Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստը կայացավ փետրվարին. aas.am

Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստը կայացավ փետրվարին. aas.am

Փետրվարի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստը: Այն նվիրված էր Վիրաբույժների հայկական ասոցիացիայի ինտերնետային կայքի ներկայացմանը, 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Հայաստանում կայանալիք Վիրաբուժության Եվրոպական միության և հայ վիրաբույժների համատեղ կոնգրեսի կազմակերպչական աշխատանքներին: Նիստի ժամանակ քննարկվեցին վահանաձև գեղձի հանգույցների ախտոշման, բուժման, վիրահատական միջամտությունների ժամանակակից մոտեցումները: Նիստին ներկա էին Երեւանի եւ մարզերի վիրաբուժներ: Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստն անցկացվում էր  Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ:

Զրուցեցինք ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանի հետ:

ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյան–   Պարոն Միրիջանյան, ներկայացրեք, խնդրե՛մ, այսօրվա միջոցառման օրակարգը:

–   Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի փոխնախագահ  Սուրեն Ստեփանյանը կներկայացնի մեր ասոցիացիայի պաշտոնական կայքի ստեղծման մանրամասները, որն անմիջական կապ ունի Վիրաբուժության Եվրոպական Միության հերթական կոնգրեսը  Հայաստանում անցկացնելու  հետ: Այնուհետեւ կներկայացվի ՛՛Վահանաձև գեղձի հանգույցների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները՛՛ թեմայով զեկույց:  Այսօրվա մեր օրակարգում նախատեսված են  այս երկու բաժինները:

–   Ովքե՞ր են ներկա լինելու այսօրվա միջոցառմանը:

–   Այսօր հրավիրված են ոլորտի վիրաբույժները, ովքեր աշխատում  են  տարբեր հիվանդանոցներում եւ  կլինիկաներում, հրավիրված են նաեւ մարզերից վիրաբույժներ:


Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստը կայացավ փետրվարին
–   Վիրաբույժների հայկական ասոցիացիայի գործունեության մասին  ի՞նչ կարող եք տեղեկացնել:

–   Ավելի քան երկու տարի է, որ  ես ղեկավարում եմ Վիրաբույժների հայկական ասոցիացիան: Մեր գործունեության առաքելությունն է համախմբել ոլորտի վիրաբույժներին, կազմակերպել գիտական զեկույցներ եւ մասնագիտական քննարկումներ: Նախատեսված է ընդլայնել ասոցիացիայի հնարավորություններն ու աշխատանքային ծավալները, իսկ  հեռանկարում նախատեսել ենք  նոր ծրագրեր:

–   Ինչու՞ որոշվեց Վիրաբուժության  Եվրոպական Միության  համաժողովն անցկացնել Հայաստանում:

–   Առհասարակ, Վիրաբուժության  Եվրոպական Միության  համաժողովն   ամենամյա է, որոնք տեղի են ունենում տարբեր երկրներում: Այս կառույցի ղեկավարությունը, հաշվի առնելով մեր հնարավորությունները, որոշել է այս տարվա գիտաժողովն անցկացնել Հայաստանում, որը մեր կողմից շատ ողջունելի է:  


Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստը կայացավ փետրվարին Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստը կայացավ փետրվարին


–   Ե՞րբ է  նախատեսված Վիրաբուժության  Եվրոպական Միության  համաժողովը:

–   Նախատեսվում է ս/թ սեպտեմբերի 26-28-ը:

Մեր զրուցակիցն է Վիրաբուժության  Եվրոպական Միության  նախագահ, ԵրՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը:

 

 Մեր զրուցակիցն է Վիրաբուժության Եվրոպական Միության նախագահ, ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյան–   Պարոն Ստեփանյան, մանրամասնեք, խնդրեմ, այսօրվա օրակարգում քննարկող թեմաները:

–   Վիրաբույժների հայկական ասոցիացիայի այսօրվա նիստը նվիրված է սեպտեմբերին Հայաստանում անցկացվող Վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի կողմից հերթական համաժողովին: Այսօր կքննարկվեն մեր ասոցիացիայի պաշտոնական կայքի` AAS.am, եւ նշյալ համաժողովին մասնակցելու համար գրանցման կայքի` ess2018.am, ստեղծման աշխատանքները:

Մեր օրակարգում նախատեսված է նաև վահանաձեւ գեղձի հանգույցների ախտորոշմանը և բուժմանը նվիրված քնարկում: Զեկույցով հանդես կգա ԵՊԲՀ  ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Արմեն Վարժապետյանը, ով կներկայացնի վահանձեւ գեղձի ժամանակակից ախտորոշման,  բուժման եւ վիրահատությունների  մոտեցումները: Տեղեկացնեմ,  որ մեր այսօրվա միջոցառումն իրականացվում է Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ: Այս կազմակերպության մասնագետները նույնպես կներկայանան զեկույցով և կտեղեկացնեն կազմակերպության դեղամիջոցների մասին տվյալներ: 

–   Ի՞նչ փուլում են Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի պաշտոնական կայքի ստեծման աշխատանքները:

–   Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի և կոնգրեսի ռեգիստրացիոն կայքերի ստեղծումը հանձնարարված էր ինձ, շուրջ երեք ամիս այդ ուղղությամբ ես աշխատում եմ Մեդ-պրակտիկի թիմի և ծրագրավորողների հետ: Կայքի աշխատանքները գրեթե ավարատված են: Կատարված աշխատանքների համար իմ և ասոցիացիայի անունից շնորհակալություն ենք հայտնում Մեդ-Պրակտիկ թիմին: Այս պահին որոշակի կազմակերպչական աշխատնքների եւ կայքի տեղեկատվությունը հարստացնելու փուլն է ընթանում: Իսկ Վիրաբույժների Եվրոպական Միության համաժողովի համար նախատեսված ռեգիստրացիոն կայքը նոր է ստեղծվում: Թեև այն արդեն հասանելի է համացանցային տիրույթում, սակայն դեռ  որոշակի տեղեկատվական լրացումներ եւ այլ տեխնիկական աշխատանքներ են իրականացվում:

–   Վիրաբույժների Եվրոպական Միության կողմից աշնանը նախատեսված կոնգրեսի նախապատրաստական  աշխատանքների ընթացքն ի՞նչ  փուլում է:

–   Դեղագործական ընկերությունների հետ իրականացվում են բանակցություններ, հավաքագրում ենք Երեւանի եւ մարզերի վիրաբույժների տվյալներն ու տեղեկացնում նրանց աշնանը նախատեսվող կանգրեսի մասին: Ռեգիստրացիոն կայքը գործելու է մարտի սկզբից եւ մեր բժիշկները հնարավորություն կունենան մասնակցության համար գրանցվել և ներկայացնել ժողովածուի համար թեզիսներ: Այս օրերին նամակներ ենք ուղղարկում մեր արտերկրի գործընկերներին ու նշանավոր վիրաբույժներին, որպեսզի կարողանանք հստակ տեղեկություն ունենալ մասնակիցների անունների եւ քանակի մասին:

–   Արտերկրի բժիշկներից Ձեր ուղարկած նամակներին կա՞ն  արձագանքներ:

–   Այո՛, արդեն արձագանքներ ունեցել ենք եւ կոնգրեսին մասնկացության համար բժիշկների կողմից հայտեր ներկայացվել են: Արտերկրի մեր գործընկերներն  ուրախ են կոնգրեսի մասնակցելու համար եւ մեծ պատրաստակամություն են հայտնել:

 

Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստը կայացավ փետրվարին

 

Սկզբնաղբյուր. aas.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ