Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Արցախում առաջին անգամ նշվել է ֆիզիոթերապիստի մասնագիտական տոնը

ԼՂՀ ԱՆ. Արցախում առաջին անգամ նշվել է ֆիզիոթերապիստի մասնագիտական տոնը

Ամբողջ աշխարհում սեպտեմբերի 8-ը նշվում է որպես ֆիզիոթերապիստների համաշխարհային օր: Ֆիզիոթերապիան բժշկական մասնագիտություն է, որը կապված է հիվանդությունների, խանգարումների և վնասվածքների կանխարգելման, ախտորոշման և վերականգնման հետ:
 

Այս տարի Արցախի առողջապահության նախարարության Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը մեծ շուքով նշել է այդ տոնը:
 

Կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա էին առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները և Արցախում աշխատող ֆիզիոթերապիստները:
 

Արցախում առաջին անգամ նշվել է ֆիզիոթերապիստի մասնագիտական տոնըՎերականգնողական կենտրոնի աշխատողները հանդես են եկել ֆիզիոթերապիայի մասին ինֆորմատիվ նյութերով, ինչպես նաև ծանոթացրել կենտրոնի աշխատանքին և աշխատասենյակներին:
 

Վերջին տարիներին Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը պատրաստել է ֆիզիոթերապիստներ Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում, որոնց առաքելությունն է ֆիզիկական թերապիա անցկացնել նշված շրջանների հիվանդանոցներում՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հետ:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ