Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Արցախում ստորագրվել է փոխըմբռնման հերթական հուշագիրը

ՀՀ ԱՆ. Արցախում ստորագրվել է փոխըմբռնման հերթական հուշագիրը

ՀՀ ԱՀ առողջապահության նախարարներն այսօր Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Համաձայն դրա 2018-2019 թվականներին նորածինների ֆենիլկետոնուրիա հիվանդության վաղ հայտնաբերման սկրինինգի իրականացման ծախսերն իր վրա է վերցնում ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը: 2020 թվականից այդ ծախսերը կհոգա Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բյուջեի հաշվին:

Նշենք, որ անցած տարվա ապրիլին նույնատիպ հուշագիր է ստորագրվել նորածնային մեկ այլ սկրինինգի` բնածին հիպոթերիոզի վաղ հայտնաբերման և բուժման համար։

Լևոն Ալթունյանը բժիշկներին ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և արդյունքները։ Նախարարն անդրադարձել է նաև Արցախում էլեկտրոնային առողջապահության ներդրմանը։ Նա փաստել է, որ 2017 թվականի մայիսից պետական պատվերի, ինչպես նաև սոցփաթեթի շահառուներին մատուցված ծառայությունների վճարումը բժշկական հաստատություններին կատարվում է համակարգում գրանցվող տվյալների հիման վրա, ինչի արդյունքում կրճատվել են ամսական վճարումների ժամկետները։

Ներկայացնելով համակարգի ընձեռած հնարավորությունները` ՀՀ առողջապահության նախարարն ընդգծել է, որ Էլեկտրոնային առողջապահությունը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում և Արցախում կնպաստի առողջապահական ոլորտի զարգացմանը` ապահովելով ծառայությունների որակը, հասանելիությունն ու արդյունավետությունը:

Լևոն Ալթունյանը նաև պարզաբանել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման համար, պատասխանել արցախցի բժիշկների հարցերին։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ