Իրադարձություններ Հայաստանում
Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի կարևորված մասնակցությունը Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 16-րդ միջազգային համաժողովին
Երևանում կայացավ ակնաբուժությանը, նեոնատոլոգիային և ներզատաբանությանը նվիրված Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 16-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը գիտելիքի և փորձի փոխանակման, առողջապահության համակարգի բարելավման նորարարական մոտեցումները ներկայացնելու հարթակ էր, որտեղ վեց երկրից ավելի քան 60 խոսնակ և շուրջ տասը երկրի 400 մասնագետ էր համախմբվել (ԱՄՆ, Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Կովկասյան տարածաշրջան, Կենտրոնական Ասիա և Միջին Արևելք և այլն): Համաժողովի շրջանակում ցեկույցներով հանդես եկան Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետները:
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Էքսիմեր-լազերային վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ելենա Մալայան.
- Իմ ելույթում անդրադարձել եմ կեռատոկոնուսին վերաբերող խնդիրներին, ինչը շատ տարածված է Հայաստանում: Կեռատոկոնուսը համարում են հին ազգերին բնորոշ հիվանդություն, և ունի գենետիկ հիմք: 97% դեպքերում հիվանդությունը հնարավոր է կանխարգել այն փուլում, որ փուլում հայտնաբերվել է:
Բարեբախտաբար, վերջին տարիների նկատելի է, որ մարդիկ առավել ուշադիր են դարձել իրենց առողջության հանդեպ, հատկապես երիտասարդ սերունդը, ինչն անմիջական կապ ունի կյանքի որակի լավացման հետ, կարծում եմ: Սա շատ ողջունելի է:

Կան հիվանդություններ, որոնք աննկատ են զարգանում, քողարկված, ու միայն բժիշկը կարող է հայտնաբերել առկա խնդիրն ու ժամանակին լուծել այն: Խոսքը քրոնիկ հիվանդություններին է վերաբերում: Ցավոք, հանդիպում ենք նաև անտեսված դեպքերի, որոնց պարագայում, անշուշտ, կան լուծման տարբերակներ, սակայն արդեն վիրահատական ճանապարհով:
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) Աչքի շարժական հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Ասատուր Հովսեփյան.
- Բժիշկների ակտիվ մասնակցություն եմ նկատում, և դա հաճելի է: Նրանց ակտիվ մասնակցության պատճառը փորձի փոխանակումն է, հետաքրքիր դեպքերի քննարկումը: Այդ նպատակին միտված, իմ զեկույցի ընթացքում ներկայացրել եմ կլինիկական հետաքրքիր դեպք, որի բուժման գործընթացում կիրառված մեթոդի հեղինակն եմ: Պացիենտն աչքը վնասվել էր ակացիայի ճյուղով, և արդյունքում վնասել եղջերաթաղանթն ու ոսպնյակը: Իմ կողմից առաջարկված մեթոդի շնորհիվ խուսափեցինք կրկնակի վիրահատական միջամտություններից, և նրանցից բխող բարդություններից: Արդյունքում սպիացման գործընթացը տեղի ունեցավ բնական ճանապարհով, և հաջողվեց պացիենտի տեսողությունը վերականգնել 60 տոկոսով:
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տեսողական օրգանի պլաստիկայի և նյարդա-ակնաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Արմինե Ղարաքեշիշյան.
-Բարձր եմ գնահատում նման միջոցառումների կազմակերպումը: Այս միջոցառումն իր բնույթով գիտական են, ներկայացված թեմաները հիմնականում վերաբերում էին նորագույն գիտական նվաճումներին: Համաժողովի շրջանակում բազմաբնույթ տեղեկատվություն ստացան ներկա մասնագետները: Նման գիտական կոնֆերանսներին մասնակցությունը հնարավորություն է` տեղեկանալ ակնաբուժության տարբեր ոլորտների նորույթներին:
Իմ զեկույցը վերաբերում էր անկաբուժության կարևոր խնդրի: Պացիենտն, ով կորցնում է աչքը, դժվար հաղթահարելի կուրության հետ մեկտեղ, ունենում է լուրջ հոգեբանական` էսթետիկ խնդիր, հասարակության մեջ` սոցիալական խնդիր: Հենց այս խնդրին եմ անդրադարձել իմ ելույթի ժամանակ` ինչպե՞ս վերականգնել պացիենտի կոսմետիկ տեսքը:
Ներկայացրել եմ պացիենտների օրինակներ` ինժեներներ, իրավաբաններ, ովքեր կյանքում բախվել են այս խնդրին, իսկ աշխատանքի բնույթից ելնելով, նրանք պետք է չունենան թերարժեքության խնդիրներ:
27.09.2018 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


