Իրադարձություններ Հայաստանում
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում նշվեց անհաս ծնված երեխաների միջազգային օրը
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում այսօր նշվել է անհաս ծնված երեխաների միջազգային օրը: Կենտրոնը լի էր երեխաներով ու երջանիկ ծնողներով: Վաղաժամ ծնված երեխաներին խնամելու և մանկական մահացությունը կրճատելու նպատակով «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովակիմյանը երեխաների բուժման և առողջացման հնարավորությունները ընդլայնելու նպատակով ներդրել է նրանց խնամքի համար նախատեսված ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումները, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել նորածինների մոտ հաճախ հանդիպող բարդությունները: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային ինտենսիվ թերապիայի և մանկաբարձության բաժանմունքներում անհաս ծնված երեխաների կյանքը փրկելու համար ստեղծվել են բոլոր նպաստավոր պայմանները: Ներդրված են ինտենսիվ խնամքը և շնչառական խնդիրները կարգավորող ու անհրաժեշտ վերահսկողություն սահմանող մեծ պահանջարկ ունեցող բացառիկ սարքավորումներ: Հատուկ սարքավորումների շնորհիվ կենտրոնի բժիշկները կարողանում են խնամել անգամ մեկ կիլոգրամից ցածր ծնված երեխաների:
Մեզ հետ զրույցում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովակիմյանն ասաց. «Ի ուրախություն մեզ, այսօր կենտրոնի հագեցվածությունը թույլ է տալիս ապահովել վաղաժամ ծնված նորածինների լիարժեք խնամքի պայմաններ` նույնիսկ ամենաբարդ դեպքերի ժամանակ, դրանով իսկ նպաստելով նրանց կյանքի որակի բարձրացմանը, որը ո՛չ միայն կնվազեցնի նորածնային մահացությունը, այլ նաև երկարաժամկետ հիվանդացությունը»:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. « Ավելի քան 20 տարի այս ոլորտում աշխատելով, կարող եմ վստահորեն ասել, որ այն պայմանները, որոնք ստեղծվել են «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքում, թույլ են տալիս իրականացնել համապատասխան հսկողություն և խնամք նույնիսկ ամենաբարդ ու պատասխանատու դեպքերի ժամանակ»:
Հ. Ղազարյանի փոխանցմամբ`այս պահին կենտրոնում իրենց հսկողության տակ կան բազմաթիվ երեխաներ: «Մեր կլինիկայում ծնված հիվանդ նորածինների բուժումը կազմակերպում ենք մեր կենտրոնի պատերի ներքո: Սա մեր կենտրոնի ռազմավարությունն է»:
Զրուցակիցն ընդգծեց, որ կենտրոնը հագեցված է ժամանակակից սարքավորումներով, թեև, սարքերից զատ, Հ. Ղազարյանը կարևորում է հատկապես մասնագետների դերը. «Անշուշտ, բարձրակարգ սարքավորումներն օգնում են բժշկին ճիշտ ախտորոշման և բուժման հարցերում, սակայն միայն դա բավարար չէ լավ արդյունքներ ունենալու համար. հարկավոր է լավ բուժանձնակազմ: Այդ առումով կարևորում եմ մեր կենտրոնի ո՛չ միայն բժիշկների պատրաստվածությունը, այլ նաև` բուժքույրերի, քանի որ նրանք ևս պարբերաբար մասնակցում են համապատասխան դասընթացների՝ քանցնելով անհրաժեշտ թեստավորումներ, որպեսզի կարողանան ապահովել բարձր որակ»:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացած ծնողները մեզ հետ զրույցում գոհունակության խոսքեր ասացին:
Վարդուհի Հակոբյանը նշեց. «Մեր բալիկը ծնվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում հղիության 6-րդ ամսում` ուղեղի արյան զեղումով: Ծնվելուց հետո երկու ամիս շարունակ բուժվել է հիվանդանոցում: Այժմ, նրա քաշը հինգ կիլոգրամ է: Բժիշկները պայքարեցին նրա կյանքի համար, ամեն ինչ արեցին, որպեսզի մեր բալիկն առողջանա, ինչը և նրանց հաջողվեց»:
Մարիամ Ռամազյանը պատմեց. «Մեկ տարի առաջ ծննդալուծվել եմ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Զույգ բալիկներ ունեմ: Վաղաժամ ծննդաբերություն էր`լուրջ բարդություններով: Կարծում եմ, եթե չլիներ բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքը, պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև տեխնիկայով հագեցած վերակենդանացման բաժանմունքը, գուցե հիմա երկու բալիկիս հետ այստեղ չլինեի...
Ունեմ նաև մեծ որդի, և երբ համեմատականներ եմ անցկացնում՝ անհամեմատելի է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հսկողությունն իրականցվել է այստեղ: Մեր բալիկը ծնվել է այս տարվա սեպտեմբերին` նախատեսված ժամկետից երկու ամիս սպասարկումը, տեխնիկական հագեցվածությունն ու բժիշկների պրոֆեսիոնալ մակարդակը»:
Լիլիթ Գասպարյանն ասաց. « Դիմել ենք «Սլավմեդ» բժշկական կենտրոն և հսկողությունն իրականցվել է այստեղ: Մեր բալիկը ծնվել է այս տարվա սեպտեմբերին` նախատեսված ժամկետից երկու ամիս շուտ: Հիվանդանոցում 35 օր մնացինք: Չգիտեմ ինչ խոսքեր ասել, որ շնորհակալությունս հայտնեմ. մարդասեր բժիշկներ են, և, ամենակարևորը, արհեստավարժ են իրենց գործում»:
Սերգեյ Ղազարյանն անկեղծացավ. «Բալիկս ծնվել է 2015 մայիսի 15-ին` 7 ամսական հղիությունից, քաշը` 1 կգ 850 գրամ: Մոտավորապես մեկ ամիս մնացինք «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, կարծես հարազատ տանը լինեինք... Շատ գոհ ու շնորհակալ ենք նորածնային բաժանմունքի անձնակազմից, հատկապես` բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանից: Իմ բալիկն այժմ 2 և կես տարեկան է»:
17.11.2017 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



