Իրադարձություններ Հայաստանում
«Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում
Հայաստանի մեծահասակ բնակչության շուրջ 68%-ի մոտ առկա են վահանաձև գեղձի հանգույցներ: Սակայն դա չի նշանակում, որ բոլոր գրանցված դեպքերը վիրահատության ու նույնիսկ ուղղակի բուժման կարիք ունեն : Վահանաձև գեղձի հանգույցներիախտորոշման ու բուժման հետ կապված շատ հարցերի շուրջ մինչև այսօր էլ մասնագիտական առաջատար կենտրոններում քննարկումները շարունակվում են, մոտեցումները վերանայվում են, նոր մեթոդներ են կիրառվում: Շատ կարևոր է այդ ամենին համընթաց քայլելը, ՀՀ-ում առկա նոր մոտեցումները ներդնելն ու կիրառելը, ինչպես և հանրությանը հանրամատչելի ինֆորմացիա տրամադրելը, այնինչ հայերենով նման գրականությունը խիստ սակավ է:
Այս բոլոր բացերի լրացմանը նպաստելու համար Աստղիկ ԲԿ Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար, Բ.Գ.Թ, դոցենտ, էնդոկրին վիրաբուժությանն առնչվող առաջատար միջազգային մի շարք ասոցացիաների անդամ Արմեն Վարժապետյանը գիրք է տպագրել “Վահանաձև գեղձի հանգույցներ” խորագրով: Գրքում մանրամասն անդրադարձ է կատարվել վահանաձև գեղձի կառուցվածքին, ֆունկցիաներին, հանգույցների ախտորոշման ու բուժման խնդիրներին: Գրքում ներկայացված են էնդոկրին վիրաբուժությանն առնչվող համաշխարհային առանցքային կենտրոնների մշակած սկզբունքները.
«Կարծում եմ շատ դեպքերում միջազգային առաջատար մասնագիտական կազմակերպությունների մոտեցումները մեզ մոտ չեն կիրառվում, հայրենական գրականությունն էլ այս հարցերի շուրջ շատ քիչ է կամ բացակայում է: Հետևաբար այս գիրքը կարծում եմ հետաքրքիր կլինի և փորձառու և երիտասարդ մասնագետների համար, ինչպես նաև պացիենտների համար էլ այն կարող է շատ օգտակար լինել», - «Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականի հետ զրույցում ասաց Արմեն Վարժապետյանը:
Հավելենք, որ գիրքը հաստատվել է ԿԳՆ-ի կողմից որպես ուսումնական ձեռնարկ բժշկական կրթական հաստատությունների բարձր կուրսների ուսանողների, օրդինատորների, ինտերների ու պրակտիկ բժիշկների համար:
Գիրքը ձեռք բերելու համար կարող եք կապվել հեղինակի հետ https://www.facebook.com/dr.varzhapetyan/ էջի միջոցով:

21.08.2018 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ