Իրադարձություններ Հայաստանում
Գյումրիում Հայկական ակնաբուժության նախագծի՝ գերժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական նորաբաց կենտրոնը առավել հասանելի կդարձնի բարձրորակ ակնաբուժական ծառայությունները Շիրակի մարզի բնակիչներին
27 սեպտեմբերի, 2018թ., ք. Գյումրի – Այսօր Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում տեղի ունեցավ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։ Բացմանը ներկա էին ՀԱՆ-ի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության նախարարության, հանրապետության առողջապահական համակարգի եւ Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժեր եւ ՀԱՆ-ի բարերարներ:
Կենտրոնում գործող վիրահատարանը եւ ակնային զննման բաժանմունքը հագեցած են նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա ակնային առողջության պահպանման համալիր ծառայություններ մատուցել մարզի բնակչությանը։
Կենտրոնում վիրահատություններն իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետների վերահսկողությամբ: Վիրահատարանում առկա տեսակապի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղի բուժանձնակազմը կարող է կապ հաստատել Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ եւ խորհրդակցել վիրահատությունների ընթացքում:
Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Շիրակի մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը եւ Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) յոթ անգամ այցելել են մարզ՝ ինչի արդյունքում ավելի քան 35,000 անձ ակնաբուժական հետազոտություն է անցել, ավելի քան 7,000 անձ՝ խորացված հետազոտություն ԱՇՀ-ում, իրականացվել է շուրջ 3600 վիրահատություն և լազերային բուժում, ավելի քան 8800 բնակիչ ակնոց է ստացել:
Այս նախաձեռնությունը հնարավոր դարձավ Հայկական ակնաբուժության նախագծի երկարամյա բարեկամ եւ հովանավոր Լութեր Ջոն Խաչիկյանի նվիրատվության շնորհիվ։ Սարքավորումների ձեռքբերումը, սենյակների կահավորումը և կենտրոնի գործարկման այլ անհրաժեշտ աշխատանքները իրականացվեցին մի շարք կառույցների՝ Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության եւ Շիրակի մարզպետարանի ջանքերի շնորհիվ:
Մարզային ակնաբուժական կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի առանցքն է։ Ծրագրի նպատակն է խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում բնակչության բոլոր շերտերի համար՝ հիմնելով երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ Հայաստանի հինգ մարզում և ապահովելով դրանց շարունակական աշխատանքը: Այս կենտրոնները փոխարինում են ԱՇՀ-ին՝ ողջ տարվա ընթացքում բարեգործական հիմունքներով անվճար բուժելով սոցիալապես անապահով բնակչությանը, ինչպես նաև տրամադրում են վճարովի ծառայություններ վճարունակ բնակիչներին՝ ապահովելով բժշկական կենտրոնի ինքնահարատությունը: Այս հնգամյա ծրագիրը սկսվել է 2015թ.-ին Տավուշի մարզից։ Լոռու կենտրոնը բացվել է 2016թ-ին՝ Սպիտակ քաղաքում, Կապանի կենտրոնը՝ 2017թ.-ին՝ Կապանում։ 2015թ.-ից մինչև 2018թ. առաջին եռամսյակ Իջևանի, Սպիտակի և Կապանի մարզային ակնաբուժական կենտրոններում շուրջ 4.000 հոգի ակնային զննում է անցել, որից 1.630-ը վերականգնել է տեսողությունը վիրահատվության կամ լազերային բուժման շնորհիվ:
Հայկական ակնաբուժության նախագիծ (ՀԱՆ)
Հայկական ակնաբուժության նախագիծը 2003 թ.-ից ի վեր իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որը միտված է հզորացնել ակնաբուժական ծառայություների մատուցման համակարգը, ինչպես նաև Հայաստանում կանխարգելել կուրության տանող դեպքերի քանակը: Արդեն 12 տարի է, ինչ ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում իրականացնում է ակնային ստուգումներ և վիրահատություններ: Կազմակերպությունը ջանում է հոգալ Հայաստանի սոցիալապես խոցելի բնակչության կարիքները` Աչքի շարժական հիվանդանոցի և ամբողջ հանրապետության տարածքով կանխարգելիչ ակնային զննումների միջոցով՝ միաժամանակ ստեղծելով ավելի շարունակական հիմքեր` բարձրորակ ակնաբուժական ծառայությունները հասանելի և մատչելի դարձնելու Հայաստանի բոլոր բնակիչներին։
Հավելյալ տեղեկությունների համար՝
Հայկական ակնաբուժության նախագիծ | www.aecp.am | www.eyecare.com
Թամար Մինասյան
Հանրային կապերի տնօրեն
բջջ.՝ 091 22 29 61 | 099 41 69 38
press.aecp@gmail.com
Աղասի Եսայան
Հանրային կապերի տնօրեն
բջջ.՝ 091 42 05 24
aghasi@aecp.am
27.09.2018 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ