Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվել էր ավանդական դարձած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացը:

 

Այս անգամ դիմեցինք Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանին` պատասխանելու մեր քանի հարցերին, որոնք հատկապես վերաբերում էին կանանց մոտ օստեպորոզով հիվանդացության առանձնահատկություններին:

Հիշեցնենք, որ առաջնային օստեոպորոզը ոսկրերի քրոնիկ հիվանդություն է, որն արտահայտվում է ոսկրային զանգվածի կորուստով, ինչը բերում է կոտրվածքների հաճախականությանը` սեռական հորմոնների պակասի հետևանքով, հատկապես` էսթրոգենների (կանանց հորմոններ):

 

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում
2. Օստեոպորոզի զարգացման ի՞նչ պատճառներ կան, որոնք հնարավոր չէ փոխել:

Կանանց մոտ օստեպորոզի զարգացման պատճառները, որոնց վրա կինն ազդեցություն չի կարող ունենալ.

  • տարիքը,
  • սեռը,
  • օստեոպորոզի ընտանեկան պատմությունը,
  • նախկին կոտրվածքի առկայությունը,
  • դաշտանադադարը, hիստերոէկտոմիան (արգանդի վիրահատական հեռացումը),
  • Երկարաժամկետ գլյուկոկորտիկոիդային թերապիան,
  • ռևմատոիդ արթրիտը,
  • առաջնային կամ երկրորդային հիպոգոնադիզմը:


3. Օստեոպորոզի զարգացման ի՞նչ պատճառներ կան, որոնք հնարավոր է վերահսկել:

Կնոջ կողմից վերահսկման ենթակա են.

  • Ալկոհոլի օգտագործումը,
  • ծխելը,
  • մարմնի զանգվածի ցածր ինդեքսը,
  • սնունդը,
  • վիտամին D-ի պակասը,
  • անբավարար ֆիզիկական ակտիվությունը,
  • կալցիումի ոչ բավարար ընդունումը,
  • հաճախակի ընկնելը:

 
4. Կանանց մոտ օստեոպորոզի զարգացման ի՞նչ ռիսկի գործոններ կան:

Կանանց մոտ օստեպորոզի զարգացման ռիսկի գործոններն են.

  • տարիքը,
  • սեռը,
  • օստեոպորոզի ընտանեկան պատմությունը,
  • նախկինում կոտրվածքի առկայությունը,
  • Դաշտանադադարը, օվարիէկտոմիան (մեկ կամ երկու ձվարանների վիրահատական հեռացումը),
  • երկարաժամկետ գլյուկոկորտիկոիդային թերապիան,
  • ռևմատոիդ արթրիտը,
  • առաջնային կամ երկրորդային հիպոգոնադիզմը,
  • ալկոհոլը,
  • ծխելը,
  • մարմնի զանգվածի ցածր ինդեքսը,
  • սնունդը,
  • վիտամին D-ի պակասը,
  • անբավարար ֆիզիկական ակտիվությունը,
  • կալցիումի ոչ բավարար ընդունումը,
  • հաճախակի ընկնելը:


6. Ե՞րբ և օստեոպորոզի զարգացման ո՞ր էտապում  կանանց մոտ կարող են ի հայտ գալ գանգատներ:

Օստեոպորոզը կարող է ընթանալ առանց ախտանշանների։ Ողերի միկրոտրաբեկուլաների միկրոկոտրվածքների դեպքում կարող են առաջանալ ցավեր մեջքի շրջանում։


«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում
7. Կանանց մոտ օստեոպորոզի ի՞նչ դրսևորումներ կան:

Դաշտանադադարի արաջին հինգ տարվա ընթացքում կինը կարող է կորցնել ոսկրային զանգվածի մեծ քանակ։ Այդ շրջանում կարող են արաջանալ ցավեր ոսկրա–մկանային համակարգում։ Ողերի կոտրվածքների արդյունքում արաջանում է կուզ, որը բացասաբար է ազդում ներքին օրգանների վրա։ Կարճանում է հասակը։ Կոտրվածքները օստեոպորոզի բարդություններից են և ամենահաճախ լինում են դաստակի, ողնաշարի և կոնքազդրի շրջանում։

8. Ինչպե՞ս է կազմակերպվում բուժումը երիտասարդ և տարեց կանանց մոտ:

Բուժման ընթացակարգում  ընդգրկվում է հիմնական հիվանդության բուժումը, վիտամին Դ-ի և կալցիումի պակասի վերականգնումը, ոսկրերի խտությունը վերականգնող բուժումը։

10. Ինչպիսի՞ն է սնունդը և սննդակարգը կանանց մոտ օստեոպորոզի ժամանակ:

50 տարեկանն անց կանանց խորհուրդ է տրվում կալցիումի ընդունման չափաբաժինն օրական հասցնել մինչև 1200 մգ (ներառյալ` սննդակարգը, կալցիումի հավելումներ, եթե դիետիկ ընդունումը անբավարար է):

Կարևոր է հաշվի առնել սննդակարգի պատմությունը՝ նախքան կալցիումի հավելումներ խորհուրդ տալը կալցիումի ընդունման քանակը գնահատելու համար: Սննդակարգում պետք է ներառել կալցիում և վիտամին Դ պարունակող մթերք:

 

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ