Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Միջազգային գիտաժողով Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները. oncology.am

Միջազգային գիտաժողով Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով միջազգային գիտաժողով, որը կազմակերպել էին ՈւԱԿ-ը, «Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միություն» ՀԿ-ն, ՀՀ առողջապահության նախարարությունը: Գիտաժողովին ներկա էին նաև Ավստրիայի Զալցբուրգի համալսարանական կլինիկայի թոքային վիրաբույժները:

Բացման խոսքով հանդես եկավ ՈւԱԿ-ի փոխտնօրեն Վարուժան Շահսուվարյանը, ով ողջունեց ներկաներին և նշեց, որ միջազգային գիտաժողով հրավիրելու նպատակը ազգաբնակչության համար կարևոր խնդիրների վերհանումն է, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով բուժման նոր մեթոդներով ապահովելը:

Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միություն» ՀԿ նախագահ, ՈւԱԿ թորակոաբդոմինալ բաժանմունքի վարիչ Գագիկ ՀամբարձումյանըԳիտաժողովի բացմանը ելությով հանդես եկավ նաև «Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միություն» ՀԿ նախագահ, ՈւԱԿ թորակոաբդոմինալ բաժանմունքի վարիչ Գագիկ Համբարձումյանը` ներկայացնելով Հայաստանում թոքի քաղցկեղի արդի խնդիրները, Հայաստանի մարզերում հիվանդության տարածվածության պատճառները և գրանցված ցուցանիշները:

«Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միություն» ՀԿ նախագահ, ՈւԱԿ թորակոաբդոմինալ բաժանմունքի վարիչ Գագիկ Համբարձումյան«Հանրապետությունում ունենք թոքային վիրաբուժության երեք բաժանմունք, որոնց նպատակն է ազգաբնակչությանը մատուցել ժամանակակից բուժում: Մենք աշխատում ենք ունենալ բարձր մակարդակի բուժում: Թոքի քաղցկեղը չարորակ հիվանդությունների շարքում առաջնային տեղ է զբաղեցնում, առաջացման պատճառներից են ծխելը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, ինչպես նաև անբարենպաստ պայմանները»,- նշեց Գ Համբարձումյանը:

Ելույթի ընթացքում Գ. Համբարձումյանը նշեց նաև, որ ըստ վիճակագրության Հայասատնում թոքային քաղցկեղը թե՛ հիվանդների, թե՛ մահացության թվով աշխարհում առաջին տեղում է և առավել տարածված է տղամարդկանց մոտ:

Զրուցեցինք Ավստրիայի Զալցբուրգի համալսարանական կլինիկայի վիրաբույժ Միքայել Լեխների հետ:

–  Ասացեք, խնդրեմ, որքանով՞ են արդյունավետ թոքի քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները:

Միքայել Լեխներ–  Շատ դժվար է ասել` որքանով են արդյունավետ, քանի որ կախված է պացիենտի վաղ դիմելիության, և վաղ ախտորոշման հետ:

–  Ինչպես գիտենք, չարորակ հիվանդությունների շարքում առաջին տեղն է զբաղեցնում թոքի քաղցկեղը, ինչո՞ւ է հիվանդությունը գնալով զարգանում:

–  Ոչ մանր բջջային թոքի քաղցկեղի պարագայում, որն ամենատարածվածն է, առաջացման պատճառը ծխախոտն է, պատճառներից է նաև գենետիկական գործոնը: Թոքի քաղցկեղի առաջացման պատճառ է նաև օդի աղտոտվածությունը: Շատ կարևոր է, թե որքանով է պացիենտը շուտ դիմում բժշկի, որքան հաճախ է բուժզննում անցնում:

–  Ի՞նչ դեր ունի վիրաբույժը թոքի քաղցկեղի բուժման գործընթացում:

–  Վիրաբույժի դերը ամենակարևորն է, հատկապես եթե ունենք քաղցկեղի այնպիսի տեսակ, որն ամբողջությամբ պետք է կտրել և հեռացնել: Սա սոլիդ քաղցկեղներին է վերաբերում` թոքի, գինեկոլոգիական, միզապարկի և այլն: Նման պարագայում, եթե ամբողջությամբ հեռացնում ենք քաղցկեղը, կարելի է համարել, որ սա բուժում է: Այն դեպքում, երբ ունենք տարածված մետաստազներ, երբ ամբողջովին չի կատարվում վիրաբուժական միջամտություն, դերակատարում ունի, օրինակ, պալիատիվ բուժումը, ինչն ուղղված է հիվանդի կյանքի որակի բարելավմանը:

Միջազգային գիտաժողով Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները Միջազգային գիտաժողով Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները

Գիտաժողովի ընթացքում զրուցեցինք նաև Գագիկ Համբարձումյանի հետ, ով նշեց, որ Հայաստանում թոքի քաղցկեղն առավել շատ զարգանում է հանքարդյունաբերական տարածաշրջաններում, որտեղ օդի աղտոտվածության աստիճանը բարձր է, կա ազբեստի և այլ նյութերի մեծ քանակ:

–  Որո՞նք են թոքի քաղցկեղի վիրաբուժական մեթոդները:

–  Հայաստանում թոքային վիրաբուժությունը լավ է զարգացած, ունի խորը արմատներ: Թոքի քաղցկեղի կանխարգելումը կատարվում է համալիր բուժման մեթոդով`և՛ վիրաբուժական, և՛ քիմիական-ճառագայթային բուժման միջոցով: Մենք, սովորաբար, վիրահատում ենք բաց եղանակով` կրծքավանդակը բացելով: Եվրոպայից վիրաբույժներ հրավիրելու նպատակը փոքր եղանակներով`  վիրաբուժական քիչ ինվազիվ մեթոդները Հայաստանում ներկայացնելն է:

Միջազգային գիտաժողով Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները Միջազգային գիտաժողով Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները

Միջազգային գիտաժողով Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները Միջազգային գիտաժողով Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ