կազմը հիմնականում համալրված էր երիտասարդ բժիշկներով. այս փաստը մեզ հպարտության տեղիք է տալիս:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին գլխուղեղանոթային (կաթվածներ), նյարդամկանային, նյարդավիրաբուժական, նյարդաուռուցքաբանական, մանկական նյարդաբանական հիվանդությունների, ինչպես նաև էպիլեպսիայի ու ծայրամասային նեյրոպաթիաների կանխարգելման, ախտորոշման, վարման և բուժման ժամանակակից մոտեցումները, որոնք կիրառվում են աշխարհի լավագույն բժշկական կենտրոններում:

Գիտաժողովի ներկայացուցչական մասից հետո՝ հոկտեմբերի 1-4-ը , հրավիրված պրոֆեսորները բաժանվեցին տարբեր աշխատանքային խմբերի և մայրաքաղաքի երկու կենտրոններում՝ Արաբկիր ԲՀ և Էրեբունի ԲԿ, իրականացրեցին հիվանդների խորհրդատվություններ: Մուտքն ազատ էր, և բոլոր երիտասարդ բժիկները հնարավորություն ունեցան մասնակցել: Սա երիտասարդ բժիշկների մասնագիտական պրակտիկայի համար մեծ հնարավորություն է և իր տեսակով բացառիկ տարբերակ:
«BRAIN 2018» միջազգային գիտաժողովի կազմակերպման անհրաժեշտության և ոլորտին վերաբերող կարևորագույն խնդիրների մասին զրուցեցինք նաև Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Հովհաննիսյանի հետ:
«Մոտավորապես կես տարի առաջ Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի և ԱՄՆ մեր հայ գործընկերների հետ համատեղ որոշեցինք գիտաժողով կազմակերպել` հնարավորինս մեծամասշտաբ և, ամենակարևորը, անցկացնել Հայաստանում, ինչը հաջողվեց:
Մեր երկրում ներկայում գոծունեություն է ծավալում շուրջ 220-230 նյարդաբան և 60 ռեզիդենդ` ապագա նյարդաբաններ: Գիտաժողովի նպատակն էր հայ նյարդաբաններին և նյարդավիրաբույժներին ներկայացնել ժամանկակից ախտորոշման և բուժման ռազմավարությունների մշակման նորագույն տարբերակները, վիրահատական բուժման և հիվանդների վարման նոր մոտեցումները: Շատ կարևոր էր նաև մասնակիցներին ծանոթացնել հիվանդությունների հետ, որոնք ներկայում հրատապ են և լայն տարածում ունեն: Օրինակ, կաթված,ն այսօր երիտասարդացել է, նյարդային հիվանդությունները մեր օրերում` ըստ վիճակագրության, հայտնվել են առաջնային հորիզոնականներում, և նոր մեթոդների իմացությունը կարող են վճռորոշ լինել»:
Գուրգեն Հովհաննիսյանը` արտերկրի գործընկերների մասնագիտական իմացությունը և պրակտիկան կարևորելով, ընդգծում է, որ սա մեծ հնարավորություն է փորձի փոխանակման համար: «Բացի գիտական և տեսական իմացությունից, շատ կարևոր է պրակտիկ մոտեցումը: Առաջին հերթին, պետք է կենտրոնանալ ոլորտի երիտարասրդ մասնագետների գիտելիքն ու փորձն ընդլայնել, օգնել նրանց մասնագիտական ժամանակակից մոտեցում ցուցաբերել»:
Աշխարհում բժշկությունն առաջնարոդվում է ապացուցողական բժշկությամբ: Գիտաժողովի շրջանակում մասնակիցների համար իր ելույթով հանդես եկան նաև Հայաստանում ապացուցողական բժշկության հիմանդիր պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանը: Սա նույնպես եզակի հնարավորություն էր երիտասարդ բժիշկների համար` լսել նրան:

Աշխարհում բժշկությունն առաջնարոդվում է ապացուցողական բժշկությամբ: Գիտաժողովի շրջանակում մասնակիցների համար իր ելույթով հանդես եկան նաև Հայաստանում ապացուցողական բժշկության հիմանդիր պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանը: Սա նույնպես եզակի հնարավորություն էր երիտասարդ բժիշկների համար` լսել նրան:
06.10.2018 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ




