Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով: Գիտաժողովին ներկա էին ո՛չ միայն հայ մանկաբարձ-գինեկոլոգներ, այլեւ Ռուսաստանից ժամանած հեղինակավոր բժիշկներ: Գիտաժողովին հյուրերը ներկայացրեցին նշյալ հիվանդությունների դեպքում ախտորոշման ու բուժման ժամանակակից մոտեցումները: Այս առիթով հնարավորություն ունեցանք թեմային առչնվող առանձնազրույց ունենալ ո՛չ միայն մեր հայրենակից, այլ նաեւ ռուս բժիշկների հետ:


Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե ԱռուստամյանՄոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյան


–   Ի՞նչ հարցեր քննարկվեցին գիտաժողովի շրջանակում:


–   Գիտաժողովը վերաբերում է մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին և դրանց հետևանք հանդիսացող արգանդի պարանոցի ախտաբանությանը:

 

Խնդրի արդիականությունն, առաջին հերթին, պայմանավորված է դրանց տարածվածությամբ:  Դասընթացի թեմայի արդիականությունն, առաջին հերթին, պայմանավորված է վագինիտների և ցերվիցիտների մեծ հաճախությամբ:  Ամբուլատոր օղակի բժիշկներին դիմած կանանց ավելի քան 80%-ը ներկայացնում է հեշտոցային արտադրության գանգատ, իսկ հիվանդանոցային գինեկոլոգիական օգնության դիմած ինֆեկցիոն- բորբոքային հիվանդությոններով կանանց առնվազն  60-65%-ի մոտ ախտորոշվում է վուլվովագինալ ինֆեկցիա:

 

Հղիության ախտաբանական ընթացքով կանանց մոտ նույնպես արձանագրվում է վուլվովագինալ ինֆեկցիա 50-60% դեպքերում: 

 

բ.գ.դ. Լեդինա Անտոնիա Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

–   Ցերվիցիտներն ու վագինետներին առողջական ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել:


–   Ցերվիցիտները և վագինիտները վատթարացնում են արգանդի պարանոցի պաշտպանողական հատկությունները` նպաստելով միկրոօրգանիզմերի վերելակ տարածմանը և կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների զարգացմանը: Ընդ որում, կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների հետևանքները բավականին լուրջ են: Նույնիսկ դրանց մեկ էպիզոդի դեպքում անպտղության հաճախությունը տատանվում է 5-18% սահմաններում:


–   Արգանդի պարանոցի վիճակի գնահատման, ախտորոշման եւ բուժման ժամանակակից մեթոդներն ինչպիսի՞ լուծումներ են առաջարկում:

 

–   Խնդրի պարագայում գնահատման, ախտորոշման եւ բուժման մեթոդները տարբեր են: Ժամանակակից ախտորոշման բազմազանության մեջ դժվար է ընտրություն կատարել, թե ախտորոշման ո՞ր մեթոդը կիրառել, ինչպիսի՞ զգայունություն եւ յուրահատկություն ունի յուրաքանչյուր մեթոդը: Գիտաժողովի շրջանակում տրվեցին այդ մեթոդների համեմատական բնութագրերը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների կիրառման նպատակահարմարությունը: Կարծում եմ, որ գիտաժողովը գործնական բժիշկների համար ունի կարեւոր նշանակություն, քանի որ այն հնարավորություն է տալիս գիտության նոր ձեռքբերումները ներդնել գործնական բժշկության մեջ:

 

–   Պատճառը բացահայտվա՞ծ է, թե ինչո՞ւ է հիվանդությունը տարածված:


–   Երեւույթն աշխարհի բոլոր երկրներում է տարածված, ինչպես նաեւ` Հայաստանում: Խնդիրը նրանում է, որ այդ հիվանդություններն ընթանում են անախտանիշ: Պատճառները բազմաթիվ են՝ ինֆեկցիաներ, սեռավարակներ, օրգանիզմի իմունիտետի անկում: Կան նաեւ այլ խնդիրներ, որոնք կապված են սեռական վարքագծի, ինքնաբուժման ու տարբեր դեղորայքների ոչ ճիշտ օգտագործման հետ եւ այլն: 

 

Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ


–   Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

–   Ժամանակին դիմել բժշկին, անցնել սկրինինգային հետազոտություններ: Այսօր մեր հանրապետության ամբուլատոր ծառայության օղակներում կանանց համար նախատեսված է արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն: Ցանկալի է, որ կանայք գիտակցեն իրենց առողջության կարեւորությունը:

 
ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենռ, Սեռավարակների և նեոպլազիաների Ռուսաստանյան ասոցիացիայի բժշկական տնօրեն, բ.գ.դ. Լեդինա Անտոնիա


–   Ցերվիցիտի բուժման, հսկողության և ռեաբիլիտացիային վերաբերող ի՞նչ նորություն եք ներկայացրել մասնագետներին:

–   Էնդոցերվիցիտն ըստ ընթացքի լինում է սուր եւ քրոնիկական, ըստ բորբոքման տարածվածության՝ օջախային եւ տարածված:

 

Սովորաբար տարբերում են սուր ոչ սպեցիֆիկ ցերվիցիտ ու վագինիտ, եւ քրոնիկական ոչ սպեցիֆիկ ցերվիցիտ: Սուր ոչ սպեցիֆիկ  ցերվիցիտին եւ վագինիտին հատուկ է լորձային եւ թարախային առատ արտադրությունը, հեշտոցում  քորը, երբեմն` որովային ստորին հատվածի ցավերը: Հայելիներով զննելիս հեշտոցի պատերին  եւ արգանդի պարանոցին դիտվում են կետավոր արյունազեղումներ, լորձաթաղանթի կարմրություն, այտուց: Ծանր դեպքերում կարող են լինել խոցեր: Քրոնիկական ցերվիցիտն ու վագինիտն ուղեկցվում են աննշան արտադրությամբ, արգանդի վզիկը լինում է աննշան այտուցված:Կանայք հաճախ ժամանակին չեն դիմում բժշկի և, մյուս կողմից, վերը նշված վիճակները միշտ չէ, որ ընթանում է ախտանիշներով:

 

Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 

Ներկա պայմաններում լաբորատոր հետազոտությունների շնորհիվ էկզոէնդոցերվիցիտների ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում եւ ներառում է մանրադիտում, մանրէաբանական, բջջաբանական և գործիքային հետազոտություններ: Առհասարակ, հետազոտման տեսակները բազմաթիվ են: Ցերվիցիտի բուժման նպատակներն են՝ բորբոքման գործընթացի կասեցումը` ազդելով պատճառական գործոնների վրա, նախատրամադրող գործոնների վերացումը, զուգորդող հիվանդությունների բուժումը: Բուժման համար նախատեված է նաեւ դեղորայքայի օգտագործում, որը ներառում է հակամանրէային, հակատրիխոմոնադային, հակասնկային, հակախլամիդային եւ այլ միջոցներ:

ՌԴ ԱՆ «Առողջապահության կազմակերպման և ինֆորմացիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» ավագ գիտաշխատող, ք.գ.թ. Իրինա Գալկինա

–   Ի՞նչ հրատապ տեղեկատվություն կհաղորդեք մեր ընթերցողներին և մասնավորապես` գինեկոլոգներին:

–   Հայտնի է, որ արգանդի վզիկը սեռական համակարգ հարուցիչների ներթափանցումից պաշտպանող կենսաբանական պատնեշներից է:

 

Ելնելով անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկություններից, արգանդի վզիկը պաշտպանում է հարուցիչների ներթափանցումից վերարտադրողական համակարգի վերին հատվածներ: Նրա պաշտպանական մեխանիզմները խաթարվում են պարանոցի ծննդաբերական վնասվածքների, վիժումների, ախտորոշիչ միջամտությունների դեպքում, որոնց արդյունքում վարակն ազատ թափանցում է սեռական ուղիներ, ընդ որում, բորբոքական գործընթացը սկսվում է նախեւառաջ հենց էնդոէկզոցերվիցիտներով:

 

Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ


Էկզոցերվիքսի հիմնական գործառույթը պաշտպանությունն է: Ինչպես է դա տեղի ունենում: Պարանոցային խողովակը պատված է գլանաձեւ էպիթելով, որի վրա առկա են հատուկ հեղուկ արտադրող պարանոցային գեղձեր: Արտադրվող հեղուկի բնույթը փոխվում է ՝ կախված դաշտանային ցիկլի փուլից, իսկ խաթարումը բերում է հարուցիչների ներթափանցման: Կախված հարուցիչի տեսակից եւ թե որտեղ  է ներդրվում, բորբոքումը զարգանում է էնդո կամ էկզոցերվիքսում, որից հետո հաջորդում են հետագա զարգացումներն ու բարդացումները: Ուստի ցանկացած գանգատի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Կանայք շատ ուշադիր պետք է լինեն իրենց առողջության նկատմամբ: Կանայք, հիմնականում չպատկերացնելով իրենց գինեկոլոգիական օրգանների նուրբ կառուցվածքը, չեն ընկալում հիվանդությունների բարդությունների հետեւանքները:


Գիտաժողովի մասնակիցներին ներկայացվեցին նաև վերարտադրողական համակարգի ինֆեկցիաների ախտորոշման տարբեր մեթոդների համեմատական բնութագրերը  և սեռական համակարգի ստորին հատվածի տեղային բորբոքային գործընթացի գնահատման նոր ախտորոշիչ տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ