Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Նրանք, ովքեր երեխա չեն կարողանում ունենալ,«Հայ» ասոցիացիան ֆինանսապես կաջակցի. hayreniq.am

Նրանք, ովքեր երեխա չեն կարողանում ունենալ,«Հայ» ասոցիացիան ֆինանսապես կաջակցի. hayreniq.am

Հայաստանում շատ զույգեր կան, որոնք, չնայած երեխան ունենալու մեծ ցանկությանը, չեն կարողանում: Նրանց մեջ քիչ չեն մարդիկ, որոնք չունեն բավարար ֆինանսական միջոցներ՝ համապատասխան բուժում ստանալու համար: Այդ կապակցությամբ արտերկրում ստեղծվել է հիմնադրամ՝ «Հայ» ասոցիացիան, որը ֆինանսավորում է հայ զույգերին (հայ լինելը պարտադիր է- խմբ.)՝ երեխա ունենալու համար:

«Մեր կազմակերպությունը ոչ մի շահույթ չի հետապնդում։ Մեր նպատակն է  աշխարհի բոլոր հայերով միանալ ու թեկուզ փոքր ներդրումներով օգնել հայ ընտանիքներին, Հայաստանում մեծացնել ծնելիությունը։ Նրանք ովքեր ցանկանում են երեխա ունենալ, բայց առողջական խնդիրներ ունեն և չունեն գումար դրանք լուծելու համար, հիմնադրամը տրամադրում է միջոցներ»,- ասաց «Հայ» հիմնադրամի համահիմնադիր անդամներից մեկը՝ Դավիթը:


«Ոչ ոքի առձեռն գումար չենք վճարում: Զույգը դիմում է հայկական բուժհաստատությանը, հերթագրվում։ Հերթը հասնելուց հետո հիմնադրամը գումարը փոխանցում է բուժհաստատությանը՝ բանկային տարբերակով, ինչից հետո էլ սկսվում է բուժումը: Նման օրինակներ արդեն ունենք. արդյունքները նկատելի են»,- պարզաբանեց Դավիթը:


Մեր զրուցակիցը նշեց, որ հիմնադրամի անդամներից են դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, Սերժ Թանկյանը, Իվետա Մուկուչյանը և այլք:


Նշենք, որ հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո:


Հայկ Մարությանի կոչը՝ միանալու ու սատարելու այս նախաձեռնությանը:https://hayacq.com/32219-

Սկզբնաղբյուր. hayreniq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ