Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով կոնֆերանս Աշտարակում

«Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով կոնֆերանս Աշտարակում

Դեկտեմբերի 18-ին Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը կազմակերպել էր հերթական շրջայցային կոնֆերանսն այս անգամ` Աշտարակում, «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով:

 

Թեման նախատեսված էր Արագածոտն մարզի բժշկական ոլորտի մասնագետների համար: Կոնֆերամսին մասնակցում էին մարզային հիվանդանոցներում և բժշկական ամբուլատորիաներում ու առողջության կենտրոններում աշխատող թերապևտներ, մանկաբուժներ, սրտաբաններ և նյարդաբաններ:
 
Կոնֆերանսի շրջանակում քննարկվեցին զարկերակային գերճնշման արդյունավետ բուժման ժամանակակից մոտեցումներին, ոչ սթերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների ընտրության սկզբունքներին, վիրուսային հիվանդությունների բուժման և կանխարգելման միջոցներին վերաբերող հարցեր:

Բարձր և շատ բարձր սրտանոթային ռիսկով՝ զարկերակային գերճնշմամբ տառապող հիվանդների բուժման համար հակահիպերտենզիվ համակցված դեղերից Գեդեոն Ռիխտերն առաջարկում է Էկվատորը (լիզինոպրիլ + ամլոդիպին): Դիսլիպիդեմիայի բուժման համար՝ ստատինների շարքից, Մերտենիլ (ռոզուվաստատին) դեղը:

Կոնֆերանսի շրջանակում քննարկվեցին ոչ սթերոիդային հակաբորբոքային դեղերի ընտրության սկզբունքները` շեշտելով դեղերի անվտանգությունը երկարատև կիրառման պարագայում: Ներկայացվեց Աիրտալ (ացեկլոֆենակ) դեղը՝ նրա նոր դեղաձևերով – փոշի (սաշե)՝ դեղակախույթի պատրաստման համար և նրբաքսուք: Ներկայացվեցին տվյալներ լյարդի, աղեստամոքսային և սրտանոթային համակարգի նկատմամբ Աիրտալի` այլ դեղերի համեմատ, անվտանգ կիրառման մասին:

Քննարկվեցին նաև վիրուսային վարակների բուժման և կանխարգելման մոտեցումները: Ներկայացվեց Գրոպրինոսին (ինոզին պրանոբեքս) հակավիրուսային դեղ, որն ունի իմունոմոդուլավորող հատկություն: Շուկայում առկա է Գրոպրինոսինի երկու դեղաձև՝ հաբեր մեծահասակների համար և 1 տարեկանից սկսած մանկական հասակում կիրառվող օշարակ:

 

Կոնֆերանսի շրջանակում Մեդ-Պրակտիկը մեկ անգամ ևս հնարավորություն ունեցավ հարցազրույց վարել Մխ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի դոցենտ, Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբան, բ.գ.թ. Հովհաննես Կժդրյանի հետ: Նա պատասխանեց մի քանի հրատապ հարցերի:


–   Ինչպե՞ս հաշվարկել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը

–   Գնահատել արտանոթային հիվանդությունների ռիսկը, նշանակում է հաշվարկել մոտակա 10 տարում մահացու սրտանոթային մեծ պատահարների առաջացման հավանականությունը: Սրտանոթային մեծ պատահարներ են համարվում -  մահացու սրտամկանի ինֆարկտը, հանկարծամահությունը, գլխուղեղի ինսուլտը: Սրտանոթային առաջնային պատահարների զարգացման հավանականությունը հաշվարկում են SCORE սանդղակի միջոցով:

–   Ո՞ր երկրներն են սրտանոթային հիվանդությունների զարգացման համար համարվում բարձր ռիսկի և որո՞նք ցածր ռիսկի երկրներ:

–   Ըստ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման Եվրոպական ուղեցույցի պաշտոնական տվյալների սրտանոթային հիվանդությունների ցածր ռիսկի երկրներ են համարվում Եվրոպական երկրները` Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա և այլն: Այս երկրներում  45-74տ. –ում սրտանոթային մահացությունը կազմում է 225/100 000  բնակչության հաշվարկով  տղամարդկանց մոտ և 175/100 000 բնակչության հաշվարկով     կանանց մոտ: Սրտանոթային հիվանդությունների շատ  բարձր ռիսկի երկրներ են համարվում Ալբանիա, Բուլղարիա, Բելառուսիա, Վրաստան և նաև Հայաստան: Այս երկրներում  45-74տ. –ում սրտանոթային մահացությունը կազմում է 450/100 000  բնակչության հաշվարկով  տղամարդկանց մոտ և 350/100 000 բնակչության հաշվարկով  կանանց մոտ:

–   Ի՞նչ տվյալների հիման վրա են գնահատվում հիպերտոնիկ հիվանդության և սրտանոթային հիվանդությունների ռիսկերը:

Զարկերակային գերճնշման դեպքում սրտանոթային ռիսկը հաշվելու համար անհրաժեշտ է հաշվի առնել զարկերակային գերճնշման աստիճանը, ռիսկի գործոնների առկայությունը և դրանց քանակը կոնկրետ պացիենտի մոտ, թիրախ օրգանների ախտհարման առկայությունը, երիկամների քրոնիկ հիվանդության առկայությունը, շաքարային դիաբետի առկայությունը, կրած սրտանոթային պատահարի առկայությունը` օրօնակ սրտամկանի ինֆարկտ, կրած գլխուղեղի ինսուլտ և այլն:

–   Ի՞նչ է SCORE-ի սանդղակը:


–   SCORE  - անգլերեն հապավում է (Systematic Coronary Risk Estimation) – հաշվարկում է պացիենտի մոտ մոտակա 10 տարում առաջին մահացու աթերոսկլերոտիկ պատահարի` մահացու սրտամկանի ինֆարկտ, հանկարծամահություն, գլխուղեղի ինսուլտ, առաջացման հավանականությունը: SCORE – սանդղակը կիրառելի է սրտանոթային հիվանդությունների միայն առաջնային կանխարգելման համար:

 



–   Ռիսկի ի՞նչ խմբեր կան և ի՞նչ չափանիշներով են որոշվում:
 
–   Ըստ SCORE սանդղակի հաշվի է առնվում հիվանդի տարիքը, սեռը, ծխելու գործոնը,, զարկերակային գերճնշման աստիճանը, ընդհանուր խոլեստերինի մակարդակը: Ըստ այս սանդղակի սրտանոթային ռիսկը գնահատվում է որպես շատ բարձր, եթե մոտակա 10տարում մահացու սրտանոթային պատահարների ռիսկը >10%, բարձր`  ռիսկ = 5-10%, չափավոր` 1-5% ռիսկ, ցածր ռիսկ <1%:  Անհրաժեշտ է, կարևոր է հիշել, որ SCORE – սանդղակը կիրառելի է սրտանոթային հիվանդությունների միայն առաջնային կանխարգելման համար: Պացիենտը ինքնաբերաբար հայտնվում է  շատ բարձր ռիսկի խմբում, եթե առկա է արդեն կայացած սրտանոթային պատահար` սուր կորոնար համախտանիշ, քրոնիկ իշեմիկ հիվանդություն (կրած սրտամկանի ինֆարկտ, կայուն կրծքահեղձուկ), իշեմիկ ինսուլտ կամ գլուղեղի անցողիկ իշեմիկ գրոհ, ծայրամասային զարկերակների հիվանդություն: Այս պացիենտների մոտ SCORE սանդղակ հաշվելու կարիք չկա:

–   Ռիսկի ո՞ր տոկոսային ցուցանիշն է անցանկալի:

–   Խիստ վտանգավոր են բարձր և շատ բարձր սրտանոթային ռիսկի խմբում գտնվող պացիենտները: Այս պացիենտների մոտ անհրաժեշտ է անհապաղ հակագերճնշումային և հակադիսլիպիդեմիկ բուժում, կենսակերպի խիստ հսկողություն:

 



–   Արյան ո՞ր հետազոտություններն են որոշում գլխուղեղի ինսուլտի ռիսկը

 

–   Արյան հետազոտություն, որն ուղղակի գնահատի գլխուղեղի ինսուլտի զարգացման ռիսկը որպես այդպիսին չի կատարվում: Թերևս մեծ նշանակություն ունի դիսլիպիդեմիայի հայտնաբերումը արյան մեջ:  Այս իմաստով արժեքավոր և բարձր սպեցիֆիկություն ունի գործիքային հետազոտություններից կարոտիսյան զարկերակների ինտիմա-մեդիա հաստության որոշումը կամ  աթերոսկլերոտիկ վահանիկի հայտնաբերումը կարոտիս զարկերակներում:
 
–   Ինչպե՞ս նվազեցնել ռիսկերը:

Սրտանոթային ռիսկը նվազենելու նպատակով երկու խումբ միջոցառումներ է անհրաժեշտ` առաջնային կանխարգելման և երկրորդային կանխարգելման նպատակով: Առաջնային կանխարգելումը ենթադրում է հայտնաբերել առաջնային բարձր սրտանոթային ռիսկով հիվանդներին և կանխարգելել առաջին սրտանոթային պատահարի զարգացումը: Այս ենթատեքստում կարևոր է սկրինինգային ծրագրերի իրականացումը` հատկապես զարկերակային գերճնշման, դիսլիպիդեմիկ վիճակների, շաքարային դիաբետի հայտնաբերման նպատակով: Երկրորդային կանխարգելումը ենթադրում է սրտանոթային կրկնակի պատահարի զարգացման կանխարգելումը այն պացիենտների մոտ, որոնց մոտ արդեն զարգացել է սրտանոթային պատահար` սրտամկանի ինֆարկտ, գլխուղեի ինսուլտ, ծայրամասային զարկերակների հիվանդություն և այլն: Այս դեպքում պահանջվում է հետևողական հակադիլիպիդեմիկ, հակագերճնշումային բուժում ըստ ընդունված միջազգային ուղեցույցների, կենսակերպի խիստ հսկողություն` օրինակ միջերկրածովյան դիետա:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ