Իրադարձություններ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով միջազգային գիտաժողով Արցախում
«Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով Երևանում մեկնարկած 8-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքները շարունակվել են Արցախում: Գիտաժողովին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնությունից, Կորեայից ու Հայաստանից ժամանած պատվիրակներ, որոնց միացել են Արցախի մասնագետները:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանը: Վերականգնողական բժշկությունը արդիական ճյուղ է: Միջազգային առողջապահության կազմակերպության տվյալների համաձայն երկրագնդի բնակչության 10-15%-ը հաշմանդամներ են:
Կարինե Աթայանի խոսքով` հաշմանդամությունը, դա համաշխարհային սոցիալական երևույթ է և Արցախն այդ հարցում բացառություն չէ, հատկապես հաշվի առնելով պատերազմի հետևանքները, բնակչության մի մասը կարիք ունի ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բուժման: ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում գործում է ֆիզիոթերապիայի և ֆիզիկական բժշկության բաժանմունքը: Վերականգնողական բուժումն իրականացվում է նաև «Արևիկ» մանկական և շրջանային բուժմիավորումներում, տեղամասային հիվանդանոցներում։
Այդ կառույցների շարքում կարևոր դերակատարում ունի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը, որը գործում է 1998թ.-ից։
Կենտրոնում վերապատրաստվում են նաև ֆիզիոթերապիստներ, ովքեր էլ հետագայում աշխատանքի են անցնում շրջանային բուժմիավորումներում: Կարինե Աթայանը հավելել է, որ այս գիտաժողովը կբացի համագործակցության նոր շրջանակներ և փորձի փոխանակման նոր հնարավորություններ:
Գիտաժողովի մասնակիցներին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեությունը ներկայացրել է կառույցի տնօրեն Վարդան Թադևոսյանը։ Նա կարևորել է գիտաժողովի անցկացումը և ավելացրել, որ այն խթան կհանդիսանա Արցախում ավելի զարգացնելու վերականգնողական բժշկության ճյուղերը:
ՀՀ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ռեաբիլիտալոգիայի, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտաժողովի համանախագահ Բենիկ Հարությունյանը իր հերթին ողջունել է մասնակիցներին և շեշտել, որ երկու տարին մեկ կազմակերպվող վերականգնողական բժշկության ոլորտի ժամանակակից մոտեցումներին նվիրված միջոցառումներին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների այդ ոլորտի հռչակավոր գիտնականներ:
Գիտաժողովներում վեր են լուծում այդ ոլորտի տվյալ էտապին բնորոշ զարգացումները, ուղղություններն ու խնդիրները և դրանց լուծման առաջարկներն ու դիրքորոշումները։ Նման շփումները մեծ դերակատարություն ունեն ոլորտի զարգացման համար, որովհետև այդ բոլոր աշխատությունները հրատարակվում են ձեռնարկի ձևով և միջազգայնորեն դիտարկում են որպես լուրջ աշխատանքներ: Բենիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ նման գիտաժողովներին ներառել նաև Արցախը:
Գիտաժողովի ժամանակ քննարկվել են ոլորտի կարևորագույն հարցերը, ներկայացվել են համակողմ ծառայությունների գործունեությունը, սպասելիքները, ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ գործունեության և գիտական համագործակցության շրջանակներում։
Գիտաժողովի պատվիրակները Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանի ուղեկցությամբ այցելել են Հանարապետական բժշկական կենտրոն: Հյուրերը իրենց գոհունակությունն են արտահայտել կենտրոնում առկա ժամանակակից սարքավորումների վերաբերյալ:
Այցի շրջանակներում ծանոթացել են նաև նորակառույց Ուռուցքաբանական դիսպանսերի պայմաններին և առկա խնդիրներին:
Կարինե Աթայանի հետ քննարկվել են Արցախի առողջապահության նախարարության նորակառույց Ուռուցքաբանական դիսպանսերի բուժսարքավորումներով համալրմանը աջակցություն ցուցաբերելու հետ կապված մի շարք հարցեր:
20.09.2017 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ