Իրադարձություններ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Բացվել է Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի արցախյան մասնաճյուղը
Դեկտմեբերի 20-ին ՀՀ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի (ԲՏԳԱ) արցախյան մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Մառլեն Բոստանջյանը, ինչպես նաև բժիշկներ Արցախից և Հայաստանից:
Ակադեմիայի մասնաճյուղն Արցախում բացելու գաղափարը ծագել է սեպտեմբերի 12-15-ը Երևանում և Ստեփանակերտում կայացած «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի ընթացքում, որին մասնակցում էին Ռուսաստանից, Կորեայից ու Հայաստանից ժամանած պատվիրակներ:
Բացման խոսքով հանդես է եկել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, ով իր ելույթում մասնավորապես ասել է. «Այսօրվա միջոցառման բուն նպատակը հանդիսանում է Արցախում` Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների Ակադեմիայի արցախյան մասնաճյուղի բացումը. այն հնարավորություններ է ստեղծելու միջազգային հարթակներում ազատ հաղորդակցվելու համար»:
ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, պրոֆեսոր Մառլեն Բոստանջյանը կարևորել է ակադեմիայի մասնաճյուղի ստեղծումը, որն Արցախում հնարավորություններ կընձեռի գիտական գործունեությամբ զբաղվող բժիշկներին մասնակցել Ռուսաստանում և արտասահմանում կազմակերպվող գիտաժողովներին, համատեղ իրականացնելով գիտահետազոտական աշխատանքներ:
Հանադիսավոր միջոցառմանը Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի արցախյան մասնաճյուղի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության առողջապահության նախարար, ՌԴ ԲՏԳԱ իսկական անդամ, բ.գ.թ. Կարինե Աթայանը:
Նորաստեղծ մասնաճյուղի արցախցի 10 գիտական գործունեությամբ զբաղվող բժիշկներ` Գարիկ Ազիրյանը, Ալյոշա Մաղաքելյանը, Զոյա Մաղաքելյանը, Էդիկ Ղուկասյանը, Արմեն Խաչատրյանը, Օֆելյա Դադայանը, Մարինե Թևոսյանը, Գագիկ Օհանյանը և Անահիտ Լալայանը` դարձել են ՌԴ ԲՏԳԱ իսկական անդամներ և ստացել դիպլոմներ ու վկայականներ:
Մառլեն Բոստանջյանը շնորհավորել է Կարինե Աթայանին և առաջարկել` ապահովել արցախյան մասնաճյուղի կազմակերպչական աշխատանքները՝ ընդգրկելով գիտատեխնիկական, բժշկական, հասարակական և պետական գործիչների, առողաջապահության կազմակերպիչների, խոշոր արտադրական միավորումների և ձեռնարկությունների առավել արժանի ներկայացուցիչների:
Նախարար Աթայանը կարևորել է ակադեմիայի մասնաճյուղի բացումը, որն էլ հնարավորություն կտա արցախցի բժիշկներին համագործակցել Ռուսաստանի մասնագետների հետ, մասնակցել արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին, կատարել գիտահետազոտական աշխատանքներ, ինչն էլ կնպաստի ԱՀ-ում գիտության զարգացմանը:
Կարինե Աթայանն իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ, Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Լեոնովին, փոխնախագահ Մառլեն Բոստանջյանին` վստահության համար:
Միջոցառման ավարտին Մառլեն Բոստանջյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել արցախյան նորաստեղծ մասնաճյուղի նախագահ Կարինե Աթայանին և բոլոր գիտաշխատողներին, ովքեր էլ պարգևատրվել են Չիժեվսկու անվան ոսկե շքանշաններով:
22.12.2017 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ