Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Գիտական բուռն մթնոլորտ և գիտական մտքերի տեղատարափ ԵՊԲՀ-ում
ԵՊԲՀ նիստերի դահլիճում մեկնարկեց «Գիտության շաբաթ 2017» գիտաժողովը: Միջոցառման առաջին՝ ուսանողական գիտական օրը նվիրված է գիտական ընկերության հիմնադրման 70-ամյակին: Ուսանողական գիտական օրով սկսված գիտական շաբաթը կտևի մինչև դեկտեմբերի 1-ը: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել բժշկագիտության նորագույն ձեռքբերումները և համալսարանի գիտության զարգացմանն ուղղված հեռանկարները, ինչպես նաև ստեղծել շփման հարթակ մեր համալսարանի փորձառու գիտնականների և սկսնակ հետազոտողների միջև:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ գիտությունն է յուրաքանչյուր պետության զարգացման հիմքը: Շնորհավորելով Ուսանողական գիտական ընկերության հիմնադրման 70-ամյակի առթիվ, նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն բժիշկ-գիտնականներին, ովքեր երկար տարիներ իրենց գործունեությամբ նպաստել են բժշկական համալսարանում գիտության զարգացմանը: Ռեկտորն ընդգծեց, որ գիտական շաբաթների անցկացումը բուհի գեղեցիկ ավանդույթներից է: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանն էլ շեշտեց, որ «Գիտության շաբաթ 2017»-ը կուրվագծի այն հիմնական ուղղությունները, որով առաջ է ընթանալու գիտությունը ԵՊԲՀ-ում: Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սենիկ Մատինյանը նշեց, որ կարևոր այս միջոցառմանը պատրաստվել են շուրջ մեկ տարի, և ակտիվորեն փորձում են պահպանել ու շարունակել բոլոր այն ավանդույթները, որոնց հիմքը դրել է դեռևս 1947 թվականին ստեղծված Ուսանողական գիտական այս կառույցը: Ուսանողական գիտական ընկերության հաջողությունների մասին հիշեցին կառույցի նախկին նախագահներից Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Լևոն Մկրտչյանը և Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյանը: Նրանք հորդորեցին կրտսեր գործընկերներին լինեն պրպտող, գնահատել ուսուցիչներին և հիշել, որ միայն ամենօրյա աշխատանքը կհանգեցնի հաջողության:
Միջոցառմանը մասնակցում էին տեղի և արտերկրի ճանաչված մասնագետներ: Նշենք, որ «Գիտության շաբաթ 2017» միջոցառումը հավատարմագրվել է շարունակական բժշկական կրթության եվրոպական հավատարմագրման խորհրդի (EACCME®) կողմից` ստանալով 33 եվրոպական CME կրեդիտ (ECMEC®): Ուսանողական գիտական օրն առանձնացավ նաև նրանով, որ օրվա ավարտին ուսանողները ներկայացրին իրենց իսկ կողմից կատարված գիտահետազոտական աշխատանքների տվյալները, ինչպես նաև իրենց կողմից գծագրված և պատրաստված սարքավորումները: Այսպիսով, ԵՊԲՀ-ում մեկ շաբաթ կտիրի գիտական բուռն մթնոլորտ և գիտական մտքերի տեղատարափ:
28.11.2017 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ