Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ընտանեկան բժշկության 5-րդ գիտաժողովը նվիրված էր Ընտանեկան բժշկության ամբիոնի 20-ամյակին
Երևանի և մարզերի ավելի քան 400 բժիշկներ մասնակցեցին ԵՊԲՀ-ում մեկնարկած Ընտանեկան բժշկության 5-րդ գիտաժողովին, որն այս տարի նվիրված էր Ընտանեկան բժշկության ամբիոնի հիմնադրման 20-ամյակին:
«Իրական առողջապահության հիմքում կանխարգելումն է ու առողջության պահպանումը»,- ողջունելով գիտաժողովի մասնակիցներին նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Ներկայացնելով «Տղամարդու առողջություն՝ առողջ ընտանիք» զեկույցը պրոֆեսորը հանգամանալից խոսեց տղամարդու առողջությանը վերաբերող խնդիրների մասին:
Նա ընդգծեց, որ հաճախ ոչ միայն քաղաքակիրթ աշխարհում, այլև մասնագիտական շրջանակում խուսափում են քննարկել նման խնդիրները, սակայն առողջությանը վերաբերող յուրաքանչյուր հիմնախնդիր վերլուծելու դեպքում է միայն հնարավոր կանխարգելել բարդություններն ու գտնել լուծման ուղիները: Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր ընտանիքի առողջապահության նախարարը կինն է և հենց կնոջ ձեռքերում է ընտանիքն առողջ պահելու կարևոր գործառույթը:
Ընտանեկան բժշկությունը Հայաստանում ներդրվեց 1999-ին` առաջնային բժշկական սպասարկման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված պետական ռազմավարության շրջանակում: Դեռ 1997թ.-ին նախադիպլոմային և հետդիպլոմային կրթական ծրագրերում «Ընտանեկան բժշկություն» առարկայի ստեղծման նպատակով ԵՊԲՀ կազմում հիմնադրվեց ընտանեկան բժշկության ամբիոնը: 1999թ.-ին ՀՀ առողջապահության նախարարության հրամանով հաստատվեցին ընտանեկան բժշկության մասնագիտությունը, և մասնագիտության ձեռքբերմանն ուղղված կլինիկական օրդինատուրայի ծրագիրը: Նույն թվականին ԵՊԲՀ ամբիոնն ընդունեց ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ առաջին կլինիկական օրդինատորներին:
Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանն ընդգծեց, որ ընտանեկան բժշկի ինստիտուտը կայացել է հատկապես մարզերում: Նա մեծապես կարևորեց առողջ մարդու, ինչպես նաև առողջությանն ուղղված գիտական ու կրթական ծրագրերի իրականացման գաղափարը:
«Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ Մարինա Օհանյանն էլ ընդգծեց, որ 20 տարում գրանցած հաջողություններից է առողջության առաջնային պահպանման օղակի աշխատակիցների հետ ամուր կապի ձևավորումը, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման խթանումը:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան առաջատար մասնագետներ Հայաստանից, ինչպես նաև ճանաչված դասախոսներ և բժիշկներ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից: Ընտանեկան բժշկության 5-րդ գիտաժողովի առանցքային թեմաներն էին՝ շնչառական համակարգի արդի խնդիրները, ԼՕՌ հիվանդությունների բուժման սկզբունքները, սիրտ-անոթային համակարգի հարցերը և ԱԱՊ օղակի բժիշկների ամենօրյա աշխատանքում հաճախադեպ այլ խնդիրներ: Հատկապես կարևորվեցին առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կառավարման, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները: Երկօրյա միջոցառման ավարտին գիտաժողովի մասնակիցներին հանձնվեցին համապատասխան վկայագրեր:
05.10.2017 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ