Իրադարձություններ Հայաստանում
«Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով կոնֆերանս Աշտարակում
Դեկտեմբերի 18-ին Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը կազմակերպել էր հերթական շրջայցային կոնֆերանսն այս անգամ` Աշտարակում, «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով:
Թեման նախատեսված էր Արագածոտն մարզի բժշկական ոլորտի մասնագետների համար: Կոնֆերամսին մասնակցում էին մարզային հիվանդանոցներում և բժշկական ամբուլատորիաներում ու առողջության կենտրոններում աշխատող թերապևտներ, մանկաբուժներ, սրտաբաններ և նյարդաբաններ:
Կոնֆերանսի շրջանակում քննարկվեցին զարկերակային գերճնշման արդյունավետ բուժման ժամանակակից մոտեցումներին, ոչ սթերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների ընտրության սկզբունքներին, վիրուսային հիվանդությունների բուժման և կանխարգելման միջոցներին վերաբերող հարցեր:
Բարձր և շատ բարձր սրտանոթային ռիսկով՝ զարկերակային գերճնշմամբ տառապող հիվանդների բուժման համար հակահիպերտենզիվ համակցված դեղերից Գեդեոն Ռիխտերն առաջարկում է Էկվատորը (լիզինոպրիլ + ամլոդիպին): Դիսլիպիդեմիայի բուժման համար՝ ստատինների շարքից, Մերտենիլ (ռոզուվաստատին) դեղը:
Կոնֆերանսի շրջանակում քննարկվեցին ոչ սթերոիդային հակաբորբոքային դեղերի ընտրության սկզբունքները` շեշտելով դեղերի անվտանգությունը երկարատև կիրառման պարագայում: Ներկայացվեց Աիրտալ (ացեկլոֆենակ) դեղը՝ նրա նոր դեղաձևերով – փոշի (սաշե)՝ դեղակախույթի պատրաստման համար և նրբաքսուք: Ներկայացվեցին տվյալներ լյարդի, աղեստամոքսային և սրտանոթային համակարգի նկատմամբ Աիրտալի` այլ դեղերի համեմատ, անվտանգ կիրառման մասին:
Քննարկվեցին նաև վիրուսային վարակների բուժման և կանխարգելման մոտեցումները: Ներկայացվեց Գրոպրինոսին (ինոզին պրանոբեքս) հակավիրուսային դեղ, որն ունի իմունոմոդուլավորող հատկություն: Շուկայում առկա է Գրոպրինոսինի երկու դեղաձև՝ հաբեր մեծահասակների համար և 1 տարեկանից սկսած մանկական հասակում կիրառվող օշարակ:
Կոնֆերանսի շրջանակում Մեդ-Պրակտիկը մեկ անգամ ևս հնարավորություն ունեցավ հարցազրույց վարել Մխ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի դոցենտ, Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբան, բ.գ.թ. Հովհաննես Կժդրյանի հետ: Նա պատասխանեց մի քանի հրատապ հարցերի:
– Ինչպե՞ս հաշվարկել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը
– Գնահատել արտանոթային հիվանդությունների ռիսկը, նշանակում է հաշվարկել մոտակա 10 տարում մահացու սրտանոթային մեծ պատահարների առաջացման հավանականությունը: Սրտանոթային մեծ պատահարներ են համարվում - մահացու սրտամկանի ինֆարկտը, հանկարծամահությունը, գլխուղեղի ինսուլտը: Սրտանոթային առաջնային պատահարների զարգացման հավանականությունը հաշվարկում են SCORE սանդղակի միջոցով:
– Ո՞ր երկրներն են սրտանոթային հիվանդությունների զարգացման համար համարվում բարձր ռիսկի և որո՞նք ցածր ռիսկի երկրներ:
– Ըստ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման Եվրոպական ուղեցույցի պաշտոնական տվյալների սրտանոթային հիվանդությունների ցածր ռիսկի երկրներ են համարվում Եվրոպական երկրները` Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա և այլն: Այս երկրներում 45-74տ. –ում սրտանոթային մահացությունը կազմում է 225/100 000 բնակչության հաշվարկով տղամարդկանց մոտ և 175/100 000 բնակչության հաշվարկով կանանց մոտ: Սրտանոթային հիվանդությունների շատ բարձր ռիսկի երկրներ են համարվում Ալբանիա, Բուլղարիա, Բելառուսիա, Վրաստան և նաև Հայաստան: Այս երկրներում 45-74տ. –ում սրտանոթային մահացությունը կազմում է 450/100 000 բնակչության հաշվարկով տղամարդկանց մոտ և 350/100 000 բնակչության հաշվարկով կանանց մոտ:
– Ի՞նչ տվյալների հիման վրա են գնահատվում հիպերտոնիկ հիվանդության և սրտանոթային հիվանդությունների ռիսկերը:
Զարկերակային գերճնշման դեպքում սրտանոթային ռիսկը հաշվելու համար անհրաժեշտ է հաշվի առնել զարկերակային գերճնշման աստիճանը, ռիսկի գործոնների առկայությունը և դրանց քանակը կոնկրետ պացիենտի մոտ, թիրախ օրգանների ախտհարման առկայությունը, երիկամների քրոնիկ հիվանդության առկայությունը, շաքարային դիաբետի առկայությունը, կրած սրտանոթային պատահարի առկայությունը` օրօնակ սրտամկանի ինֆարկտ, կրած գլխուղեղի ինսուլտ և այլն:
– Ի՞նչ է SCORE-ի սանդղակը:
– SCORE - անգլերեն հապավում է (Systematic Coronary Risk Estimation) – հաշվարկում է պացիենտի մոտ մոտակա 10 տարում առաջին մահացու աթերոսկլերոտիկ պատահարի` մահացու սրտամկանի ինֆարկտ, հանկարծամահություն, գլխուղեղի ինսուլտ, առաջացման հավանականությունը: SCORE – սանդղակը կիրառելի է սրտանոթային հիվանդությունների միայն առաջնային կանխարգելման համար:

– Ռիսկի ի՞նչ խմբեր կան և ի՞նչ չափանիշներով են որոշվում:
– Ըստ SCORE սանդղակի հաշվի է առնվում հիվանդի տարիքը, սեռը, ծխելու գործոնը,, զարկերակային գերճնշման աստիճանը, ընդհանուր խոլեստերինի մակարդակը: Ըստ այս սանդղակի սրտանոթային ռիսկը գնահատվում է որպես շատ բարձր, եթե մոտակա 10տարում մահացու սրտանոթային պատահարների ռիսկը >10%, բարձր` ռիսկ = 5-10%, չափավոր` 1-5% ռիսկ, ցածր ռիսկ <1%: Անհրաժեշտ է, կարևոր է հիշել, որ SCORE – սանդղակը կիրառելի է սրտանոթային հիվանդությունների միայն առաջնային կանխարգելման համար: Պացիենտը ինքնաբերաբար հայտնվում է շատ բարձր ռիսկի խմբում, եթե առկա է արդեն կայացած սրտանոթային պատահար` սուր կորոնար համախտանիշ, քրոնիկ իշեմիկ հիվանդություն (կրած սրտամկանի ինֆարկտ, կայուն կրծքահեղձուկ), իշեմիկ ինսուլտ կամ գլուղեղի անցողիկ իշեմիկ գրոհ, ծայրամասային զարկերակների հիվանդություն: Այս պացիենտների մոտ SCORE սանդղակ հաշվելու կարիք չկա:
– Ռիսկի ո՞ր տոկոսային ցուցանիշն է անցանկալի:
– Խիստ վտանգավոր են բարձր և շատ բարձր սրտանոթային ռիսկի խմբում գտնվող պացիենտները: Այս պացիենտների մոտ անհրաժեշտ է անհապաղ հակագերճնշումային և հակադիսլիպիդեմիկ բուժում, կենսակերպի խիստ հսկողություն:

– Արյան ո՞ր հետազոտություններն են որոշում գլխուղեղի ինսուլտի ռիսկը
– Արյան հետազոտություն, որն ուղղակի գնահատի գլխուղեղի ինսուլտի զարգացման ռիսկը որպես այդպիսին չի կատարվում: Թերևս մեծ նշանակություն ունի դիսլիպիդեմիայի հայտնաբերումը արյան մեջ: Այս իմաստով արժեքավոր և բարձր սպեցիֆիկություն ունի գործիքային հետազոտություններից կարոտիսյան զարկերակների ինտիմա-մեդիա հաստության որոշումը կամ աթերոսկլերոտիկ վահանիկի հայտնաբերումը կարոտիս զարկերակներում:
– Ինչպե՞ս նվազեցնել ռիսկերը:
Սրտանոթային ռիսկը նվազենելու նպատակով երկու խումբ միջոցառումներ է անհրաժեշտ` առաջնային կանխարգելման և երկրորդային կանխարգելման նպատակով: Առաջնային կանխարգելումը ենթադրում է հայտնաբերել առաջնային բարձր սրտանոթային ռիսկով հիվանդներին և կանխարգելել առաջին սրտանոթային պատահարի զարգացումը: Այս ենթատեքստում կարևոր է սկրինինգային ծրագրերի իրականացումը` հատկապես զարկերակային գերճնշման, դիսլիպիդեմիկ վիճակների, շաքարային դիաբետի հայտնաբերման նպատակով: Երկրորդային կանխարգելումը ենթադրում է սրտանոթային կրկնակի պատահարի զարգացման կանխարգելումը այն պացիենտների մոտ, որոնց մոտ արդեն զարգացել է սրտանոթային պատահար` սրտամկանի ինֆարկտ, գլխուղեի ինսուլտ, ծայրամասային զարկերակների հիվանդություն և այլն: Այս դեպքում պահանջվում է հետևողական հակադիլիպիդեմիկ, հակագերճնշումային բուժում ըստ ընդունված միջազգային ուղեցույցների, կենսակերպի խիստ հսկողություն` օրինակ միջերկրածովյան դիետա:
19.12.2017 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ