Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XX միջազգային կոնգրեսը

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XX միջազգային կոնգրեսը

Սեպտեմբերի 28-29- ը Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XX միջազգային տարեկան կոնգրեսը՝ նվիրված անվանի ուրոլոգ, դոցենտ Յուրի Զոհրաբյանի ծննդյան 80-ամյակին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց կոնգրեսի կազմկոմիտեի համանախագահ Արմեն Ավոյանը:


Նրա խոսքերով` կոնգրեսը համախմբել էր Եվրամիության և ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, ՌԴ մի շարք անվանի մասնագետների: Նրանք խոսել են ուռուցքային ուռոլոգիական հիվանդությունների մասին և ո՛չ միայն:

 Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XX միջազգային կոնգրեսը

«Կոնգրեսի ընթացքում քննարկվող թեմաների շրջանակն ընդգրկուն էր: Դրանք վերաբերում էին ժամանակակից գործառական ուրոլոգիայի գիտական և տեսական լուծումներ պահանջող արդիական մի շարք խնդիրների»:


Ա. Ավոյանը համոզված է, որ նմանատիպ մասնագիտական հանդիպումները լավ դպրոց են` հատկապես երիտասարդ մասնագետների համար:

 

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XX միջազգային կոնգրեսը 

«Սա շատ լավ դպրոց է երիտասարդ մասնագետի համար: Այստեղ հնարավորություն կա տեսնելու, շփվելու լավագույն փորձագետների հետ: Արդյունքում կարող են հարստացնել նաև պրակտիկ ունակությունները»: 


ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորելով հոբելյարին նշեց, որ Յուրի Զոհրաբյանն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ հավատարմությունը սպիտակ խալաթին երբեք չի դավաճանում, կարողացել է իր իմաստությամբ կերտել նոր սերունդ, որն այսօր ի նպաստ ժողովրդի է աշխատում:

 

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XX միջազգային կոնգրեսը Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XX միջազգային կոնգրեսը


Ռեկտորն իր խոսքում կարևորեց նաև նման գիտական իրադարձությունների անցկացումը: «Ինձ համար այս ասոցիացիայի ժողովները մշտապես եղել և երկար տարիներ կմնան ամենակարևոր գիտական իրադարձությունները: Այս մասնագիտության մեջ ես ինձ զգում եմ ինչպես տանը, ընտանիքում: Շատ մեծ ճանապարհ եմ անցել՝ սկսած ակունքներից մինչև այսօրվա հաջողությունները: Հատկանշական է, որ երիտասարդ ուրոլոգներն իրենց անցած ճանապարհը փորձում են ամփոփել` ավագ ընկերների հետ անցկացնելով նմանատիպ գիտաժողովներ»,- նշեց նա:

 

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XX միջազգային կոնգրեսը Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XX միջազգային կոնգրեսը


Արմեն Մուրադյանն իր ելույթից հետո Յուրի Զոհրաբյանին ԵՊԲՀ պատմության և Հայաստանում ուրոլոգիայի զարգացման մեջ անգնահատելի դերի, անմնացորդ նվիրումի, երիտասարդ կադրերի պատրաստման և երկարատև ու անբասիր գիտամանկավարժական գործունեության համար պարգևատրել է ԵՊԲՀ հուշամեդալով:


Յուրի Զոհրաբյանին շնորհավորելու էին եկել բազմաթիվ պրոֆեսորներ, բժիշկներ, ռեզիդենտներ:  


Մեզ հետ զրույցում անվանի ուրոլոգ, դոցենտ Յուրի Զոհրաբյանն խոստովանեց, որ գնահատված լինելը հաճելի բան է.

 

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XX միջազգային կոնգրեսը 

«Ինչ խոսք, հաճելի է, որ քո աշակերտները, ուսանողները հարգում և մեծարում են քեզ: Կցանկանայի, որ բոլորն էլ հասնեն այդ գագաթնակետին և, ինչպես ասում են, արժանան այդ պատվին. դա մարդուն զգոն է պահում, երբ տեսնում է իր աշխատանքի արդյունքները»:

 

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XX միջազգային կոնգրեսը

 

 

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XX միջազգային կոնգրեսը

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ