Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

2018 թ. սեպտեմբերի 29-30 Երևանում կայացած Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հայկական համագումարի մասին

2018 թ. սեպտեմբերի 29-30 Երևանում կայացած Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հայկական համագումարի մասին

2018 թ. սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանում, Իզմիրլյան բժշկական կենտրոնի մեծ դահլիճում կայացավ Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հայկական համագումարը, որը կազմակերպվել էր Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության կողմից: Նշված միջոցառման գիտական ծրագիրն աչքի էր ընկնում իր ընդգրկուն բնույթով, քանի որ այն ներառում էր անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամենատարբեր բնագավառներին առնչվող դասախոսություններ, որոնք ըստ թեմաների խմբավորված էին համագումարի տարբեր նիստերում: Դասախոսությունների թեմաների ընտրությունը կատարվել էր ներկայումս մեր հանրապետության անզգայացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններում առկա խնդիրների և հանրապետության անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հետաքրքրությունների վերլուծության հիման վրա: Բոլոր դասախոսությունները պարունակում էին ժամանակակից հետազոտությունների արդյունքների և նորագույն նվաճումների վրա հիմնված տվյալներ: Բացի դրանից որոշ զեկուցումներ առնչվում էին նաև «Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության» կողմից ներկայումս մշակման փուլում գտնվող կլինիկական ուղեցույցներին և պացիենտների վարման գործելակարգերին, այս տեսանկյունից տվյալ դասախոսությունները և դրանցից հետո
ծավալված համապատասխան քննարկումները էապես օգնեցին մեր մասնագետներին ավելի որակյալ ուղեցույցներ և գործելակարգեր մշակելու համար:

 

2018 թ. սեպտեմբերի 29-30 Երևանում կայացած Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հայկական համագումարի մասին 2018 թ. սեպտեմբերի 29-30 Երևանում կայացած Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հայկական համագումարի մասին

 

Դասախոսելու համար հրավիրվել էին անէսթեզիոլոգիայում և ինտենսիվ թերապիայի տարբեր բնագավառներում գիտական, կրթական և դասախոսելու լուրջ փորձ ունեցող մի շարք նշանավոր մասնագետներ արտասահմանյան տարբեր երկրներից, մասնավորապես ԱՄՆ-ից,
Ֆրանսիայից, Իսպանիայից և Ռուսաստանից:

 

Համագումարի սկզբում Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության նախագահ Արմեն Վարոսյանը մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց մասնագիտական միության զարգացման պատմությունը և նրա ներկա վիճակը:

 

Կլինիկական դասախոսություններից առանձնապես ուշագրավ էին մեր հայրենակիցներ Րաֆֆի Ավետիսյանի (ԱՄՆ) և ՀայՄեդ բարեգործական միության հիմնադիր և նախագահ Ժան-Միշել Էքերյանի դասախոսությունները: Հրավիրված դասախոսների թվում էին նաև Եվգենյա Հայրյանը (ԱՄՆ), Ջոն Դոյլը (ԱՄՆ), Վլադիմիր Կուլաբուխովը (Ռուսաստան), Գուրգեն Հարությունյանը (Իսպանիա), Անտոնիո Ռամիրեսը (ԱՄՆ) և Սեբաստիան Վոյկուն, (Ֆրանսիա):

 

2018 թ. սեպտեմբերի 29-30 Երևանում կայացած Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հայկական համագումարի մասին 2018 թ. սեպտեմբերի 29-30 Երևանում կայացած Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հայկական համագումարի մասին

 

Առանձնակի հետաքրքրությամբ անցավ նաև համագումարի ծրագրում ընդգրկված կլինիկական դեպքերի ներկայացմանը և քննարկմանը նվիրված նիստը, որը մեր մասնագետներին հնարավորություն տվեց ներկայացնել գործընկերների հետ քննարկել իրենց գործնական աշխատանքում տեղի ունեցած և առանձնակի հետաքրքրություն ներկայացնող բարդ կլինիկական դեպքեր՝ վերլուծելով դրանց ընթացքում հանդիպած խնդիրները և կլինիկական բարդությունները, ինչը, անկասկած, նպաստեց մեր մասնագետների գործնական աշխատանքի որակի բարձրացմանը:
 
Միջոցառման կրթական տեսանկյունից արդյունավետության գնահատման նպատակով նրանից առաջ և հետո անցկացվեց գիտելիքների անանուն առցանց գնահատում, որն արձանագրեց մասնակիցների տեսական գիտելիքների որոշակի աճ: Համագումարի վերջում անցկացվեց մրցանակաբաշխություն, գիտելիքների գնահատման ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները ստացան պարգևներ միջոցառման հովանավորների և կազմակերպիչների կողմից: Պարգևներ էին նախատեսված նաև համագումարի ընթացքում ամենահետաքրքիր կլինիկական դեպքերի ներկայացման և համագումարի դասախոսությունների վերաբերյալ տրված լավագույն հարցերի համար:

 

2018 թ. սեպտեմբերի 29-30 Երևանում կայացած Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հայկական համագումարի մասին
Համագումարի կրթական բաղադրիչը կրեդիտավորված էր ՀՀ ԱՆ Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից, համագումարի մասնակիցները կստանան շարունակական մասնագիտական զարգացման 12 տեսական կրեդիտ: Վստահորեն կարելի է հույս հայտնել, որ տվյալ միջոցառումն էապես նպաստեց մասնակիցների տեսական գիտելիքների ամրապնդմանը և իր կարևոր տեղը գրավեց նրանց շարունակական բժշկական կրթության և զարգացման գործընթացում: Համագումարի վերաբերյալ առավել մանրամասն տվյալներին կարելի է ծանոթանալ միության պաշտոնական կայքում՝ http://armanest.am

Հեղինակ. Արմեն Վարոսյան
Սկզբնաղբյուր. Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության նախագահ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ