Իրադարձություններ Հայաստանում
«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում էր հանրահռչակ մանկական սրտային վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը
Սեպտեմբերի 29-ին «Նորք-Մարաշ» ԲԿ-ում նշվեց Սրտի միջազգային օրը: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ «Նորք-Մարաշ» ԲԿ հրավերով Հայաստան ժամանած համաշխարհային ճանաչում ձեռք բերած սրտի վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանն` ԱՄՆ-ից, ով հսկայական փորձ ունի սրտի վիրաբուժության բնագավառում: Նա 2007թ. առաջինն է աշխարհում, ով սրտի փոխպատվաստում է կատարել ամենափոքր պացիենտին` երեխան ընդամենը մեկ շաբաթական էր: Վիրաբույժն աշխարհում առաջինն է կատարել ամենափոքր հիվանդին սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա` 32 շաբաթվա վաղաժամ ծնված, 2 կգ-ից պակաս քաշով երեխայի: Այցի նպատակն է գործընկերներին փոխանցել ոլորտի լավագույն և առաջադեմ փորձը, կիսվել իր մասնագիտական կարողություններով ու հմտություններով: Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց.
«Զբաղվում եմ մանկական սրտային վիրաբուժությամբ: Ինձ հետ Հայաստան են ժամանել նաեւ հեղինակավոր բժիշկներ, ովքեր զբաղվում են սրտային վիրաբուժությամբ: Նրանք իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն հայաստանյան բժիշկներին: Հայաստան ժամանած բժիշկները բաց են մասնագիտական համագործակցության համար: Սիրով համագործակցենք փորձի փոխանակմամբ եւ պրակտիկ այցելություններով»:
Միջոցառմանը ներկա էին պատվիրակներ առողջապահության նախարարությունից, Երեւանի քաղաքապետարանից, ԵՊԲՀ ռեկտորը, ոլորտի բժիշկներ, պրոֆեսորներ եւ ուսանողներ: Հատկանշական է նաև, որ Սրտի միջազգային օրը հիմք դրվեց «Նորք» Մարաշ» ԲԿ եւ ԵՊԲՀ սրտային վիրաբուժության ամբիոնի համագործակցությանը, որի նպատակն է կենտրոնը դարձնել ապագա սրտաբանների վերապատրաստման ու բազային գիտելիքների ձեռք բերման հաստատություն:
Սրտի միջազգային օրվան նվիրված միջոցառումը մեկնարկվեց «Նորք Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանի ողջույնի խոսքով:
Պարոն Ադամյան «Նորք Մարաշ» ԲԿ գործունեության ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել եւ ինչո՞վ է կարևորվել Սրտի միջազգային օրվան նվիրված միջոցառման կազմակերպումը:
Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ աշխարհում ճանաչված սրտի վիրաբույժ Քրիստինե Ջերրի Գյուլեսերյանի այցի, ով կենտրոնի հրավերով Հայաստանում է և պատրաստակամ է իր գիտելիքներն ու փորձը կիսել հայրենակից գործընկերների հետ և դասախոսություն կարդալ: Առիթ է նաև այն, որ այս տարի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի համար հոբելյանական է` լրացել է գործունեության 25 տարին: Այդ ընթացքում կենտրոնը բազմիցս ապացուցել է, որ Հայաստանում սրտի վիրաբուժության ոլորտում լավագույնն է:
Բժշկուհի Գյուլեսերյանը հսկայական փորձ ունի սրտի վիրաբուժության բնագավառում: Նա 2007թ. առաջինն է աշխարհում սրտի փոխպատվաստում կատարել ամենափոքր պացիենտին` երեխան ընդամենը մեկ շաբաթական էր: Վիրաբույժն աշխարհում առաջինն է կատարել ամենափոքր հիվանդին` 32 շաբաթվա վաղաժամ ծնված, 2 կգ-ից պակաս քաշով երեխային, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա: Սրտաբան Հրայր Հովակիմյանի կողմից մեր կենտրոնին է նվիրաբերվել սիրտ-անոթային բարդ վիրահատությունների համար նախատեսված բժշկական համապատասխան սարք, որը մի նոր որակ կհաղորդի Հայաստանում սրտային վիրաբուժության զարգացմանը:
«Նորք-Մարաշ» կենտրոնը վերազինված է լավագույն բժշկական սարքերով, օրինակ, սրտի խորը շերտերը զննելու եզակի ՀՇ, սրտի առիթմիաների զննման մեծ հնարավությամբ առիթմիոլոգիական սարքեր, նույնիսկ հնարավոր է առանց ռենտգեն հսկողության կատարել սրտի քարտեզագրում եւ հայտնաբերել ախտահարված օջախները: Սարքով աշխատելու համար շուրջ մեկ տարի մեր մասնագետը վերապատրաստվել է Չեխիայում: Այն հատկապես արդյունավետ է հղիների եւ երեխաների դեպքում՝ նրանց ճառագայթումից զերծ պահելու համար: Սարքն իր հնարավորություններով միակն է տարածաշրջանում:
Սրտի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաեւ ԵՊԲՀ ռոկտոր Արմեն Մուրադյանը:
Պարոն Մուրադյան, ԵՊԲՀ եւ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի հետ համագործակցության ի՞նչ հեռանկարներ կան:
-«Նորք Մարաշ» բժշկական կենտրոն այցելել ենք խորհրդանշական օր: Այս կենտրոնի եւ ԵՊԲՀ սրտային վիրաբուժության ամբիոնի հետ համագործակցության նոր փուլ է մեկնարկվում: Այս կենտրոնը տարիներ շարունակ համարվել է դարբնոց, այսօր պետք է ապրի իր ռենեսանսը եւ ժամանակակից կադրերի պատրաստումը լինի միջազգային չափանիշներին համահունչ: Անհրաժեշտ է այստեղ վերապատրաստված բժիշկերն իրենց մասնագիտական հնարավորություններով կարողանան աշխատել ո՛չ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում:
Մանկական պրակտիկայի մասնագիտության հետ կապված ԵՊԲՀ-ն ինչպիսի՞ նոր մենեջմենթ է ընտրել:
-Բժշկական ոլորիտին առնչվող բոլոր մանկական մասնագիտություններն իրենց տեսակով ծանր են ու բարդ եւ ԵՊԲՀ-ն որոշում է կայացրել մատչելիությունը բարձրացնելու, գրավչությունն ապահովվելու համար 50% նվազեցնել ռեզիդենցիայի ուսման վարձը:
01.10.2018 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ












