Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Կարինե Աթայանն ընդունել է ավստրիահայ անոթաբան Արա Ուղուրլյանին

ԼՂՀ ԱՆ. Կարինե Աթայանն ընդունել է ավստրիահայ անոթաբան Արա Ուղուրլյանին

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը մայիսի 18-ին ընդունել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքից ժամանած մեր հայրենակից անոթաբան Արա Ուղուրլյանին: Հայտնի անոթաբանը մայիսի 16-18-ը Արցախում իրականացրել է ազգաբնակչության անվճար անոթային խորհրդատվություններ:
  

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբեր ամսում բժիշկ Արա Ուղուրլյանը տեղի մասնագետների հետ համատեղ Արցախում առաջին անգամ կատարել է անոթային վիրահատություններ՝ էնդովասկուլյար եղանակով:
 

Հանդիպման ավարտին նախարարը իր երախտագիտությունն է հղել ավստրիացի բժշկին նրա կողմից իրականացվող աշխատանքների, փորձի և հմտությունների փոխանակման համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:Կարինե Աթայանը հյուրին խորհրդանշական նվեր է հանձնել:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ