Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը:

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ կոնգրեսի աշխատանքներին:

Երկու օրերի ընթացքում կենտրոնի առաջատար վիրաբույժներն աչքի ընկան հետաքրքիր զեկույցներով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը:

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին


Նրա փոխանցմամբ՝ մեծ պատիվ էր մասնակցել այս մասշտաբի կոնգրեսին:

«Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնը՝ Հայաստանում ամենամեծ վիրաբուժական պոտենցիալ ունեցող բժշկական կազմակերպություններից մեկը, Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի պլատինե գործընկերն էր և շատ ակտիվ մասնագիտական մասնակցություն ունեցավ կոնգրեսի երկօրյան աշխատանքներին: Սեպտեմբերի 27-ին տեղի կունեցավ «Վիրաբուժական օնկոլոգիա» թեմայով նիստ, իսկ 28-ին` «Ընտրված զեկուցումներ» նիստի շրջանակում քննարկվեցին կրծքագեղձի և անոթային վիրաբուժությանը հարող հրատապ հարցեր» - նշեց մեր զրուցակիցը:

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին


Թեմաները վերաբերում էին աղեստամոքսային համակարգի ուռուցքային հիվանդությունների և կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժմանն ու վերականգնողական մեթոդներին, որոնց վերաբերող թեմաների շուրջ զեկույցներով հանդես եկան Գագիկ Համբարձումյանը, Մհեր Կոստանյանը և Արթուր Ավետիսյանը:

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին
Ա. Ավետիսյանի ձևակերպմամբ՝ նմանատիպ կոնգրեսները լավ հարթակ են բժիշկների համար, որպեսզի նրանք կիսվեն տարբեր ոլորտներում իրենց փորձով և ռազմավարական մոտեցումներով, ներկայացնեն անցած ճանապարհը:

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վիրաբուժության համատեղ կոնգրեսին ներկայացավ մի շարք հրատապ թեմաներով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ