Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՈւԱԿ-ում ավարտվեց «Կնոջ առողջություն» ուռուցքաբանական գիտապրակտիկ կոնֆերանսը. oncology.am

ՈւԱԿ-ում ավարտվեց «Կնոջ առողջություն» ուռուցքաբանական գիտապրակտիկ կոնֆերանսը. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ավարտվեց ՈւԱԿ-ի և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից համատեղ կազմակերպած «Կնոջ առողջություն» ուռուցքաբանական գիտապրակտիկ կոնֆերանսը, որի մեկնարկը տրվել էր մարտի 17-ին: Հիշեցնենք, որ կոնֆերասնի նպատակը` ուռուցքաբանության ոլորտի մասնագետների և հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելն էր ազգաբնակչության իգական սեռի շրջանում հանդիպող ուռուցքային հիվանդությունների՝ մասնավորապես, կրծքագեղձի քաղցկեղի և կանանց վերարտադրողական օրգանների չարորակ ուռուցքային հիվանդությունների վրա։


ՈւԱԿ-ում ավարտվեց «Կնոջ առողջություն» ուռուցքաբանական գիտապրակտիկ կոնֆերանսը
Կոնֆերանսի ընթացքում առաջատար ուռուցքաբանները խոսեցին կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, վիրաբուժական և քիմիաթերապևտիկ բուժման կարևորագույն հարցերի մասին, քննարկվեց նաև կանանց մոտ հանդիպող քաղցկեղի մյուս տեսակների՝ արգանդի, արգանդի վզիկի, ձվարաննների բուժման ժամանակակից եղանակները: Իրենց զեկույցներով հանդես եկան Քարամյանը, Կ.Բազիկյանը, Ամալյաք Ջիլավյանը, քիմիաթերապևտներ Նանյանը, Հասմիկ Պետրոսյանը, Բախշինյանը, Արաքսիա Հովհաննիսյանը:


ՈւԱԿ-ում ավարտվեց «Կնոջ առողջություն» ուռուցքաբանական գիտապրակտիկ կոնֆերանսը
Կոնֆերանսին ներկա էին նաև «Շենգավիթ» ԲԿ բժիշկ-ռեպրոդուկտոլոգներ Մարգարիտա Գրիգորյանը և Քրիստինե Խուդավերդյանը: Իր զեկույցում Մ. Գրիգորյանը ներկայացրեց «Պտղաբերության պահպանումը գոնստեկտոմիայից առաջ» թեման և ընդգծեց, որ քաղցկեղի բուժման մեթոդը հանգեցնում է կնոջ և տղամարդու վերարտադրողականության իջեցմանը` վնասելով սեռաբջիջների քանակը և որակը: Վերարտադրողականության կենտրոոնի բժիշկները հանդես եկան առաջարկով` ստեղծել համատեղ բժշկական թիմ, կազմված` ուռուցքաբանից, ռեպրոդուկտոլոգից, ուրոլոգից և վիրաբույժից, ովքեր կօգնեն  հիվանդներին, որոնք ունեն ինչպես խորհրդատվության, այնպես էլ քաղցկեղի բուժումից հետո հետագա հղիության անվտանգությունը ապահովելու կարի:


ՈւԱԿ-ում ավարտվեց «Կնոջ առողջություն» ուռուցքաբանական գիտապրակտիկ կոնֆերանսը
Հաշվի առնելով հարցի բոլոր նրբությունները` բժիշկների թիմային աշխատանքը կտա ավելի ճիշտ և արդյունավետ լուծում` չանտեսելով նաև հիվանդի համար հոգեբանական և բժշկական ճիշտ մոտեցման անհրաժեշտությունը:

 

ՈւԱԿ-ում ավարտվեց «Կնոջ առողջություն» ուռուցքաբանական գիտապրակտիկ կոնֆերանսը

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ