Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Միջազգային հարթակ՝ ներկայացնելու ակնաբուժության, նեոնատոլոգիայի և ներզատաբանության ոլորտի վերջին զարգացումները և հայկական հեռանկարները

Միջազգային հարթակ՝ ներկայացնելու ակնաբուժության, նեոնատոլոգիայի և ներզատաբանության ոլորտի վերջին զարգացումները և հայկական հեռանկարները

24 սեպտեմբերի, 2018թ. - Այսօր Երևանում մեկնարկեց Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 16-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային և ներզատաբանությանը:
Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը ՀՀ առողջապահության նախարարության, Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Ակնաբույժների հայկական ասոցիացիայի և Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ համապարփակ ծրագիր է պատրաստել մանկական և ընդհանուր ակնաբույժների, նեոնատոլոգների և ներզատաբանների համար՝  կենտրոնանալով ակնային հիվանդությունների վրա: Միջազգային համաժողովը գիտելիքի և փորձի փոխանակման, ինչպես նաև առողջապահության համակարգի բարելավման նորարարական մոտեցումները ներկայացնելու հարթակ է, որտեղ վեց երկրի ավելի քան 60 խոսնակ և շուրջ տասը երկրի 400 մասնագետ է համախմբվել (ԱՄՆ, Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Կովկասյան տարածաշրջան, Կենտրոնական Ասիա և Միջին Արևելք): Հյուրերի շարքում են աշխարհում առաջատար այնպիսի կառույցների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը, Ջուլս Սթայն աչքի ինստիտուտը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, Իրվինի Կալիֆոռնիայի համալսարանը, Գրեյթ Օրմոնդ Ստրիթ մանկական հիվանդանոցը և Մուրֆիլդզ ակնաբուժական հիվանդանոցը:

 

Միջազգային հարթակ՝ ներկայացնելու ակնաբուժության, նեոնատոլոգիայի և ներզատաբանության ոլորտի վերջին զարգացումները և հայկական հեռանկարները
Եռօրյա համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին: Ողջունելով մասնակիցներին՝ նրանք մասնակիցներին արդյունավետ համագործակցություն և համաժողովին՝ բարի ընթացք մաղթեցին:

 

Միջազգային հարթակ՝ ներկայացնելու ակնաբուժության, նեոնատոլոգիայի և ներզատաբանության ոլորտի վերջին զարգացումները և հայկական հեռանկարները
Լիագումար նիստը նվիրված էր առողջապահության համակարգում տեխնոլոգիական նորարարություններին, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ գործակցությամբ Հայկական ակնաբուժության նախագծի աշխատանքներին և այլն: Ապա տեղի ունեցավ երկու համաժամանակյա թեմատիկ նիստ՝ նվիրված մանկական ակնաբուժությանը (հիմնական շեշտադրումը՝ անհասության ռետինոաթիա և դպրոցականների ակնային զննում) և ներզադաբանությանը (հիմնական շեշտադրումը՝ առաջին և երկրորդ տիպի մանկական շաքարախտի վարում, մետաբոլիկ սինդրոմ և գիրություն):

 

Միջազգային հարթակ՝ ներկայացնելու ակնաբուժության, նեոնատոլոգիայի և ներզատաբանության ոլորտի վերջին զարգացումները և հայկական հեռանկարները
Համաժոովի երկրորդ օրը կներառի համաժամանակյա թեմատիկ նիստեր՝ նվիրված ընդհանուր ակնաբուժությանը և նեոնատոլոգիային: Ընդհանուր ակնաբուժության նիստին անդրադարձ կկատարվի ցանցաթաղանթին և շաքարախտային ռետինոպաթիային, գլաուկոմային, կատարակտ-կերատոպլաստիկային, նյարդա-ակնաբուժությանը և օրբիտալ վիրահատություններին: Նեոնատալոգիայի նիստին այլ հարցերի շարքում կքննարկվեն ոչ ինվազիվ արհեստական շնչառության, սնուցման հարցերը և անհաս նորածինների խնամքի նոր մեթոդները: Երրորդ օրը մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, ծանոթանալու սիմուլյացիոն տիկնիկների միջոցով նորածինների խնամքի վերապատրաստման նոր մոտեցումներին և մասնակցելու կրթական այլ դասընթացների:

 

Միջազգային հարթակ՝ ներկայացնելու ակնաբուժության, նեոնատոլոգիայի և ներզատաբանության ոլորտի վերջին զարգացումները և հայկական հեռանկարները
Համաժողովը կներառի նշված ոլորտներում նոր հետազոտությունների և լավագույն փորձի ներկայացում, թեմատիկ քննարկումներ և հարցուպատասխան: Բացի ակնաբույժներից, նեոնատոլոգիներից, ներզատաբաններից և խնամքի մասնագետներից, այս համաժողովը հետաքրքրական կլինի նաև առողջաահական համակարգի պատասխանատուների և քաղաքականություն մշակողների համար:

Հայկական ակնաբուժության նախագիծ (ՀԱՆ)


Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ ԲԿ) ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանիսյանի կողմից ԱՄՆ-ում 1992թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի հայաստանյան գրասենյակը ստեղծվել է 2003թ.-ին որպես բարեգործական հիմնադրամ (ՀԱՆ ԲՀ): Կազմակերպության առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում, և ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին: Ծրագրի շրջանակներում բազմաթիվ ականավոր ակնաբույժներ են այցելել Հայաստան՝ բուժելու հիվանդներին և իրենց գիտելիքները փոխանցելու հայ ակնաբույժներին: Այս տարիներին նաև Հայաստանին է հատկացվել մեծաքանակ դեղորայք և սարքավորումներ: Հայկական ակնաբուժության նախագիծը սերտորեն համագործակցում է ՀՀ և արտերկրի կառավարությունների, պետական և տեղական իշխանությունների, ակնաբուժական և բժշկական հաստատությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների, անհատների, սփյուռքի և կորպորատիվ գործընկերների հետ: Ներկայումս Հայկական ակնաբուժության նախագիծն իրականացնում է համապարփակ մեծածավալ և փոխկապակցված ծրագրեր, որոնք ներառում են հետևյալ բաղադրիչները՝ բժշկական օգնություն, մասնագիտական և հանրային կրթություն, կարողությունների զարգացում և վերլուծություն: Բոլոր ծրագրերն ունեն իրենց թիրախավորված շահառուները և իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան:

Սկզբնաղբյուր. eyecare.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ