Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովի պատվիրակության հետ քննարկվեցին մի շարք հարցեր
ԵՊԲՀ պրոռեկտոներն այսօր ընդունեցին Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր անկյուններից Երևան ժամանած անվանի բժիշկ-մասնագետներին:
Մասնագիտական կարևոր այս միջոցառմանը մասնակցում են նաև Ստոմատոլոգների միջազգային ֆեդերացիայի նախագահ Կեթրին Քելլը և ընտրված նախագահ Գերհարդ Սիբերգեռը:
Պրոռեկտորների հետ կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ստոմատոլոգիայի ոլորտին վերաբերող մի շարք ծրագրեր: Վեհաժողովի մասնակիցներն էլ կիսվեցին իրենց փորձով, տեսակետներ փոխանակեցին:
Ռուսաստանից ժամանած հայազգի մասնակից Սամվել Ապրեսյանին ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը փոխանցեց այցելու դասախոսի կոչման մասին հավաստագիրը:
Նշենք, որ Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանին, անցկացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի Ստոմատոլոգների ասոցիացիայի համատեղ ջանքերով: Մայիսի 24-ից 26-ը Երևանում, իսկ մայիսի 28-ին Ստեփանակերտում կանցկացվեն մի շարք մասնագիտական հավաքներ, որոնք կանդրադառնան ժամանակակից ստոմատոլոգիայի արդի խնդիրներին: Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովի շրջանակում տեղի կունենա նաև Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի տարեկան ժողովը, որին կանդամակցեն ճանաչված մասնագետներ, բժիշկ-ստոմատոլոգներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Վրաստանից:
Աշխարհի տարբեր անկյուններից ժամանող հարյուրավոր մասնագետները հայ գործընկերների հետ կքննարկեն այն մարտահրավերներն ու օրակարգային հարցերը, որոնք այսօր ծառացած են մեր երկրում սրընթաց զարգացող այս բնագավառի առջև:
Վաղ առավոտյան պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, շրջել թանգարանում:
Վեհաժողովն աշխատանքները կսկսի վաղն առավոտյան, ժամը 09.30-ին, ԵՊԲՀ նիստերի դահլիճում:
24.05.2018 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ