Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Տեղի ունեցավ Հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀՀ ԱՆ. Տեղի ունեցավ Հասարակական խորհրդի հերթական նիստը

Կայացավ ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր Արսեն Թորոսյանը: Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին 3 հարց.

 

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը,  Դեղերի դեղատոմսով բաց թողնման կարգը, «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:


Ողջունելով խորհրդի անդամներին` Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ օրակարգում ընդգրված հարցերը առողջապահության նախարարության քաղաքականության գերակայություններից են և շատ կարևոր են նաև հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում:


ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբական վարչության պետ Էմին Ավետիսյանը, ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, նշեց, որ ծրագրում առկա է ՀՀ առողջապահության ոլորտին վերաբերող 22 կետ, որոնցից 2018 թվականի 1-ին կիսամյակում կատարմանն  ենթակա է 3 կետ` մահացության դեպքերի վերաբերյալ վիճակագրության վարում,  բժշկական գաղտնիքի կարգավորումներ, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ իրավական կարգավորումներ:


Անդրադառնալով Դեղերի դեղատոմսով բաց թողնման կարգի լրամշակման աշխատանքներին և կազմակերպվող հանրային քննարկումներին` ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը նշեց հետաձգման պատճառները, և խորհրդի անդամներին առաջարկեց մասնակցել նոր կարգի մշակմանը, հաջորդ տարի ներդրումը սահուն իրականացնելու համար:


ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացրեց «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդգծելով նպատակները, խնդիրները, հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները:


Կարևորելով ծխախոտի ծխից զերծ «առողջ» միջավայրում ապրելու յուրաքանչյուրի իրավունքը` հասարակական խորհրդի անդամները մտահոգություն հայտնեցին նախորդ կառավարության և «ֆիլիպ Մորիսի» համագործակցության առնչությամբ: Միանալով նախարարության որդեգրած քաղաքականությանը` խորհուրդը հայտարարությամբ հանդես եկավ, որ դեմ է ծխախոտային որևէ արդյունաբերության հովանավորչությանը, պատրաստակամ է քայլեր ձեռնարկել առողջ հասարակություն ձևավորելու ուղղությամբ:
Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահ Արսեն Թորոսյանը շնորհակալություն հայտներց գործընկերներին արդյունավետ և առարկայական քննարկման համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ