Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ քաղաքացիները սահմանված կարգով կարող են տարեկան մեկ անգամ անցնել անվճար կանխարգելիչ քննություն

ՀՀ քաղաքացիները սահմանված կարգով կարող են տարեկան մեկ  անգամ անցնել անվճար կանխարգելիչ քննություն

Հարգելի քաղաքացիներ,

ՀՀ առողջապահության նախարարությունը, հենվելով ժամանակակից բժշկագիտության մոտեցումների վրա, մեծապես կարևորում է հիվանդությունների կանխարգելման դերը մարդկանց առողջության պահպանման հարցում:

Ելնելով վերոգրյալից, ցանկանում ենք Ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության 18 տարեկան և բարձր տարիքային խմբի մեծահասակ քաղաքացիները սահմանված կարգով կարող են տարեկան մեկ  անգամ անցնել անվճար կանխարգելիչ քննություն իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություններում` թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ, հետևյալ ծավալների շրջանակում.

1. առողջապահական հարցերով կրթում

2. զարկերակային ճնշման չափում,

3. գլյուկոմետրիայի իրականացում (բնակչության 35-68 տարիքային խմբում),

4. կրծքագեղձի զննում,

5.Պապ քսուք (30-60 տարեկան կանանց շրջանում),

6. ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության որոշում,

7. մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում:

Կոչ ենք անում Ձեզ օգտվել ընձեռված հնարավորությունից և անել Ձեր քայլը Ձեր իսկ առողջության պահպանման հարցում:

Հիշեցնում ենք, որ Դուք ազատ եք Ձեզ սպասարկող բժշկի ընտրության հարցում և սահմանված կարգով կարող եք դիմել Ձեր նախընտրած ԱԱՊ բժշկական հաստատություն` ընտրել ԱԱՊ ծառայություններ մատուցող բժիշկ, գրանցվել վերջինիս մոտ և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար ԱԱՊ ծառայություններ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ