Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Մասնագիտական հերթական հավաքը կրկին ստոմատոլոգների համար էր

ԵՊԲՀ. Մասնագիտական հերթական հավաքը կրկին ստոմատոլոգների համար էր

ԵՊԲՀ կարմիր դահլիճում այսօր կազմակերպված մասնագիտական հերթական հավաքը կրկին ստոմատոլոգների համար էր: Բժիշկ-մասնագետների համար դասախոսեց ԱՄՆ-ից ժամանած փորձառու մասնագետ Սահակ Մասերեջյանը:

Դասախոսության մասնակիցներին ողջունեց միջոցառման կազմակերպիչ, Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ,  Թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար Հրանտ Տեր-Պողոսյանը:

Ամերիկահայ բժիշկ Սահակ Մասերեջյանը անդրադարձ կատարեց ստոմատոլոգիայի ոլորտին վերաբերող մի շարք արդի հարցերի: Պատասխանեց նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Նշենք, որ Սահակ Մասերեջյանը 1991 թվականին ավարտել է Մոնրեալի համալսարանը: 2006թ. զբաղվում է գիտական գործունեությամբ՝ կրանիոմանդիբուլյար խանգարումների և քնի ապնոէի թեմաներով:

Մասնագետը 2010թ. վերապատրաստվել է Լաս Վեգասի առաջադեմ ստոմատոլոգիական տեխնոլոգիաների համալսարանում՝ նյարդամկանային և էսթետիկ ստոմատոլոգիայի ոլորտներում:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ