Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Մանկաբուժական կրթության հիմնախնդիրները. երեկ, այսօր և վաղը» խորագրով ընդլայնված քննարկում ԵՊԲՀ-ում
Մանկաբուժական կրթության հիմնախնդիրներին նվիրված քննարկումն այսօր ԵՊԲՀ-ում էր համախմբել մայրության և մանկության, ինչպես նաև բժշկագիտության այլ ոլորտները ներկայացնող առաջատար մասնագետներին։ «Մանկաբուժական կրթության հիմնախնդիրները. երեկ, այսօր և վաղը» խորագրով քննարկման ընթացքում մասնագետներն անդրադարձան մեր հանրապետությունում մանկաբուժության ներկա վիճակին, մանկական հիվանդությունների տարածվածությանը, մանկաբույժներով և նեղ մասնագետներով հագեցվածությանը Երևանում և մարզերում, աշխարհում մանկաբույժների պահանջարկին, մանկաբուժական կրթության առանձնահատկություններին և աշխարհի տարբեր երկրներում այդ կրթության կազմակերպմանը, շարունակական բժշկական կրթությանը և մասնագիտական հմտությունների զարգացմանը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հրավիրված քննարկումը նվիրված է մանկաբուժական կրթության հիմնախնդիրներին։
Ներկայացնելով մանկաբուժական կրթության անցած ճանապարհը և ներկան՝ մասնագետները նպատակ են դրել համատեղ ջանքերով մշակել հետագա զարգացման ուղիները։ Ժողովրդագրական ցուցանիների բարելավումը, մանկության ոլորտի նեղ մասնագետների ավելացումն առաջիկա ծրագրերի հիմքում են լինելու։ Ռեկտորի խոսքով՝ մասնագետների թվի նվազում է նկատվում ոչ միայն այլ զարգացող երկրներում, այլև այնպիսի հզոր երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Ֆրանսիան և Չինաստանը։ Արմեն Մուրադյանը կարևորեց այն հանգամանքը, որ չնայած մանկաբուժության ոլորտում առաջացած խնդիրներին, անգնահատելի է մեր երկրի մանկաբույժների ավագ սերնդի ներդրումը երեխաների առողջության պահպանման գործում։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնի դոցենտ Սերգեյ Սարգսյանը նեկայացրեց Եվրոպայի և ԱՄՆ-ի փորձը։ Նա ընդգծեց, որ երեխաների առողջությունը և առհասարակ առողջությունը բժիշկների և պացիենտների համատեղ «արտադրանքն» է, հետաբար երեխաների դեպքում բժիշկների և ծնողների։ «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավարը մատնանշեց այն անելիքները, որոնք անհրաժեշտ են ոլորտը բարելավելու համար։ ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի թիվ 2 կլինիկայի ղեկավար Նունե Բաղդասարյանն անդրադաձավ մանկաբույժ դառնալու ժամանակակից պահանջներին։ Պրոֆեսորն ընդգծեց, որ երեխաների կյանքն ու առողջությունը խիստ արդիական են։ Մանկաբույժների աշխատանքի գերակշիռ և ամենակարևոր բաղկացուցիչը, հիվանդությունների բուժմանը զուգընթաց, նաև առաջին հերթին տասնյակ կանխարգելման ենթակա հիվանդությունների կանխարգելումն է։ Նունե Բաղդասարյանի գնահատմամբ՝ երեխաների առողջության բարելավումը պետք է դիտարկել որպես ժողովրդի ապագային ուղղված կարևոր գործոն։
Ելույթ ունցավ նաև ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։ Նա նշեց, որ մոր և մանկան առողջության ոլորտը գտնվում է հասարակության և զանգվածային լրատվական միջոցների մշտական ուշադրության կենտրոնում, և հաճախ այս ոլորտին տրվող գնահատականները մասնագիտական չեն։ Մանկաբույժի աշխատանքն առաջին հերթին պահանջում է մեծ պատասխանատվություն և նվիրում, որը ոչ բոլոր են պատրաստ դրսևորել։ Կարինե Սարիբեկյանը ևս համակարծիք էր այն հարցում, որ մանկաբույժի մասնագիտությունը ապագա բժշկին գրավիչ դարձնելուն ուղղված քայլեր պետք է իրականացվեն։ Անդրադարձ կատարվեց նաև ընտանեկան բժշկության և մանկաբուժության ընդհանրություններին։ ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը ներկայացնելով սեփական փորձը, նշեց, որ ընտանեկան բժիշկներն աշխատում են մանկական հասակի երեխաների հետ առողջության պահպանման առաջնային օղակում, իսկ ավելի լուրջ խնդիրների դեպքում համատեղ աշխատում են մանկաբույժների հետ:
Ելույթ ունցավ նաև զարգացման գծով ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Գևորգ Թամամյանը, ով խոսեց ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխան փոփոխություններ իրականացնելու հնարավորությունների մասին։ Իրենց տեսակետները ներկայացրին հանրապետության առաջատար այլ մասնագետներ, ովքոր կարևորեցին այս թեմայով քննարկման անցկացումը։ Ամփոփելով երկու ժամ տևողությամբ արտադրական քննարկումը՝ Արմեն Մուրադյանն առաջարկեց հնչած տեակետները և քննարկման արդյունքներն առավել հանգամանալից ներկայացնել հունիսի 1-ին ԵՊԲՀ-ում կայանալիք համաժողովի ընթացքում։
07.04.2018 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ