Իրադարձություններ Հայաստանում
«Ուլտրաիմիջինգ» բժշկական կենտրոնը անցկացրեց գիտելիքի օրվան նվիրված սեմինար՝ Պրոկոպի և Լանիադոյի մասնակցությամբ. ultraimaging.am
«Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնի բժշկական տնօրեն, ՀՀ-ում ՄՌՏ-ի հիմնադիր Արամ Քոչարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին կայացավ գիտագործնական սեմինար՝ հանրահռչակ մասնագետներ, Եվրոպայի և ԱՄՆ-ի ռադիոլոգների կողմից ճանաչված առաջնակարգ փորձագետներ, տարբեր լեզուներով թարգմանված դասագրքերի և մենագրությունների, ինչպես նաև տեսությունների հեղինակներ, պրոֆեսորներ Նիդերլանդների Ռադբուդի համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնի վարիչ Մաթիաս Պրոկոպի և Գերմանիայի Դաշնության ռադիոլոգիական ասոցիացիայի նախկին նախագահ, Դրեզդենի համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնի վարիչ Միխայել Լանիադոյի մասնակցությամբ: Սեմինարը կրում էր «Հիշենք Բաբելոնը, խոսենք նույն լեզվով» խորագիրը:
«Ռադիոլոգները ինչպես միմյանց հետ, այնպես էլ նյարդաբանների, թոքաբանների և այլ մասնագետների հետ հարկ է խոսեն նույն լեզվով»,- Արամ Քոչարյան
– Բանն այն է, որ մեր ռադիոլոգները մասնագիտացել են հիմնականում Հայաստանում, շատ քչերը նախկին Խորհրդային երկրներում և եզակիները՝ Եվրոպայում և առավել ևս ԱՄՆ-ում, ինչի պատճառով էլ հաճախ տարբերություններ են ծագում հետազոտությունների արդյունքների եզրակացությունները մեկնաբանելիս, և բուժող բժիշկը երբեմն չի կարողանում կողմնորոշվել, թե ինչի մասին է խոսքը, մինչդեռ աշխարհը վաղուց ահռելի միջոցներ է ծախսել ու մշակել չափորոշիչներ, որոնք համապատասխանում են ապացուցողական բժշկության պահանջներին։
Այս սեմինարն ուղղված է նրան, որ մեր հարգարժան հյուրերը, ովքեր աշխարհում համարվում են ծայրահեղ պահանջված մասնագետներ և դասախոսներ, մեզ ներկայացնեն իրենց փորձը և ո՛չ միայն… Նաև մեզ հաղորդակից դարձնեն աշխարհում ընդունված չափորոշիչներին, որոնց ներդրումը խիստ նվազեցնում է սխալվելու հավանականությունը։ Այդ չափորոշիչները կիրառելու դեպքում մեր եզրակացությունները կհամապատասխանեն վերոնշյալ ստանդարտներին, կդառնան համեմատելի և հասկանալի բոլորի համար։
Անշուշտ, վերապատրաստվելն արտասահմանում բավականին ծախսատար է: Philips ընկերության հովանավորության շնորհիվ հրավիրելով հեղինակավոր մասնագետներին, փորձեցինք կոմպենսացնել այդ հանգամանքը և ուղիղ կապի միջոցով ծանոթացնել մեր գործընկերներին աշխարհում ընդունված մոտեցումներին։
Եվ կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց, քանի որ դասախոսությունների վերջում լսարանը գործնական պարապմունքների ժամանակ ակտիվորեն և շահագրգռված արձագանքում էր հարցադրումներին։
Չնայած կազմակերպման ընթացքում առընչվեցինք բազում խոչընդոտների, որոնց մասին «Մեդ-պրակտիկ»-ի ունկնդիրը քաջատեղյակ է, ինքը՝ սեմինարը և նրա արդյունքները գերազանցեցին մեր սպասումները։
«Սովորելու ընթացքում պետք չէ վախենալ սխալվելուց»,- Մաթիաս Պրոկոպ, բժիշկ-ռադիոլոգ, Ռադբուդի համալսարանի Ռադիոլոգիայի և Միջուկային բժշկության ամբիոնի պրոֆեսոր և վարիչ (Նիյմեգեն, Նիդերլանդներ)
– Սեմինարի առաջին մասը վերաբերում էր նեյրոռադիոլոգիային, իսկ երկրորդ մասն ամբողջությամբ ընդգրկում էր թոքերի հիվանդությունների ժամանակ ԿՏ հետազոտությունները: Դասախոսություններին հաջորդեցին պրակտիկ ինտերակտիվ պարապմունքները, որոնք հիմնված էին առօրյա օրինակների վրա։ Սկզբում լսարանը կաշկանդված էր։ Ես նրանց ասացի, որ իրենք սովորելու ընթացքում չպետք է վախենան սխալվելուց, քանի որ սխալը շտկելուց հետո նյութը գրեթե հիշվում է ամբողջությամբ և ունկնդիրները դարձան ավելի համարձակ և ծավալվեց երկխոսություն մենախոսության փոխարեն։
Առաջին անգամ եմ գտնվում Հայաստանում: Հայերը շատ հին պատմությունով ժողովուրդ են:
Ինձ հետաքրքիր է ծանոթանալ ժամանակակից Հայաստանին: Հաճելի էր նաև սեմինարում տեսնել և՛ ավագ, և՛ երիտասարդ սերնդի բժիշկների: Սեմինարի կառուցվածքը ուներ յուրահատկություն, որը կապ էր ստեղծել ռադիոլոգների և այլ մասնագետների միջև, ինչը կարելի է կիրառել ավելի հաճախ։
«Նյարդաբաններին և թոքաբաններին պետք է պարզ լինի, թե մենք՝ ռադիոլոգներս, ի°նչ նկատի ունենք` հետազոտության արդյունքները մեկնաբանելիս և եզրակացությունները ձևակերպելիս»,- Միխայել Լանիադո, բժիշկ-ռադիոլոգ, Գերմանիայի Ռադիոլոգների միության նախկին նախագահ, Դրեզդենի համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնի վարիչ (Դրեզդեն, Գերմանիա)
– Առաջին հերթին կարևորում եմ այն հանգամանքը, որ լսարանը պատրաստակամ էր նոր բաներ իմանալ, և ես հաճելիորեն զարմացած եմ, թե որքան մարդ է եկել այս սեմինարին և ինչքան էին իրենք ակտիվ։
Ինձ համար նաև հետաքրքիր է տեսնել, թե այլ երկրներում ինչպես է կայանում համագործակցությունը տարբեր մասնագետների միջև: Ցնցված եմ, լավ առումով, թե ի˜նչ բուռն քննարկում տեղի ունեցավ իմ դասախոսությունից հետո:
Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան: Անցյալ տարի եմ եղել Հայաստանում և սիրով համաձայնեցի կրկին գալ, քանի որ երկրի պատմությունը, տեսարժան վայրերը և բժիշկ Քոչարյանի կազմակերպած միջոցառումները դրդում են դրան։
«Վիրաբույժներիս համար շատ կարևոր է ռադիոլոգների հետ փոխադարձ համագործակցության մեջ գտնվելը»,- Մամիկոն Եղունյան, բժիշկ-նյարդավիրաբույժ, «Էրեբունի» ԲԿ նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ՀՀ Նյարդավիրաբույժների ասոցիացիայի նախագահ
– Նախ ասեմ, որ շատ ակտուալ էր այս միջոցառումը, որի առաջին մասում քննարկվեցին ողնաշարային հիվանդությունները և նրանց ժամանակակից մեթոդներով՝ ՄՌՏ, ՀՏ, ախտորոշմանը վերաբերող հարցեր։ Դա, իհարկե՛, բուժման արդյունավետ ռազմավարություն մշակելու նախապայմանն է:
Մեզ` վիրաբույժներիս համար, շատ կարևոր է ռադիոլոգների հետ փոխադարձ համագործակցության մեջ գտնվել: Ինչու՞, որովհետև ռադիոլոգները մեզ տալիս են, ինչպես ես եմ ասում, «փարոսի նման ուղեցույց», որ կարողանանք ճիշտ ու համաչափ գործողություններ կատարել և ավելի մեծ ծավալով օգտակար լինենք մարդու առողջությանը:
Այսօր քննարկվում են ախտորոշման ընթացքում տարբեր մոտեցումներին վերաբերող հարցեր: Խոսքը ոչ թե բժշկի կողմից սխալների մասին է, այլ ռազմավարական, արմատական վերանայման կարիք ունեցող մոտեցումների, որոնք կարող են տարբերվել ռադիոլոգների տրված եզրակացություններում: Այդ առումով շատ հաճելի է, որ պարոն Քոչարյանը կազմակերպել ու հրավիրել է աշխարհահռչակ մասնագետների, որոնց մենագրերը և դասագրքերը ուղեցույց են հանդիսանում ուսանողների և բժիշկների համար։
«Հայաստանում շատ մեծ վերելք ապրեց բժշկական իմիջինգը»,- Միքայել Նարիմանյան, բժիշկ-թոքաբան, պրոֆեսոր, ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ և ԵՊԲՀ նախկին ռեկտոր
– Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում շատ մեծ վերելք է ապրել բժշկական իմիջինգը, ախտորոշման ստանդարտները բարձր են, և դրանց պետք է համապատասխանեցնենք մեր բուժող բժիշկների գիտելիքներն ու ունակությունները, որ ստեղծվի ճիշտ, իրատեսական, արդյունավետ կապ ախտորոշիչ աշխատանքի և բուժական աշխատանքի միջև: Շատ անգամ այդ կապը, ցավոք, չեմ տեսնում, որովհետև այն ախտորոշումները, որոնք օգտագործում են ճառագայթային մասնագետները, երբեմն հակասում են բուժող բժիշկների իմացած դասակարգումներին: Եվ եթե խոսքն այսօր գնում է արձանագրությունների ակտիվ ներդրմանը, բուժական գործում փոփոխություններ իրականացնելով, ապա նույնը պետք է լինի և ախտորոշիչ գործընթացում: Ես կողմնակից եմ ախտորոշիչ ալգորիթմների կիրառմանը: Իսկ այնպիսի հեղինակություն ունեցող մասնագետի դասախոսությունը, ինչպիսին է պրոֆեսոր Պրոկոպը, մեզ համար մեծ հետաքրքրություն է, շատ մեծ ուրախություն և, հուսով եմ, որ մեկ սեմինարով այս ամենը չի ավարտվի։
06.09.2018 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYQHOzK9' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ