Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Մասնագետները Մոսկվայում ներկայացրել են Հայաստանի փորձը

ՀՀ ԱՆ. Մասնագետները Մոսկվայում ներկայացրել են Հայաստանի փորձը

Այս օրերին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության պաշտոնական հրավերով ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը և բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը Մոսկվայում մասնակցում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժմամբ և կանխարգելմամբ զբաղվող մասնագետների երրորդ համառուսական ֆորումին:

ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը` ընդգծելով Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկաների և Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության ինստիտուտի հետ համատեղ իրականացվող  գիտահետազոտական աշխատանքները:

Սոցիալական-մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի նախագահ Սվետլանա Մեդվեդևան իր խոսքում կարևորել է աճող սերնդի շրջանում տեղեկատվական և լուսաբանման աշխատանքների դերը ՄԻԱՎ վարակի տարածումը կանխելու հարցում: Ելույթներ են ունեցել նաև ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ Տատյանա Սինյուգինան, ՌԴ-ում ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան և ուրիշներ:

Վինեյ Սալդանան նշել է, որ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հակառետրովիրուսային բուժումն արդեն տրամադրվում է բոլորին ախտորոշումից անմիջապես հետո:

ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման բնագավառում։ Նա նշել է, որ 2002 թվականից իրականացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագիր (հիմա արդեն չորրորդը՝ 2017-2021 թվականների համար), որի շրջանակում  կատարվում են կանխարգելման համալիր միջոցառումներ, նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման քայլեր, տրամադրվում է բուժում և խնամք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց:

Սամվել Գրիգորյանը խոսել է նաև վերջին տարիներին երկրում ՄԻԱՎ վարակի համաճարակի առանձնահատկությունների մասին` կարևորելով միգրացիոն գործոնի դերն արձանագրվող դեպքերի ընդհանուր կառուցվածքում: Կարևոր ձեռքբերումներից նշվել է երկրում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը (ինչի համար 2016թ. ԱՀԿ-ի կողմից Հայաստանին տրվել է համապատասխան հավաստագիր), «ռիսկի խմբերում» ՄԻԱՎ-ի տարածվածության նվազումն ու կայունացումը, ՄԻԱՎ վարակին առնչվող որակյալ և ինտեգրված ծառայությունների հասանելիության զգալի մեծացումը: Ներկայացվել է, որ երկրում գործում է ՄԻԱՎ-ի նկատմամբ համաճարակաբանական հսկողության զարգացած համակարգ, պարբերաբար անցկացվում են կենսաբանական և վարքագծային հետազոտություններ բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում, իրականացվում է հսկողություն դեղակայունության և ՀՌՎ դեղերի տոքսիկության նկատմամբ:

Կարևորվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում ՌԴ աջակցությունը, ինչի շնորհիվ մեծացել է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունների հասանելիությունը աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին, հատկապես գյուղական բնակավայրերում շարժական կլինիկաների աշխատանքի միջոցով՝ նպաստելով ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշմանն ու բուժման տրամադրմանը:

Ֆորումի մասնակիցներին տեղեկացել է, որ 2017 թվականին ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթում «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում ՁԻԱՀ-ի կենտրոնը հաղթող է ճանաչվել` արժանանալով հավաստագրի պետական ծառայության տրամադրման գործում նորարարության և գերազանց որակի միջոցով Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգի իրականացմանն աջակցելու համար:

ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան շնորհակալություն է հայտնել Հայաստանի ներկայացուցիչներին ֆորումին իրենց փորձը ներկայացնելու համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարությունՀ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ