Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Թրոմբոզը՝ յուրաքանչյուր 4 մարդուց 1-ի մահվան պատճառ. ԵՊԲՀ համաժողովը միավորել է արտերկրի խոշորագույն մասնագետներին

ԵՊԲՀ. Թրոմբոզը՝ յուրաքանչյուր 4 մարդուց 1-ի մահվան պատճառ. ԵՊԲՀ համաժողովը միավորել է արտերկրի խոշորագույն մասնագետներին

Թրոմբոզն առողջապահական, բժշկագիտական ոլորտի կարևոր հիմնախնդիրներից է ողջ աշխարհում: Թրոմբոզի վերահաս վտանգը պայմանավորված չէ ո՛չ ազգային, ո՛չ ռասսայական, ո՛չ էլ տարիքային տարբերություններով։ Այս համոզմանն են աշխարհի տարբեր ծայրերում աշխատող մասնագետները, ովքեր այսօր ժամանել են Երևան՝ ԵՊԲՀ-ում անցկացվող «Ամեն ինչ թրոմբոզի մասին» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

Երևանի պետական բժշկական համալսարանի, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի և Սրտաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված համաժողովի նպատակն է նպաստել հայ բժիշկների շրջանում թրոմբոզի ախտորոշման, բուժման և կանխարգելման առավել գրագետ մոտեցումների զարգացմանը:

Մասնակիցներին ու արտերկրի հյուրերին ողջունեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, որը կարևորեց այն հանգամանքը, որ համաժողովին մասնակցում են տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտորն ընդգծեց, որ թրոմբոզի հետ առերեսվում են բժշկական դաշտի տարբեր նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներ. արյունաբաններ, սրտաբաններ, վնսվածքաբաններ, վիրաբույժներ, և այս առումով թրոմբոզի բազմակողմանի ուսումնասիրությունն արդիական է ու կարևոր:

 Երկօրյա համաժողովի ընթացքում մասնագիտական տարբեր թեմաների շուրջ զեկույցներով են հանդես գալու խոշորագույն մասնագետներ արտերկրից և Հայաստանից: Լեյդենի համալսարանի պրոֆեսոր, Թրոմբոզի և հեմոսթազի միջազգային միության նախկին նախագահ, Նիդերլանդների Թրոմբոզի և հեմոստազի միության նախագահ Ֆրից Ռոզենդալը համաժողովի շրջանակներում անդրադարձավ երակային թրոմբոզին, համաճարակաբանական և ռիսկի գործոններին, ինչպես նաև խոսեց հորմոնների և թրոմբոզի կապի մասին: Բժիշկ-գիտնականը մասնագիտական երկար գործունեություն է ծավալել թրոմբոզի և հեմոստազի ոլորտում, 2003 թվականին արժանացել է Նիդերլանդներում ամենաբարձր գիտական պարգևին՝ «Սպինոզա» մրցանակին:

 Զեկույցներով հանդես եկան Աբերդենի համալսարանի պրոռեկտոր և բժշկության դպրոցի նախկին ղեկավար Մայքլ Գրիվսը, Միլանի համալսարանի պրոֆեսոր Ֆլորա Պեյվանդին, Իտալիայի Անտիկոագուլյացիոն կլինիկաների ֆեդերացիայի նախագահ Մարկո Մոյան, ՌԴ Արյունաբանության հետազոտական կենտրոնի գիտական քարտուղար Հունան Ջուլհակյանը, այլ հեղինակավոր մասնագետներ:

Մասնագետների խոսքով՝ թրոմբոզն աշխարհում յուրաքանչյուր չորս մարդուց մեկի մահվան պատճառ է հանդիսանում։ Բժիշկների մեծ մասն իրենց գործունեության ընթացքում այս կամ այն չափով բախվում է այս խնդրին։ Թեև թրոմբոզը կանխարգելելի է, սակայն այն հաճախ ախտորոշված չլինելով հանգեցնում է այնպիսի լուրջ հետևանքների, ինչպիսիք են հաշմանդամությունը և մահը: Բրիտանացի պրոֆեսոր Մայքլ Գրիվսն իր զեկույցում ընդգծեց, որ ժառանգականությունը շատ թույլ կանխատեսող գործոն է երակային թրոմբոզի առաջացման համար: Ըստ նրա՝ թրոմբոզը կախված է բազմաթիվ գործոններից: Անդրադառնալով հղիությանը՝ որպես թրոմբոզի առաջացման ռիսկային գործոն, Մայքլ Գրիվսը նշեց, որ հղի կանայք 8-10 անգամ ավելի հակված են թրոմբոզ ձեռք բերելու: Առողջապահության ոլորտի անվանի մասնագետները պատասխանեցին նաև համաժողովի մասնակիցների հարցերին:

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի բժիշկ, Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս Գևորգ Թամամյանը նշեց, որ սա լավ հնարավորություն է բժիշկների համար ծանոթանալու թրոմբոզի բուժման միջազգային պրակտիկային, աշխարհահռչակ գիտնականների փորձին, նրանց հետ քննարկելու սեփական փորձն այս ոլորտում:

Նա ընդգծեց նաև, որ Թրոմբոզի և հեմոսթազի միջազգային միությունն առաջին անգամ է կազմակերպում մասնագիտական նման հավաք Հայաստանում: Միջոցառման շրջանակներում կանցկացվի նաև նիստ Սրտաբանների հայկական ասոցիացիայի հետ: Մասնակիցներին կտրվի 12 ՇՄԶ կրեդիտ: Համաժողովն աշխատանքները կշարունակի նաև վաղը՝ հունվարի 20-ին՝ մի շարք այլ մասնագիտական թեմաներ քննարկելու նպատակով:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ