Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հիվանդանոցային համալիրների կողմից 2017թ. կատարված աշխատանքները ներկայացվեցին կլինիկական խորհրդի նիստում
«Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրների 2017թ. գործունեության հաշվետվություններին էր նվիրված ԵՊԲՀ կլինիկական խորհրդի այս տարվա առաջին նիստը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ կլինիկական խորհրդի նիստերի անցկացումն առաջին հերթին ուղղված է առկա խնդիրների վերհանմանը, ինչպես նաև արձանագրված հաջողությունների ամփոփմանը։
Ռեկտորը մեծապես կարևորեց բուժական աշխատանքների բարելավման հարցը։ Նա ընդգծեց, որ նախորդ տարի երկու համալսարանական հիվանդանոցներում էլ բեկումնային էր ընդհանուր մահացության ցուցանիշների նվազումը: Այս ցուցանիշի նվազմանը՝ բուժական աշխատանքների բարելավմանը զուգահեռ, նպաստել են նաև մահվան դեպքերի պաթանատոմիական, կլինիկական վերլուծություններին նվիրված կոնֆերանսները։ Նախորդ տարին համալսարանական կլինիկաների աշխատանքներում աչքի է ընկել նաև նոր ծառայությունների ստեղծմամբ և արդիականացմամբ, ինչպես նաև նոր սարքավորումների ձեռքբերմամբ և բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ։ Արդյունքները շոշափելի են, սակայն կլինիկական գործունեության ոլորտում անելիքները դեռ շատ են։ Օրակարգային է համալսարանական ստոմատոլոգիական կլինիկաների անարդյունավետության բարձրացման հարցը։
Կլինիկական խորհրդի կազմում փոփոխությունների հաստատման հարցից հետո հիվանդանոցային համալիրների գլխավոր բժիշկները ներկայացրին կատարված աշխատանքների արդյունքները։ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը ներկայացնելով հիմնական ցուցանիշները նշեց, որ վերջին մեկ տարում ավելացել է թե´ ստացիոնար, թե´ ամբուլատոր պայմաններում բուժօգնություն ստացող քաղաքացիների թիվը։ Աճել են մուտքերը վճարովի ծառայություններից:
Ամփոփելով նախորդ տարում գրանցած հաջողությունները բժշկական կազմակերպության ղեկավարը նշեց, որ նախորդ տարվա ամռանը «Արյունաբանական կետի» ստեղծման շնորհիվ հնարավոր է դարձել անհրաժեշտ բուժօգնությունն առավել օպերատիվ կազմակերպել: Համալսարանական մի քանի կլինիկաներ համալրվել են վերջին սերնդի ժամանակակից բժշկական սարքավորումներով և այս գործընթացը շարունակական է։ Հիվանդանոցային համալիրի կազմում գործող «Հերացի» պոլիկլինիկայում ամեն շաբաթ շարունակում է աշխատանքը պրոֆեսորական պոլիկլինիկան, որի շրջանակում ԵՊԲՀ տարբեր ոլորտները ներկայացնող առաջատար պրոֆեսորներն անցած տարի անվճար բժշկական խորհրդատվություն են տրամադրել հազարից ավելի քաղաքացիների։ Համալսարանական հիվանդանոցային համալիրում առաջիկայում ծրագրվում է լապորասկոպիկ և էնդոկրին վիրաբուժական ծառայության ոլորտում ներդնել բուժման նոր մեթոդներ։
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը նշեց, որ 2017 թվականի ընթացքում վերանորոգվել և շահագործման են հանձնվել համալսարանական հիվանդանոցի մի շարք տարածքներ: Մասնավորապես խոսքը վերաբերում է նորածնային վերակենդանացման բաժանմունքի նոր մասնաշենքի վերանորոգմանը։ Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Մանկաբուժական թիվ 1 կլինիկայում և Խաղաթերապիայի սենյակում, որը նաև տեղափոխվել է և կահավորվել։ Հավելյալ վերանորոգվել է ևս 12 հիվադասենյակ։ Այս համալսարանական համալիրում ևս ավելացել է վճարվի ծառայություններից ստացված մուտքերի, ամբուլատոր և ստացիոնար պայմաններում բուժօգնություն ստացողների թիվը:
Նեկրոտիկ էնտերոկոլիտի կանխարգելման ոլորտում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բժիշկների՝ մասնավորապես Մանկական վիրաբուժության կլինիկայի բժիշկ, Մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս Արման Հարությունյանի կողմից արձանագրած լուրջ հաջողությունները մի քանի շաբաթ առաջ ներկայացվել են Մոսկվայում անցկացված միջազգային գիտագործնական համաժողովում (VI International Scientific and Practical Conference) և օրեր առաջ Շվեդիայում միկրոհամակարգերին նվիրված միջազգային փառատոնի ընթացքում: Բագրատ Բավեյանը խոսեց նաև առաջիկայում անհետաձգելի մանկական որովայնային վիրաբուժության մեջ նեկրոտիկ էնտերոկոլիտի կանխարգելման կարևոր այս թեման առավել հանգամանալից որևէ ձեռնարկի միջոցով ներկայացնելու հնարավորության մասին:
Նշենք, որ երկու համալսարանական համալիրների նեղ մասնագետների մասնակցությամբ անցած տարվա ընթացքում այցեր են կազմակերպվել մարզային բժշկական հաստատություններ։
Անդրադարձ կատարվեց նաև բուժանձնակազմերի վերապատրաստման խնդրին, մանագիտական և կազմակերպական այլ հարցերի։
Նիստի ավարտին ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը խրախուսական պարգևներ և պատվոգրեր հանձնեց մի խումբ բժիշկների, աշխատակիցների, ինչպես նաև 8 կլինիկական օրդինատորի։ Արմեն Մինասյանն ընդգծեց՝ ուրախալի է այն հանգամանքը, որ վերջին տարիներին համալսարանական հիվանդանոցների կլինիկական աշխատանքների իրականացման գործում կլինկական օրդինատորներն աչքի են ընկել իրենց բարձր պատրաստվածությամբ, անգամ մի քանիսը՝ ուսման գործընթացին զուգահեռ, երրորդ տարում նաև աշխատանքի են անցել համալսարանական հիվանդանոցում: Պատվոգրերի արժանացան նաև կլինիկայի ղեկավարներ, ինչպես նաև համալսարանի ղեկավարության ուշադրությունից չէր վրիպել «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի շուրջօրյա ամենագնաց ռեանիմոբիլների վարորդների պատասխանատու աշխատանքը, ովքեր ևս արժանացան խրախուսական նվերների:
Ամփոփելով նիստը՝ Արմեն Մուրադյանը շնորհավորեց կին աշխատակիցներին գարնանային մեկամսյակի առթիվ և շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար: Նա բարձր գնահատեց բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր ամենօրյա մասնագիտական սխրանքներ են կատարում և հաճախ վտանգելով իրենց սեփական առողջությունը անձնվիրաբար կատարում են իրենց պատասխանատու առաքելությունը:
26.03.2018 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ