Իրադարձություններ Հայաստանում
Վիրաբույժ Սուրեն Ստեփանյանն ընտրվել է Վիրաբուժության Եվրոպական Միության նախագահ. armeniamedicalcenter.am
Վիրաբուժության Եվրոպական Միությունը (ESS – EUROPEAN SOCIETY OF SURGERY) այս տարի սեպտեմբերի 27-30-ը Լեհաստանի Կրակով քաղաքում գումարեց իր 21-րդ տարեկան կոնֆերանսը լեհ վիրաբույժների 6-րդ կոնգրեսի հետ համատեղ: Եվրոպական Վիրաբուժական այդ երկու խոշոր կառույցների համատեղ կոնգրեսին մասնակցեցին նաև հայ վիրաբույժներ, որոնք ներկայացնում էին Երևանի պետական բժշկական համալսարանը, «Արմենիա» ՀԲԿ-ն, «Էրեբունի» ԲԿ-ն, «Աստղիկ» ԲԿ-ն: Սեպտեմբերի 29-ին Վիրաբուժության Եվրոպական Միության Վարչության նիստի ժամանակ Վիրաբույժ Սուրեն Ստեփանյանն ընտրվեց Վիրաբուժության Եվրոպական Միության նախագահ (www.essurg.org), որով Վիրաբույժների Հայկական Ասոցիացիան ստանձնեց 2018թ. Հայաստանում Համատեղ կոնգրես կազմակերպելու գործը:
Վիրաբուժության Եվրոպական Միությունը հիմնադրվել է Հռոմի Լա Սապիենզա համալսարանի պրոֆեսոր Սերջիո Ստիպայի առաջարկությամբ և ջանքերով: Կազմակերպության նպատակներն են Արևմուտքի և Արևելքի վիրաբույժների միջև կապերի հաստատումը և ամրապնդումը, մեթոդաբանական օգնությունը թույլ զարգացած երկրների վիրաբույժներին, աջակցությունը ընդհանուր վիրաբուժությանը որպես վիրաբուժության առանձին ճյուղի: Կազմակերպության առաջին կոնֆերանսը գումարվել է 1997թ. Հռոմում, որից հետո Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում գումարվել են տարեկան կոնֆերանսներ:

Հայ վիրաբույժների համագործակցությունը սկսվել է Վիրաբուժության Եվրոպական Միության հետ 2011թ.-ին վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանի անդամակցությամբ այդ կազմակերպությանը: 2015թ. ԵՊԲՀ-ն հյուընկալեց այս կազմակերպության հիմնադիրներից մեկին՝ Բելգիացի վիրաբույժ, պրոֆեսոր Լյուկ Միշելին: 2015թ. Պեկինում տարեկան կոնֆերանսի ժամանակ պրոֆ. Ջեմ Թերզիի կողմից առաջարկվել և պրոֆ. Գեորգի Ջիորջիոբիանիի կողմից պաշտպանվել է 2018թ. հերթական կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու միտքը:
Վիրաբուժության Եվրոպական Միության հերթական կոնֆերանսի ժամանակ Նեապոլում 2016թ. Ս.Ա.Ստեփանյանի կողմից ներկայացվեցին ՀՀԱռողջապահության նախարար պրոֆ. Ա.Ա.Մուրադյանի և Վիրաբույժների Հայկական ասոցիացիայի նախագահ Մ.Մ.Միրիջանյանի նամակները, որով Վիրաբույժների Հայկական Ասոցիացիան հայտ ներկայացրեց 2018թ. Երևանում կազմակերպել Վիրաբուժության Եվրոպական Միության և Հայաստանի վիրաբույժների համատեղ կոնգրես: Որպես վերը նշված դեպքերի տրամաբանական շարունակություն Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցավ էստաֆետի փոխանցում հայկական պատվիրակությանը:

27.10.2017 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ