Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով միջազգային գիտաժողով Արցախում

ԼՂՀ ԱՆ. «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով միջազգային գիտաժողով Արցախում

«Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով Երևանում մեկնարկած 8-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքները շարունակվել են Արցախում: Գիտաժողովին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնությունից, Կորեայից ու Հայաստանից ժամանած պատվիրակներ, որոնց միացել են Արցախի մասնագետները:

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանը: Վերականգնողական բժշկությունը արդիական ճյուղ է: Միջազգային առողջապահության կազմակերպության տվյալների համաձայն երկրագնդի բնակչության 10-15%-ը հաշմանդամներ են:


 «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով միջազգային գիտաժողով Արցախում Կարինե Աթայանի խոսքով` հաշմանդամությունը, դա համաշխարհային սոցիալական երևույթ է և Արցախն այդ հարցում բացառություն չէ, հատկապես հաշվի առնելով պատերազմի հետևանքները, բնակչության մի մասը կարիք ունի ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բուժման: ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում գործում է ֆիզիոթերապիայի և ֆիզիկական բժշկության բաժանմունքը: Վերականգնողական բուժումն իրականացվում է նաև «Արևիկ» մանկական և շրջանային բուժմիավորումներում, տեղամասային հիվանդանոցներում։
  

Այդ կառույցների շարքում կարևոր դերակատարում ունի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը, որը գործում է 1998թ.-ից։

 

Կենտրոնում վերապատրաստվում են նաև ֆիզիոթերապիստներ, ովքեր էլ հետագայում աշխատանքի են անցնում շրջանային բուժմիավորումներում: Կարինե Աթայանը հավելել է, որ այս գիտաժողովը կբացի համագործակցության նոր շրջանակներ և փորձի փոխանակման նոր հնարավորություններ:
 

 «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով միջազգային գիտաժողով Արցախում Գիտաժողովի մասնակիցներին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեությունը ներկայացրել է կառույցի տնօրեն Վարդան Թադևոսյանը։ Նա կարևորել է գիտաժողովի անցկացումը և ավելացրել, որ այն խթան կհանդիսանա Արցախում ավելի զարգացնելու վերականգնողական բժշկության ճյուղերը:
 

ՀՀ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ռեաբիլիտալոգիայի, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտաժողովի համանախագահ Բենիկ Հարությունյանը իր հերթին ողջունել է մասնակիցներին և շեշտել, որ երկու տարին մեկ կազմակերպվող վերականգնողական բժշկության ոլորտի ժամանակակից մոտեցումներին նվիրված միջոցառումներին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների այդ ոլորտի հռչակավոր գիտնականներ:
  

Գիտաժողովներում վեր են լուծում այդ ոլորտի տվյալ էտապին բնորոշ զարգացումները, ուղղություններն ու խնդիրները և դրանց լուծման առաջարկներն ու դիրքորոշումները։ Նման շփումները մեծ դերակատարություն ունեն ոլորտի զարգացման համար, որովհետև այդ բոլոր աշխատությունները հրատարակվում են ձեռնարկի ձևով և միջազգայնորեն դիտարկում են որպես լուրջ աշխատանքներ: Բենիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ նման գիտաժողովներին ներառել նաև Արցախը:
  

 «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով միջազգային գիտաժողով Արցախում Գիտաժողովի ժամանակ քննարկվել են ոլորտի կարևորագույն հարցերը, ներկայացվել են համակողմ ծառայությունների գործունեությունը, սպասելիքները, ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ գործունեության և գիտական համագործակցության շրջանակներում։
  

Գիտաժողովի պատվիրակները Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանի ուղեկցությամբ այցելել են Հանարապետական բժշկական կենտրոն: Հյուրերը իրենց գոհունակությունն են արտահայտել կենտրոնում առկա ժամանակակից սարքավորումների վերաբերյալ:

 

Այցի շրջանակներում ծանոթացել են նաև նորակառույց Ուռուցքաբանական դիսպանսերի պայմաններին և առկա խնդիրներին:

 

Կարինե Աթայանի հետ քննարկվել են Արցախի առողջապահության նախարարության նորակառույց Ուռուցքաբանական դիսպանսերի բուժսարքավորումներով համալրմանը աջակցություն ցուցաբերելու հետ կապված մի շարք հարցեր:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ