Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Դասախոսություններ, հետազոտությունների ներկայացում, այցելություններ մարզեր. ԵՊԲՀ-ում մեկնարկել է Brain Awareness Week-ը
Այս տարի ևս նեյրոգիտության ասպարեզում համաշխարհային ճանաչում վայելող և ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի` Եվրոպայի նեյրոգիտական ընկերությունների հիմնադրամի (FENS) կողմից հայտարարված «Ուղեղի ճանաչման շաբաթը» (Brain Awareness Week) Հայաստանում անցկացնելու և կազմակերպության միջոցառումների շարքում մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունն երկրորդ տարին անընդմեջ ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը: Միջոցառումների մեկնարկն ազդարարվեց այսօր, 6-րդ լսարանում:
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ողջունելով մասնակիցներին ընդգծեց, որ համաշխարհային գիտության մեջ ուղեղին նվիրված հետազոտություններն առաջնահերթություն են համարվում: Հետևաբար, «Ուղեղի ճանաչման շաբաթը» կարևոր առաքելություն ունի: Բազմաբաղադրիչ միջոցառման նպատակն է ոչ միայն մասնագետներին, այլև շարքային քաղաքացիներին իրազեկել ուղեղի և այս տարի ընտրված թեմային համապատասխան գլխուղեղի կաթվածների վերաբերյալ:
«Աշխարհի մի շարք երկրներում անցկացվող այս կարևոր միջոցառման նպատակն է ուղեղը դարձել ճանաչելի բոլորի համար. խնդիրը բավականին արդիական է նաև համաշխարհային գիտության բնագավառում: Ուղեղի հետազոտությունը՝ սկսած մոլեկուլյար մակարդակից, վերջացրած արհեստական ինտելեկտով ժամանակակից գիտության ամենալուրջ մարտահրավերներից է»,- մանրամասնեց Կոնստանտին Ենկոյանը:
ԵՊԲՀ-ում անցկացվող միջոցառման կազմակերպմանը մասնակցում են ոչ միայն հայ, այլև օտարերկրացի ապագա բժիշկներն ու երիտասարդ հետազոտողները: Այսօր ելույթ ունեցողների թվում էր ԱՄՆ Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի պրոֆեսոր Զարուհի Կարաբեկյանը:
Brain Awareness Week-ն անցկացվում է ամեն տարվա մարտին, այն միջոցառումների շղթա է, որի նպատակն է հանրության լայն շերտերին ծանոթացնել ուղեղի կառուցվածքաֆունկցիոնալ յուրահատկություններին և նեյրոգիտության ոլորտի բազմատեսակ հետազոտություններին: Այնպես որ` մարտի 12-18-ը մենք կրկին կմիավորվենք ուսումնասիրելու օրգանիզմի ամենակարգապահ ու առեղծվածային օրգանի աշխատանքը:
13.03.2018 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ