Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

Հոկտեմբերի 25-ին  «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում  կայացավ կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Իլյա Եգորովի մասնակցությամբ: «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված կոնֆերանսը կրում էր «Բժիշկն անցյալի և ներկայի միջև: Թերապևտիկ բնույթի հիվանդներ. կլինիկական դեպքերի քննարկում»  խորագիրը:

 

«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե ԲլուրցյանԱյս մասին մեզ հետ զրույցում ասաց «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանը:  

 

«Մեր դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում ունի 20-ամյա պատմություն: Այս տարիների ընթացքում ձեռքբերեցինք բժիշկ-ընկերներ: Ուստի՝ պարբերաբար անակնկալներ ենք մատուցում` հանդիպումների տեսքով, հրավիրելով տարբեր երկրներում իրենց գործունեությունը ծավալող մեծանուն բժիշկների»: 


Ներկայացնելով օրվա թեման՝ Լ. Բլուրցյանը նշեց, որ այս անգամ Երևան են հրավիրել Իլյա Եգորովին:

 

Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին«Բժիշկ Եգորովի 4-րդ այցն է Երևան, երեք հրավեր-այցելություններում իր մասնակցությունն է ունեցել «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Հանդիպման ընթացքում փորձի փոխանակում է կայանում: Բժիշկ Եգորովն իր դասախոսությունների ընթացքում ներկայացնում է կլինիկական դեպքեր: Ուստիև՝ հետաքրքիր քննարկումներ են ծավալվում, և հայ բժիշկները սիրով են մասնակցում»:


Զրուցակցի խոսքերով՝  այս անգամ քննարկվել են համակցված ախտաբանական կլինիկական դեպքեր ռևմատոլոգիական, նյարդաբանական, սրտաբանական և թերապևտիկ պրակտիկայից: Քննարկման ընթացքում առաջարկվում են լուծումներ և դեղեր:


Լ. Բլուրցյանը նշեց, որ  «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը թերապիայի ոլորտում ունի մի շարք նորություններ, որոնք ներկայացվեցին կոնֆերանսի ընթացքում: «Խոսքը Աիրտալ հակաբորբոքային դեղի մասին է: Այն արդեն մի քանի տարի է, ինչ կա շուկայում: Հաբերից բացի, այժմ ներկայացնում ենք նույն  դեղի փոշին և նրբաքսուքը»:

 

 Իլյա Եգորով  Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

 

Մեզ հետ զրույցում Իլյա Եգորովը՝ ներկայացնելով կոնֆերանսի խորագիրն ընդգծեց.  «Այսօր հայ բժիշկներին ներկայացրել եմ երկու կլինիկական դեպք: Մեկը՝ բարդ, մյուսը՝ սովորական: Այո, սովորական կամ շատ պարզ... Պատահում է, որ հենց սովորական դեպքերի ժամանակ են բացթողումներ լինում:  Ուստի՝ այստեղից էլ կարելի է դաս քաղել: Մենք քննարկեցինք խնդիրներ` գտնելով այն ժամանակահատվածը, երբ, այսպես ասած, սխալ ուղղությամբ է գնացել տվյալ պացիենտի մոտ բուժման ընթացքը: Կարելի է ասել, երկու փոքրիկ դետեկտիվ եմ ներկայացրել հայ բժիշկներին»:

 

 Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին


Համեմատելով ներկան  ու անցյալը, բժշկությունն այսօր և երեկ՝ Ի. Եգորովը նշեց, որ այսօր բժիշկներին մատուցվող դասախոսությունները հիմնականում «թվերի լեզվով» են, ինչից նա աշխատում է խուսափել:  «Իհարկե, ինձ համար դժվար է ասել, թե ինչ է կատարվում Հայաստանում, ես կարող եմ միայն խոսել ՌԴ-ում տիրող իրավիճակի մասին: Այսօր բժիշկներին ներկայացվող դասախոսությունները հիմնականում վիճակագրական փաստեր են ներառում. թվեր ու աղյուսակներ: Ինձ համար մատուցման այս տարբերակը խորթ է, քանի որ այսպես մենք բժիշկների դիտակետից, կարծես, երկրորդ պլան ենք տանում բուն պացիենտին ու նրա ունեցած խնդիրները, և այս փաստն ինձ անհանգստացնում է»: 

 

Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին


Խոսելով ախտորոշման նոր մեթոդների մասին՝ Ի. Եգորովն ասաց. «Այսօր, երբ բարձր տեխնոլոգիաները մտել են մեր կյանք, մենք հաճախ  ենք հրաժարվում, առաջին հայացքից, շատ պարզ ու մատչելի (նաև ֆինանսական առումով) հետազոտության տեսակներից: Խոսքը, անշուշտ, չի վերաբերում ուռուցքային հիվանդություններին, երբ բժիշկը սիսեռի չափ ունեցող ուռուցք է փնտրում... Կան դեպքեր, երբ չկա անհրաժեշտություն դիմելու բարձր տեխնոլոգիաների օգնությանը (օրինակ` արյան բիոքիմիական հետազոտություն), այլ պացիենտն ինքը կարող է պատմել իր հիվանդության մասին, ինչպես սովորեցրել են մեզ ուսման տարիներին: Ճշգրիտ ախտորոշումը, անշուշտ, դրվում է բժիշկ-պացիենտ զրույցի, զննման ու մանրամասն անամնեզի տվյալների հավաքագրման հիման վրա»:

 

Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ