Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Նախապատրաստվում է Վիրաբույժների եվրոպական միության համաժողովի անցկացումը Երևանում

ՀՀ ԱՆ. Նախապատրաստվում է Վիրաբույժների եվրոպական միության համաժողովի անցկացումը Երևանում

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությանը միության նախագահ Սուրեն Ստեփանյանի (Հայաստան) և գլխավոր քարտուղար Յան Կուլիգի (Լեհաստան) գլխավորությամբ։

Բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Ստեփանյանը 2017թ. սեպտեմբերին Վիրաբուժության եվրոպական միության խորհրդի նիստում ընտրվել է նախագահ, և Հայաստանի վիրաբույժներին է փոխանցվել միության հերթական համաժողովը կազմակերպելու պարտականությունը:

Պատվիրակությունը Հայաստանում է աշնանը` սեպտեմբերի 26-28-ը Երևանում Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովի և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա վեհաժողովի անցկացմանը նախապատրաստվելու նպատակով: Համատեղ միջոցառումը կընդգրկի նաև ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների Եվրոպական 3-րդ համաժողովը:

Ողջունելով Բելգիայից, Իտալիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լեհաստանից ժամանած մասնագետներին, Սերգեյ Խաչատրյանը նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել դառնալու միջազգային համաժողովի կազմակերպիչներից մեկը։ Նա ընդգծել է, որ նման ներկայացուցչական համաժողովներն անառարկելիորեն նպաստում են բժշկության տվյալ ճյուղի առաջընթացին։ Փոխնախարարը կարևորել է նաև Հայաստանի կլինիկական օրդինատորների և երիտասարդ գիտնականների մասնակցությունը, ինչը կապահովի նրանց շարունակական մասնագիտական զարգացումը։

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Վիրաբույժների հայկական ասոցիացիայի (նախագահ՝ պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյան) ներկայացուցիչներ, քննարկվել են կազմակերպական մի շարք հարցեր։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ