Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Երեխաների և մայրական առողջության խնդիրները՝ համաժողովի քննարկման առանցքում
Երեխաների և մայրական առողջության պահպանման ու խնդիրների լուծման հարցերն են քննարկվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ)՝ «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովի ընթացքում:
Ելույթի իր խոսքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտել է՝ նոր կառավարության ծրագրում մոր և մանկան առողջության պահպանումը գերակա է: «Գերակա ասել՝ չի նշանակում միայն կարևորել: Սա նշանակում է օրակարգում ներառել կարևորագույն անելիքներ՝ նորածնային ծառայությունների, հիվանդանոցային պայմանների, դեռահասների առողջությանն առնչվող խնդիրներ, տարատեսակ ու տարաբնույթ հարցեր: Անչափ կարևոր է առողջ սննդային վարքագծի ու ճիշտ կենսակերպի ձևավորումը դեռ վաղ տարիքից: Գերակա ասել՝ նշանակում է նաև երեխայի առողջության մասին հոգալ՝ սկսած դեռ նախածննդյան շրջանից»,-նշել է նախարարը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ մանկաբուժության ոլորտի արդի խնդիրների քննարկման ու մարտահրավերի վերուծության արդյունքում ակնկալվում է հանրագումարի գալ և հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ ԵՊԲՀ-ին՝ որպես բժշկական կրթության հիմնական օպերատոր, որպեսզի կատարված աշխատանքները որակական փոփոխությունների հանգեն։ Համաժողովի շրջանակում կատարված եզրակացությունները կամփոփվեն մեկ փաստաթղթում, իսկ հուլիսին կկազմակերպվեն նեղ մասնագիտական քննարկումներ։ Առաջարկների փաթեթները կներկայացվեն ՀՀ առողջապահության ու ՀՀ կրթության և գիտության նախարարություններ:
ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչութան պետ Կարինե Սարիբեկյանը նկատել է, որ ՄԱԿ-ի կառույցները և առողջապահական միջազգային կազմակերպությունները բազմիցս են անդրադառնում երեխաների առողջապահական խնդիրներին՝ հիմնականում շեշտադրելով մայրական և մանկական մահացության իջեցմանն ուղղված աշխատանքները։ Չնայած հաջողություններին, համաձայն պաշտոնական վիճակագրության, աշխարհում յուրաքանչյուր տարի դեռևս 6 միլիոն երեխա մահանում է, հետևաբար մասնագետների ու առողջապահության քաղաքականություն մշակողների անելիքները դեռ շատ են։ Կարինե Սարիբեկյանը ներկայացրել է նաև Հայաստանում վերջին տարիներին ոլորտում ներդրված հիմնական ծրագրերը, որպես օրինակ մատնանշելով այն, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենք։
Համաժողովի ընթացքում ելույթ են ունեցել հայտնի մանկաբույժներ Հայաստանից և արտերկրից, ովքեր ներկայացրել են նաև իրենց աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած դժվարությունները և դրանք հաղթահարելու միջոցները:
04.06.2018 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ