Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում նշվեց անհաս ծնված երեխաների միջազգային օրը

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում նշվեց անհաս ծնված երեխաների միջազգային օրը

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում այսօր նշվել է անհաս ծնված երեխաների միջազգային օրը: Կենտրոնը լի էր երեխաներով ու երջանիկ ծնողներով: Վաղաժամ ծնված երեխաներին խնամելու և մանկական մահացությունը կրճատելու նպատակով «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովակիմյանը երեխաների բուժման և առողջացման հնարավորությունները ընդլայնելու նպատակով ներդրել է նրանց խնամքի համար նախատեսված ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումները, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել նորածինների մոտ հաճախ հանդիպող բարդությունները: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային ինտենսիվ թերապիայի և մանկաբարձության բաժանմունքներում անհաս ծնված երեխաների կյանքը փրկելու համար ստեղծվել են բոլոր նպաստավոր պայմանները: Ներդրված են ինտենսիվ խնամքը և շնչառական խնդիրները կարգավորող ու անհրաժեշտ վերահսկողություն սահմանող մեծ պահանջարկ ունեցող բացառիկ սարքավորումներ: Հատուկ սարքավորումների շնորհիվ կենտրոնի բժիշկները կարողանում են խնամել անգամ մեկ կիլոգրամից ցածր ծնված երեխաների:

 

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում նշվեց անհաս ծնված երեխաների միջազգային օրը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում նշվեց անհաս ծնված երեխաների միջազգային օրը


Մեզ հետ զրույցում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովակիմյանն ասաց. «Ի ուրախություն մեզ, այսօր կենտրոնի հագեցվածությունը թույլ է տալիս ապահովել վաղաժամ ծնված նորածինների լիարժեք խնամքի պայմաններ` նույնիսկ ամենաբարդ դեպքերի ժամանակ, դրանով իսկ նպաստելով նրանց կյանքի որակի բարձրացմանը, որը ո՛չ միայն կնվազեցնի նորածնային մահացությունը, այլ նաև երկարաժամկետ հիվանդացությունը»:


«Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. « Ավելի քան 20 տարի այս ոլորտում աշխատելով, կարող եմ վստահորեն ասել, որ այն պայմանները, որոնք ստեղծվել են «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքում, թույլ են տալիս իրականացնել համապատասխան հսկողություն և խնամք նույնիսկ ամենաբարդ ու պատասխանատու դեպքերի ժամանակ»:

 

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում նշվեց անհաս ծնված երեխաների միջազգային օրը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում նշվեց անհաս ծնված երեխաների միջազգային օրը


Հ. Ղազարյանի փոխանցմամբ`այս պահին կենտրոնում իրենց հսկողության տակ կան բազմաթիվ երեխաներ: «Մեր կլինիկայում ծնված հիվանդ նորածինների բուժումը կազմակերպում ենք մեր կենտրոնի պատերի ներքո: Սա մեր կենտրոնի ռազմավարությունն է»:


Զրուցակիցն ընդգծեց, որ կենտրոնը հագեցված է ժամանակակից սարքավորումներով, թեև, սարքերից զատ, Հ. Ղազարյանը կարևորում է հատկապես մասնագետների դերը. «Անշուշտ, բարձրակարգ սարքավորումներն օգնում են բժշկին ճիշտ ախտորոշման և բուժման հարցերում, սակայն միայն դա բավարար չէ լավ արդյունքներ ունենալու համար. հարկավոր է լավ բուժանձնակազմ:  Այդ առումով կարևորում եմ մեր կենտրոնի ո՛չ միայն բժիշկների պատրաստվածությունը, այլ նաև` բուժքույրերի, քանի որ նրանք ևս պարբերաբար մասնակցում են համապատասխան դասընթացների՝ քանցնելով անհրաժեշտ թեստավորումներ, որպեսզի կարողանան ապահովել բարձր որակ»:

 

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում նշվեց անհաս ծնված երեխաների միջազգային օրը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում նշվեց անհաս ծնված երեխաների միջազգային օրը


«Սլավմեդ» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացած ծնողները մեզ հետ զրույցում գոհունակության խոսքեր ասացին:


Վարդուհի Հակոբյանը նշեց. «Մեր բալիկը ծնվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում հղիության 6-րդ ամսում` ուղեղի արյան զեղումով: Ծնվելուց հետո երկու ամիս շարունակ բուժվել է հիվանդանոցում: Այժմ, նրա քաշը հինգ կիլոգրամ է: Բժիշկները պայքարեցին նրա կյանքի համար, ամեն ինչ արեցին, որպեսզի մեր բալիկն առողջանա, ինչը և նրանց հաջողվեց»: 


Մարիամ Ռամազյանը պատմեց. «Մեկ տարի առաջ ծննդալուծվել եմ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Զույգ բալիկներ ունեմ: Վաղաժամ ծննդաբերություն էր`լուրջ բարդություններով: Կարծում եմ, եթե չլիներ բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքը, պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև տեխնիկայով հագեցած վերակենդանացման բաժանմունքը, գուցե հիմա երկու բալիկիս հետ այստեղ չլինեի...


Ունեմ նաև մեծ որդի, և երբ համեմատականներ եմ անցկացնում՝ անհամեմատելի է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հսկողությունն իրականցվել է այստեղ: Մեր բալիկը ծնվել է այս տարվա սեպտեմբերին` նախատեսված ժամկետից երկու ամիս սպասարկումը, տեխնիկական հագեցվածությունն ու բժիշկների պրոֆեսիոնալ մակարդակը»:

 

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում նշվեց անհաս ծնված երեխաների միջազգային օրը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում նշվեց անհաս ծնված երեխաների միջազգային օրը


Լիլիթ Գասպարյանն ասաց. « Դիմել ենք «Սլավմեդ» բժշկական կենտրոն և հսկողությունն իրականցվել է այստեղ: Մեր բալիկը ծնվել է այս տարվա սեպտեմբերին` նախատեսված ժամկետից երկու ամիս շուտ: Հիվանդանոցում 35 օր մնացինք: Չգիտեմ ինչ խոսքեր ասել, որ շնորհակալությունս հայտնեմ. մարդասեր բժիշկներ են, և, ամենակարևորը, արհեստավարժ են իրենց գործում»:


Սերգեյ Ղազարյանն անկեղծացավ. «Բալիկս ծնվել է 2015 մայիսի 15-ին`  7 ամսական հղիությունից,  քաշը` 1 կգ 850 գրամ: Մոտավորապես մեկ ամիս մնացինք «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, կարծես հարազատ տանը լինեինք... Շատ գոհ ու շնորհակալ ենք նորածնային բաժանմունքի անձնակազմից, հատկապես` բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանից: Իմ բալիկն այժմ 2 և կես տարեկան է»:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ