Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով կոնֆերանս Արտաշատում

«Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով կոնֆերանս Արտաշատում

Նոյեմբերի 28-ին Արտաշատում տեղի ունեցավ«Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով կոնֆերանս: Կոնֆերանսը կազմակերպել էր Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:

 

Թեման նախատեսված էր Արարատի մարզի բժշկական ոլորտի մասնագետների համար: Կոնֆերամսին մասնակցում էին մարզային հիվանդանոցներում և բժշկական ամբուլատորիաներում ու առողջության կենտրոններում աշխատող թերապևտներ, մանկաբուժներ, սրտաբաններ և նյարդաբաններ:

 

Կոնֆերանսի մանրամասների մասին զրուցեցինք Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ:


Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյան–   Կոնֆերանսը նվիրված էր հետևյալ թեմաների քննարկմանը. զարկերակային գերճնշման արդյունավետ բուժման ժամանակակից մոտեցումներիը, ոչ սթերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների ընտրության սկզբունքները, վիրուսային հիվանդությունների բուժման և կանխարգելման միջոցները: Հրավիրել ենք առաջնային օղակի բժիշկներին: Լուսաբանվել են հատկապես պրակտիկ հարցեր, խնդիրներ` կապված քրոնիկ հիվանդությունների, ռիսկի գնահատման,  դեղորայքների ռացիոնալ զուգակցման հետ:

 

Կոնֆերանսին զեկույցով հանդես եկավ Մխ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի դոցենտ Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբան, բ.գ.թ. Հովհաննես Կժդրյանը: Զեկույցի թեման էր «Բարձր և շատ բարձր սրտանոթային ռիսկով՝ զարկերակային գերճնշմամբ տառապող հիվանդների վարման սկզբունքները» : Նա պատասխանեց Մեդ-Պրակտիկի մի քանի հարցերին:


«Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով կոնֆերանս Արտաշատում

 

–   Հիպերտոնիայի բուժման ժամանակակից ի՞նչ նոր մոտեցումներ կառանձնացնեք:

 

–   Նորությունները վերաբերում են հիվանդության վարման հիմնահարցերին: Մասնավորապես, հիվանդության վարումը պետք է սկսել հիվանդության ռիսկի  գնահատումից, որը որոշում է հետագա անհրաժեշտ հետազոտությունների և բուժական միջամտության ծավալը: Համակարգված ներկայացրել եմ թե զարկերակային գերճնշման հետ զուգակցված կլինիկական ինչպիսի իրավիճակում ինչ մոտեցումներ ցուցաբերել:

 

«Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով կոնֆերանս Արտաշատում

 

–   Հակահիպերտենզիվ ի՞նչ նոր միջոցներ կան:

 

–   Որպես այդպիսին, նոր դեղեր չեն առաջարկվել: Այստեղ խոսքը գնում էր արդեն առկա դեղերի զուգակցման ավելի ռացիոնալ տարբերակների մասին:

 

–   Ներկայացրեք, խնդրե՛մ, զեկույցի կարևորությունը:

 

–   Շատ կարևոր է, երբ լսարանում առաջնային օղակի բժիշկներն են, որովհետև և՛ առաջնային, և՛ երկրորդային կանխարգելման խնդիրները գտնվում են հենց այդ բժիշկների անմիջական հսկողության տակ: Անհետաձգելի դեպքերի մասին եմ խոսել, թե երբ է պետք հիվանդին հոսպիտալիզացնել: Հոսպիտալիզացիայի ենթակա են միայն անհետաձգելի կամ հրատապ բժշկական միջամտություն պահանջող հիպերտոնիկ կրիզով հիվանդները: Զարկերակային գերճնճումը քրոնիկական հիվանդություն է և մնացած դեպքերում այս պացիենըները պետք է գտնվեն առաջնայի օղակի բժիշկների հսկողության տակ:

 

«Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով կոնֆերանս Արտաշատում

 

–   Ինչպե՞ս խուսափել զարկերակային բարձր ճնշումից և դրանից բխող բարդություններից:

 

–   Շատ հաճախ հիվանդները տարիներ շարունակ զարկերակային գերճնշումով տառապում են և բուժման չեն դիմում: Շատ դեպքերում հիվանդները տեղյակ էլ չեն, որ այդպիսի խնդիր ունեն:  Այսինքն կարևոր է նախ հայտնաբերել այս պացիենտներին և հետո բուժել ըստ միջազգային ընդունված ուղեցույցների:


Զարկերակային գերճնշման հայտնաբերումը դեռևս առաջին աստիճանում, կամ բարձր նորմալ զարկերակային ճնշման փուլում կկանխարգելի հետագա բարդությունների առաջացումը:  Դեղերի մի ամբողջ ցանկ կա, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշումը, սակայն անհրաժեշտ է ղեկավարվել ապացուցողական բավարար հիմնավորված դեղորայքային նշանակումներով: Խնդիրը ոչ միայն զարկերակային ճնշման նվազեցումն է այլ նաև մահացու սրտանոթային պատահարների կանխարգելումն է:

 

Հակահիպերտենզիվ համակցված դեղերից Գեդեոն Ռիխտերն առաջարկում է Էկվատորը (լիզինոպրիլ + ամլոդիպին):


Կոնֆերանսի շրջանակում քննարկվեցին ոչ սթերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների ընտրության սկզբունքները, շեշտելով դեղամիջոցների անվտանգությունը՝ երկարատև կիրառման պարագայում: Ներկայացվեց Աիրտալ /ացեկլոֆենակ/ դեղամիջոցը՝ նրա նոր դեղաձևերով – փոշի /սաշե/ ՝ սուսպենզիայի պատրաստման համար, նրբաքսուք: Գեդեոն Ռիխտեր ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյանը ներկայացրեց տվյալներ աղեստամոքսային ուղու, լյարդի և սրտանոթային համակարգի նկատմամբ Աիրտալի անվտանգ կիրառման մասին:


Վերջին զեկուցումը նվիրված էր վիրուսային վարակների բուժմանը և կանխարգելմանը: Ներկայացվեց Գրոպրինոսին /ինոզին պրանոբեքս/ հակավիրուսային դեղամիջոցը, որն ունի իմունոմոդուլավորող հատկություն: Շուկայում առկա է Գրոպրինոսինի երկու դեղաձև՝ հաբեր մեծահասակների համար և 1 տարեկանից սկսած մանկական հասակում կիրառվող օշարակ:

 

Գեդեոն Ռիխտեր ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ