Իրադարձություններ Հայաստանում
«Սլավմեդ» ԲԿ-ն տրամարադրում է հատուկ զեղչեր ՀՀ զինված ուժերի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներին
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը կարևորելով պարտադիր ժամկետային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն ու երաշխիքները, սահմանել է հատուկ զեղչային համակարգ ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայություն իրականացնող, զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սլավմեդ» ԲԿ-ի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդու համար թանկ է իր առողջությունը, ինչն անհերքելի է, սակայն եթե գոյությունդ վտանգված է երկրիդ խաղաղությանը սպառնացող հնարավոր մարտահրավերների պատճառով, առաջնային է դառնում անվտանգության հարցը։
«ՀՀ զինված ուժերում այսօր մեր հայրենիքի սահմանները պաշտպանում են տասնյակ հազարավոր ժամկետային զինծառայողներ, որոնցից շատերը փառավոր սխրանքներ են գործել իրենց ծառայությունն իրականացնելիս։ Ցավոք շատերը հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհաբերել են իրենց կյանքը, քիչ չեն նաև առողջությունը կորցրած զինվորները: Տևական ժամանակ ուսումնասիրելով ժամկետային զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրները և իրականացնելով դրանց նախնական գնահատում՝ արձանագրեցինք, որ, բացի սոցիալական կարիքները, քիչ չեն նաև ընտանիքի անդամների առողջական խնդիրները։ Սովարաբար զինծառայողի ընտանիքի համար ամեն անցնող օրը մոտեցնում է զավակի տունդարձի ճանապարհը, ու նրանք տարբեր պատճառներով հաճախ անտեսում են սեփական առողջությունը։ Գնահատելով և կարևորելով զինվոր դաստիարակած ծնողների նվիրումը մեր երկրին՝ որոշում կայացվեց օգնել ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայություն իրականացնող, զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքներին՝ սահմանելով նրանց համար հատուկ զեղչեր կենտրոնում գործող դժվարամատչելի գործիքային և լաբորատոր հետազոտություներից օգտվելու համար»-տեղեկացրեց Ա․ Խարազյանը:
Նրա հավաստմամբ՝ ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները, անկախ իրենց բնակության վայրից, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կարող են ստանալ որակյալ բուժօգնություն անհամեմատ մատչելի գներով:
«Այս քայլով, կարծում եմ, գոնե մի փոքր կմեղմենք, ինչպես ժամկետային զինծառայողների, այնպես էլ զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալական և առողջական խնդիրները»,- իր խոսքը եզրափակեց Արման Խարազյանը:
Հիշեցնենք, որ սահմանված զեղչերից օգտվելու համար ժամկետային զինծառայողի ընտանիքի անդամը պարզապես պետք է ներկայացնի համապատասխան փաստաթուղթ, որը վկայում է ընտանիքի անդամի՝ ՀՀ զինված ուժերում զառայության մեջ գտնվելու, վիրավորած կամ զոհված լինելու մասին:
13.09.2018 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

